Այս տարվա տվյալներով՝ Արցախում 30 մշակութային օբյեկտ համարվում է անմիջական սպառնալիքի տակ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է Արցախի բռնի տեղահանությանն ու դրանից հետո Արցախի պատմական հուշարձաններին սպառնացող վտանգին.

2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Արցախում սանձազերծեց չարաբաստիկ պատերազմը, որն ուղեկցվում էր պատերազմական հանցանքներով, խաղաղ բնակչության շրջանում սպանություններով, գերեվարումներով, էթնիկ զտումներով ու ցեղասպանական գործողություններով՝ հանգեցնելով Արցախի բազմահազարանոց հայ բնակչության բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից:

Բռնագաղթը սկսվեց սեպտեմբերի 24-ին և տևեց մինչև հոկտեմբերի 4-ը։ Այս ընթացքում Ասկերանի, Մարտունու շրջաններից, Ստեփանակերտ քաղաքից Մարտակերտի գյուղերից բռնի տեղահանվեց Արցախի տարածքում այդ ժամանակ մնացած ողջ հայությունը՝ 100․600 մարդ։

Իսկ մինչ այդ՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, սանձազերծած պատերազմների, մշակութային ժառանգության թիրախավորման, ինքնության խեղաթյուրման, Լաչինի միջանցքի շուրջ 10 ամիս տևած շրջափակման պատճառով բռնի տեղանվել էր մոտ 40․000 արցախցի։

Բռնագաղթի այս երկու ալիքներից հետո արցախահայերը ժամանակավորապես հաստատվեցին ՀՀ տարբեր շրջաններում՝ հիմնականում կենտրոնանալով ՀՀ Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում ու համայնքներում։

Բռնի տեղահանության հետևանքով Արցախի բնության, հուշարձանների, մշակութային լանդշաֆտի և համայնքային կենսափորձի հետ կապը դադարեց. մարդիկ զրկվեցին այդ ժառանգության հետ անմիջական հաղորդկացման, այն պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու կենսական հնարավորությունից։

Այս համատեքստում փաստենք, որ Արցախի տարածքում պաշտոնապես գրանցվել է ավելի քան 5600 հուշարձան, որոնց մեծ մասը 4-­19-­րդ դարերի հայկական քրիստոնեական ժառանգությունն է: Եվ ընդգծենք, որ հայոց դարավոր նյութական և ոչ նյութական մշակույթի ահռելի այս հետքն ինքնին տարածքի պատմա­իրավական պատկանելության անվիճարկելի ցուցիչն է։


Արցախահայերի բռնի հեռացումն իրենց պատմական հուշարձաններից, դրանց գոյությանը սպառնացող ուղիղ վտանգը, ինչպես նաև արդեն իսկ ոչնչացված ու պղծված մշակութային արժեքների զգալի ծավալը ստեղծել են լրջագույն և հաճախ անհաղթահարելի մարտահրավերներ՝ ինքնության շարունակականության և մշակութային ամբողջականության պահպանման համար։

Տեղահանության հետևանքով սոցիալ-տնտեսական, հումանիտար և մի շարք այլ բնույթի խնդիրների կողքին արցախահայերը բախվել են նաև իրենց հիմնարար իրավունքների իրացման շուրջ առաջացած համակարգային խոչընդոտներին։ Խաթարվել է հատկապես մշակույթի իրավունքի իրացման գործընթացը, որը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների» միջազգային դաշնագրով և այլ փաստաթղթերով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներից է։

Մշակութային իրավունքը այս դեպքում մարդու՝ մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, ինչպես նաև սեփական առօրյան իր պատկերցումների, մշակութային պրակտիկաների և ինքնության հիմքով ապրելու իրավունքն է։ Ի մասնավորի, համաձայն ՄԱԿ-ի «Տնտեսական սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» թիվ 21 մեկնաբանության՝ մշակույթի իրավունքը խախտվում է թե՛ հուշարձանների ոչնչացման, թե՛ յուրացման, թե՛ դրանց հետ հաղորդակցման անհնարինության պայմաններում։

Պատերազմից ի վեր միջազգային ու ազգային բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ փաստագրել են Արցախի հայկական հուշարձանների համակարգված ոչնչացման բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնությունը 2021 թվականից ի վեր արձանագրել է ժառանգության ոչնչացման, յուրացման, աղվանացման, խեղաթյուրման, այլափոխման և անօրինական վերականգնման ավելի քան 220 դեպք: Իսկ Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկում կենտրոնի կողմից 2021 թ․-ից սկսած իրականացվել է 12 արբանյակային դիտարկում, որի շրջանակում մշտադիտարկվել է 300-ից 600 մշակութային հուշարձան։ Այդ ընթացքում փաստագրվել է 14 մշակութային հուշարձանի լիակատար ոչնչացման դեպք (այդ թվում՝ Սղնախի և Մեծ Թաղերի պատմական գերեզմանոցները, Հալիվորի և Մակուն կամուրջները, Սուրբ Հովհաննես Մկրտիչ/Կանաչ ժամ, Սուրբ Սարգիս եկեղեցիները և այլն) և ևս 14-ի վնասում։ 2025 թ․ տվյալներով՝ 30 մշակութային օբյեկտ համարվում է անմիջական սպառնալիքի տակ»:

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը իր 2024 և 2025 թթ․ զեկույցներում ընդգծել է, որ հայկական ողջ ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում կանգնած է լիակատար ոչնչացման սպառնալիքի առջև։

Հայ ինքնության դեմ ուղղված այս համակարգված հարվածները՝ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, խեղաթյուրումը և դրանց աղվանացման նպատակով Ադրբեջանի՝ պետական մակարդակով իրականացվող գործողությունները վկայում են, որ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների դրույթների կիրառման, ինչպես նաև ՄԱԿ-ի մշակույթի իրավունքի գծով հատուկ զեկուցողի մանդատի ներքո մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները ներկայումս չունեն բավարար արդյունավետություն։ Այս համատեքստում անպատժելիության հետևանքով Ադրբեջանի համար պարարտ հող է ստեղծվում նոր հանցագործությունների իրականացման և արդեն իսկ իրագործածը «լեգիտիմացնելու» համար։ Միջազգային հանրությունը, որը կոչված է պաշտպանելու մշակութային բազմազանությունը և մարդկության համատեղ ժառանգությունը, փաստացիորեն ի վիճակի չէ կանխելու այդ հանցագործությունները»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Սահմանային միջադեպերի բացակայությունը նահանջի՝ Ադրբեջանի շանտաժին ու սպառնալիքին տեղի տալու «արդյունք» է Մինչև մահ ու գերեզման չեմ ներելու իրեն․ հերոսի մայր Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուրիս վճռականությունից է կախված մեր Անկախության ապագան Որևէ իշխանություն չի կարող ձևախեղել այս արժեքները հանուն սեփական իշխանության․ Թաթոյան Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով․ Գարեգին Բ Կատարն Իսրայելից պահանջում է Դոհայում տեղի ունեցած հարձակման համար հրապարակային ներողություն խնդրել. ԶԼՄ-ներ Անդրեյ Երմակը Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Սկանդալ՝ Meta-ի շուրջ. դպրոցականների լուսանկարները հայտնվել են չափահաս տղամարդու համար գովազդներում Մենք դեռ տոնելու ենք այս օրը, երբ վերականգնենք մեր արժանապատվությունը․ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը Սեպտեմբերյան կոլապս․․․ Չորրորդ Հանրապետության միտքը Նիկոլը թռցրել է Արմեն Սարգսյանից Այս տարվա տվյալներով՝ Արցախում 30 մշակութային օբյեկտ համարվում է անմիջական սպառնալիքի տակ ՔՊ կուսակցության վարչության ընտրությունների նախնական պատկերը Իրանի նախագահ․ Թեհրանն ավելի լավ միջուկային օբյեկտ կկառուցի Գարդմանի եկեղեցիները․ Թարգմանչաց անապատ վանքը այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախիջևանում ավտոբուսն ընկել է ձորը․ 15 ադրբեջանցի է տուժել Այս պահին իշխանությունների կողմից որևէ քայլ արցախցիների արտագաղթը կանխելու ուղղությամբ չի արվում Այսօր ՀՀ Անկախության օրն է 2020-ին վարչապետ հանդիսացող սուտասանը առաջարկում էր դեսպան լինել, Արցախը հանձնողի հետ գործ չունեմ. Ջուլֆալակյան Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՔՊ վարչության ընտրություններում կեղծիքնե՞ր են հայտնաբերվել․ ArmLur.am Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա․․․․ ՀԷՑ-ում ՔՊ-ական կառավարիչ նշանակելու 2-րդ ամիսն է, վարչապետը ՀԷՑ-ի խնդիր է նշում սանհանգույցի հարցը Մանրամասներ՝ Լենինգրադյան փողոցի կրակոցից․ հայտնաբերվել են մեծ քանակի կրակված պարկուճներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am