Վաշինգտոնում ավելի քան 10 տարի անց կրկին բարձրացվել է Սիրիայի դրոշը

Երկար տարիներ անց առաջին անգամ Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը բարձրացվել է Սիրիայի՝ Վաշինգտոնում գտնվող դեսպանատան վրա, տեղեկացնում է SANA-ն:
Նշվում է, որ արարողությանը մասնակցել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շեյբանին, ով անձամբ բարձրացրել է Սիրիայի դրոշը դեսպանատան շենքի վրա, որը փակ էր 2014 թվականի մարտի 18-ին։
Շեյբանին իրադարձությունն անվանել է «պատմական պահ» և ընդգծել, որ դրոշի բարձրացումը «Սիրիայի օրինականության և միջազգային ասպարեզում նրա դիվանագիտական ներկայության հաստատում է»։