Թրամփը շնորհակալություն հայտնեց Պուտինին
Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին և շնորհակալություն է հայտնել իր ամենամյա մամուլի ասուլիսում Ամերիկայի տնտեսական բարձր ցուցանիշները ընդունելու համար: Երկու նախագահները քննարկել են Հյուսիսային Կորեայի վտանգավոր իրավիճակի կարգավորման շուրջ համատեղ աշխատանքը: Կրեմլից էլ հայտնել են, որ Թրամփն ու Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցեր, ճգնաժամային կետերի իրավիճակը՝ շեշտը դնելով Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման վրա: Պայմանավորվել են շփումները շարունակել:
