Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման մասին

Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։


«Ռուստեմը (Ումերով, - խմբ.) Մեդինսկու հետ խոսել է փոխանակման մասին. նրանք կապի մեջ են։ Մենք ուզում ենք 1000 մարդ ստանալ և մենք աշխատում ենք ցուցակի վրա», - ասել է նա։

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև հանդիպման վերաբերյալ Զելենսկին նշել է, որ այս պահին հարցում «որևէ առաջընթաց չկա»։

«Մենք կարող ենք նրանց հետ հանդիպել թեկուզ վաղը, եթե ուզում ենք պարզապես խոսել։ Բայց մեզ արդյունք է պետք։ Մենք կարդացել ենք նրանց բոլոր հուշագրերը, մենք նրանց լավ գիտենք։ Եվ նրանք են մերը կարդացել, նրանք դրանք շատ լավ են ուսումնասիրել։ Նրանք գիտեն, թե ինչ են ուզում և մենք էլ գիտենք, թե ինչ ենք ուզում», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ ռուսները «այժմ փորձում են ձգձգել բանակցությունները բոլոր հնարավոր միջոցներով և չեն ցանկանում, որ պատերազմն ավարտվի»։

«Նրանք կրկին ստեցին. Մենք հանդիպում ենք, կա փոխանակման վերաբերյալ համաձանություն և դրանից բացի համաձայնություն կա նաև այն ձևաչափի վերաբերյալ, որով առաջնորդները կհանդիպեն՝ փորձելով բանակցել պատերազմի ավարտի շուրջ, այս կամ այն ​​փուլում»։ Բայց նրանք հանդիպեցին և համաձայնեցին միայն փոխանակման շուրջ։ Նրանք վերադարձան և ասացին. «Եկեք շարունակենք քաղաքացիական անձանց փոխանակումը... քաղաքացիական անձանցից հետո կլինի զանգ Ռուստեմի հետ, մենք այն ավելի մանրամասն կքննարկենք»։ Նրանք զանգ ունեցան։ Հիմա ասում են. «Մենք հավանաբար պետք է ինչ-որ այլ բան անենք՝ տեխնիկական հանդիպումներ»։ Այսպիսով, նրանք ամեն ինչ հետաձգում են», - հավելել է նա։

Զելենսկին նշել է, որ այս հարցը կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ նա էլ կզրուցի Չինաստանի հետ։

«Կարծում եմ՝ բոլորը քիչ-քիչ կաշխատեն, որպեսզի առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի ունենա», - հայտարարել է նա։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընթացիկ ընտրության արդյունքներով ամենքշատ ձայներ հավաքած 20 կուսակցականների ցանկը Նարեկ Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս. Արամ Առաջին Վաշինգտոնում ավելի քան 10 տարի անց կրկին բարձրացվել է Սիրիայի դրոշը Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով. Տիգրան Աբրահամյան Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան Եվրոպական մի քանի օդանավակայան ենթարկվել է կիբերհարձակման Թրամփի վարչակազմը նոր սահմանափակումներ է մտցրել Հարվարդի համալսարանի նկատմամբ Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատի գործարաններից մեկի տարածքում աշխատակիցներն ընկել են 6 մետր բարձրությունից Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման մասին ՆԱՏՕ-ն հայտարարել է իր արևելյան թևի անդամ երկրների օդային հսկողության ուժեղացման մասին ԱՄՆ-ն պլանավորում է դադարեցնել ՌԴ-ին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներին տրամադրվող օգնությունը. Reuters Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ադրբեջանական արտադրության «Գյուրզա» զրահամեքենայի ոչնչացման մասին Երկու մարդ է մահացել Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը «Քաղաքը կոլապսի ենթարկած իշխանությունների կենցաղային գաղափարները իրականության հետ որևէ աղերս չունեն». Առաքելյան Բեռլինում ցույց է անցկացվում գազի արդյունաբերության զարգացման դեմ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը կողմ է արտահայտվել չորս երկիր ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությունը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից Արմավիրում «Opel»-ը վրшերթի է ենթարկել 74-ամյա տղամարդուն Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան Կոտայքում ՌԴ քաղաքացու վարած «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ալիևի պահանջած սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու մասին․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am