ԵՄ առաջնորդները դեմ են՝ Թրամփի դիրքորոշմանը
DW-ն փոխանցում է,որ Եվրամիության երկրների քաղաքական առաջնորդները սահմանազատվել են Երուսաղեմի կարգավիճակի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուրսի փոփոխությունից, ԵՄ դիրքորոշումն «անփոփոխ» է մնում, Բրյուսելում գագաթնաժողովին մասնակցող ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարների անունից հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել էր այնտեղ տեղափոխել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը: Թրամփի որոշման հրապարակումից անմիջապես հետո ԵՄ ներկայացուցիչները կարծիք էին հայտնել, որ ԱՄՆ տեսակետը կարող է խանգարել Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացին եւ 2 պետություն ստեղծելու ծրագրի իրականացմանը:
