ՀԷՑ-ում ՔՊ-ական կառավարիչ նշանակելու 2-րդ ամիսն է, վարչապետը ՀԷՑ-ի խնդիր է նշում սանհանգույցի հարցը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․
Լրացավ ՀԷՑ-ում ՔՊ-ական կառավարիչ նշանակելու 2 ամիսը։
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ընդամենը ՔՊ-ի 60 օր կառավարումից հետո իջեցրել է ՀԷՑ-ի վարկանիշը՝ «Ba2»-ից «Ba3»։ 60 օր!!
Գիտե՞ք, որն է խորքային խնդիրը։
Ոչ մասնագետների են նշանակում ղեկավարներ, և ոչ էլ թողնում են, որ մասնագետները իրենց խորհուրդ տան։ Արդյունքում, որպես ՀԷՑ-ի խնդիր, երկրի վարչապետը ասում էր, որ սանհանգույցները լավը չեն»։