Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ
AP-ն փոխանցում է,որ Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել,ըստ որոնց Տոկիոն կսառեցնի 19 ընկերությունների ակտիվները, որոնք զբաղվում են ֆինանսների, ածխի եւ օգտակար հանածոների, տրանսպորտի հարցերով, ինչպես նաեւ հյուսիսկորեացի աշխատողներին արտասահման ուղարկելով: Ճապոնիայի ԱԳՆ ներկաացուցիչը նշել է, որ այս միակողմանի քայլը վկայում է ՄԱԿ ԱԽ նիստի նախաշեմին պատժամիջոցներին Ճապոնիայի հավատարմության մասին:
