ՔՊ վարչության ընտրություններում կեղծիքնե՞ր են հայտնաբերվել․ ArmLur.am

«Արմլուրը» գրում է. «ՔՊ վարչության ընտրությունը կարծես թե կրկին սկանդալի է վերածվել։ Մեր բացառիկ տեղեկություններով՝ հաշվարկի վերջին փուլում հանկարծակի պարզվել է, որ ընտրական գործընթացին ներգրավված քպ-ական պատվիրակների թվից ավելի մեծ թվով քվեաթերթիկներ են հայտնաբերվել։
Այս անսպասելի հանգամանքից հետո քվեարկության բաց արդյունքներն էապես փոխվում են, իսկ կուսակցության ներկայացուցիչները դարձել են անհասանելի։ Պարզապես մոտ 40 րոպե է, չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։
Հարցումներ ենք ուղարկել ՔՊ վերնախավին, սակայն այս պահին արձագանք չկա։ Հաշվի առնելով թեմայի հրատապությունը՝ հարցերը ներկայացնում ենք հրապարակավ և ստանալուն պես կտեղեկացնենք։
Փաստացի քանի՞ պատվիրակ է եղել նախապես պլանավորված, քանի՞ քվեարկած քվեաթերթիկ է հայտնաբերվել։
Ի՞նչ է սպասվում վարչության ընտրությունների արդյունքներին, եթե մեր տեղեկությունները ճիշտ են և իրականում պատվիրակների թվից ավել քվեաթերթիկներ են հայտնաբերվել։ Կչեղարկվե՞ն արդյոք կամ կհայտարարվի՞ վերահաշվարկ։
Նիկոլ Փաշինյանի արձագանքը․ մեր աղբյուրները փոխանցում են, որ նա զայրացած վերադարձել է և հրավիրել արտակարգ խորհրդակցություն՝ պահանջելով ավարտել թվային տարբերությունները և զեկուցել վերջնական արդյունք։ Հիմա թիմակիցները փորձում են քվեաթերթիկների ավել թվերը մատուցել իբրև տեխնիկական խնդիր։
Ինչո՞ւ է ուշանում արդյունքների հրապարակումը։
Քիչ առաջ մեզ արձագանքեց ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և խոստացավ բոլոր հարցերին պատասխանել։ Կներկայացնենք դրանք՝ ստանալուն պես»։