Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատարը բախվել է «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր

Սեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Աճառյան փողոցում «Ford» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «Ford»-ի և «Mitsubishi»-ի դիմացի անվահեծանները կոտրվել են։
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արմեն Հովհաննիսյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։