Եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է, ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը պահպանվի

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․

«Տարիներ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը մի հարցազրույցում փակագծեր է բացել 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի մասին, որտեղ ակնհայտ հակահայկական բանաձևի վրա Հայաստանը ստիպված էր վետո դնել:

Տեր-Պետրոսյանն ասում էր, որ այդ չարաբաստիկ բանաձևը շրջանառության մեջ էին դրել ամերիկացիները՝ Տեխասի նավթային լոբբինգի ձեռամբ: Նրանք կարողացել էին Քլինտոնին համոզել, որ «Ալիևը լավ տղա է», և այդ բանաձևի միջոցով Ամերիկան ադրբեջանական նավթից լուրջ փողեր է աշխատելու:

Նույն հարցազրույցում Տեր-Պետրոսյանը նաև նշել էր, որ հենց Լիսաբոնում տեղի ունեցածն առաջին անգամ Ադրբեջանին ոգևորեց մտածելու, թե կարող է արտաքին ուժերի ներգրավմամբ հարցեր լուծել:

Ինչու՞ հիշեցի Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Որովհետև տարօրինակ է տեսնելը, որ Դոնալդ Թրամփն ունակ չէ նույնիսկ ճիշտ արտաբերել երկրների անունները, որտեղ «խաղաղություն է հաստատում», իսկ իրականում Ալիևի համար Սյունիքով Նիկոլից միջանցք է պոկում՝ Ադրբեջանին տալով ամեն ինչ, իսկ Հայաստանին՝ ոչինչ, բացի նիկոլական ազգադավ ռեժիմը վերարտադրելու հնարավորությունից:

Վերադառնալով Տեր-Պետրոսյանի հարցազրույցին՝ իրավունք ունե՞նք առնվազն ենթադրելու, որ հիմա գործ ունենք ոչ թե նախագահ Թրամփի ու Նոբելյան մրցանակ ստանալու նրա հավակնությունների հետ (ինչը մանկամիտ բացատրություն է), այլ հին և բարի Տեխասի նավթային լոբբինգի հետ, որը դեռ Քլինտոնի ժամանակներից է կարողանում Օվալաձև կաբինետի գրասեղանի վրա Բաքվի շահերը սպասարկող թղթեր դնել:

Եվ, եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է ու դրա համար Ադրբեջանին պետք է վճարեն Հայաստանի ու հայերի հաշվին, ապա ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը Հայաստանում պահպանվի, որովհետև առանց Նիկոլ Հայաստանում անմիջապես առաջ է գալու Արցախի վերադարձի հարցը, միջանցք չի լինելու ու չի բացառվում, որ հայկական «իսկանդերներն» ընկնեն Ադրբեջանում «տեխասցի տղաների» նավթային օբյեկտների վրա:

Շահերով միահյուսված Ալիևն ու «տեխասցիները» նիկոլական ռեժիմն այնքան կկարողանան պահել Հայաստանում, քանի դեռ Կովկասի գլխավոր խաղացողը չի ավարտել գործերն Արևելյան Եվրոպայում և չի որոշել, որ ադրբեջանական փողերը ոչ թե «տեխասցիներն են» աշխատելու, այլ «տյումենցիները»»:

դիտվել է 189 անգամ
Լրահոս
«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. Սուրեն Սուրենյանց Ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավատ Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում․ Ալիև 18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված «Shacman» բեռնատարին․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատարը բախվել է «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը․ Սամվել Կարապետյան Արմավիրի մարզում քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան Եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է, ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը պահպանվի Պուտինը, ինչպես Թրամփը, բաց է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ Պեսկով «Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am