Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնից սեպտեմբերի 12-ին Բագրևանդի փողոցում տեղի ունեցած գողության փաստով:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, Բագրևանդ փողոցի 4/3 շենքի բնակիչ Ավագ Ավագյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, աշխատանքի գնալիս նկատում է, իրեն պատկանող, բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են:

Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանները: Պարզվում է, որ անձը կամ անձինք գիշերը թալանել են ավտոմեքենան՝ տանելով առջևի հատվածի լուսարձակները, շիթը և մի քանի դետալներ՝ այդ կերպ տուժողին պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս:

Ֆոտոլագրողի հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Էս մեր թաղամասում գողության դեմը չեն կարողանում առնել:

Մի քանի անգամ նմանատիպ դեպքեր են եղել, անգամ բնակիչներից մեկի տնից մոտ 50 հազար դոլարի ոսկեղեն տարան, ամեն անգամ մտածում էինք՝ ոստիկանները կբռնեն, սակայն մինչև այժմ ոչ մի դեպք չի բացահայտվել: Էդ օրը, որ իմացանք հերթական գողությունն է տեղի ունեցել, մտքներովս չէր անցնում, որ ճիվաղը կամ ճիվաղները կթալանեն այնպիսի մարդու ավտոմեքենա, ով ոչ միայն լավ բժիշկ է, այլ նաև լավ մարդ՝ հարգանքի արժանի:

Երբեք նրա ու նրա ընտանիքի անդամների կողմից վատը չենք տեսել, նույնիսկ երբ բնակիչներից որևէ մեկը առողջական խնդիրներ է ունենում, ինքը օրվա ցանկացած ժամի հիվանդի կողքին է՝ մինչև շտապօգնության գալը: Ու ուզում ենք այս անգամ հավատալ, որ գոնե էս դեպքը կբացահայտվի, գոնե կիմանանք՝ ովքեր են այդ տականքները, որ նման քայլի են դիմում»:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. Սուրեն Սուրենյանց Ազգային նպատակների ու ամենանվիրական իղձերի կյանքի կոչման բանաձևը հստակ է՝ միասնականություն, հավատ Ադրբեջանն իր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, «խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված կառուցողական քայլեր» է ձեռնարկում․ Ալիև 18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բախվել է կայանված «Shacman» բեռնատարին․ վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատարը բախվել է «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Չորրորդ Հանրապետության» մասին խոսելը միայն ցինիկ փորձ է՝ ձախողումը ներկայացնելու որպես վերածնունդ Պաշտպանելու և ամրապնդելու ենք Հայաստանի Հանրապետության Անկախությունը․ Սամվել Կարապետյան Արմավիրի մարզում քաղաքացու անասնագոմից գողացել են 81 գառ Փաշինյանի հեռացումը ազգային անվտանգության հարց է դարձել. Իշխան Սաղաթելյան Եթե ամերիկացիների խնդիրը Ադրբեջանում փող աշխատելն է, ամեն ինչ անելու են, որ Նիկոլի ռեժիմը պահպանվի Պուտինը, ինչպես Թրամփը, բաց է ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար․ Պեսկով «Չորրորդ Հանրապետություն» գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի թուլացման գործով Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ 61-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր Թեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը Իտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշը Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձը Հաղթանակի դեպքում՝ մեքենաներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am