Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը Նաթանզից լավ միջուկային օբյեկտ կկառուցի։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։
«Արևմուտքը չի կարող կանգնեցնել Իրանին. նրանք հարձակվում են մեզ վրա Նաթանզում, բայց չգիտեն, որ նույն մարդիկ կառուցում են Նաթանզը և կկառուցեն ավելի լավը», – ընդգծել է նա՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա որոշումը։
Հունիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը և նավատորմը ռմբակոծել են Իրանի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտը, Նաթանզի միջուկային օբյեկտը և Սպահանի այլ վայրեր։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է բանաձևի նախագիծը, որը կխոչընդոտեր Իրանի դեմ 2015 թվականին չեղարկված պատժամիջոցների վերականգնումը։