Կատարն Իսրայելից պահանջում է Դոհայում տեղի ունեցած հարձակման համար հրապարակային ներողություն խնդրել. ԶԼՄ-ներ

Կատարը Դոհայում Համասի առաջնորդների վրա վերջերս տեղի ունեցած հարձակման համար Իսրայելի հրապարակային ներողությունն է պահանջել՝ որպես Գազայի հրադադարի և պատանդների ճգնաժամի հարցում միջնորդի դերը վերականգնելու պայման, հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Կատարը պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ներողության ձևակերպման հարցում՝ նշելով, որ հարցը քաղաքականապես զգայուն է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար։
Երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF), հակահետախուզության հետ միասին, ավիահարված են հասցրել Դոհային։
IDF-ը հայտարարել է, որ գործողության նպատակն էր վերացնել Համասի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք անմիջականորեն ներգրավված էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումների կազմակերպման և Իսրայելի դեմ հետագա ռազմական գործողությունների համակարգման մեջ։
Կարևոր է նշել, որ շաբաթ օրը Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Կատարում Համասի առաջնորդները կենդանի են մնում՝ ընդգծելով նրանց վերացնելու անհրաժեշտությունը։
NEWS.am-ը Telegram-ում