18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված «Shacman» բեռնատարին․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Միրիկ Մ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Shacman» մակնիշի բեռնատարին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Միրիկ Մ․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված բեռնատարի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։
Ըստ տեղեկությունների՝ «Toyota»-ի վարորդ Միրիկ Մ․-ն ժամկետային զինծառայող է, իսկ վիրավոր Աշոտ Մ․-ն՝ պայմանագրային զինծառայող։