Մեր հայրենիքի փլատակների վրա Փաշինյանը կառուցելու է թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միավոր․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլը, թվաբանությունը, թուրք/ադրբեջանական նուրբ զգացմունքները ու բռնատիրության ոգին․․․

Դեռ 3 տարի առաջ, երբ Փաշինյանը սկսեց խոսել «հայրենասիրության սոցիալ-հոգեբանական ընկալման» մասին, ես ԱԺ-ում, կարծեմ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի քննարկման ժամանակ, իրեն ուղիղ ասացի, որ իր հայտարարությամբ ինքը նոր՝ 4-րդ հանրապետություն է ստեղծում՝ կործանելով Հայաստանի 3-րդ Հանրապետությունը՝ պետություն, որը ստեղծվել էր արցախյան շարժման արդյունքում, որի գաղափարախոսությունն արտացոլված է Անկախության Հռչակագրում։ Ավելին, պնդեցի, որ եթե նման միտք ուներ, դա պետք է լիներ ՔՊ նախընտրական ծրագրի հիմքը, մինչդեռ իրենք խոստացել են ոչ թե նոր սոցիալ-հոգեբանական մոդել, այլ Շուշիի ու Հադրութի դե-օկուպացիա ու Արցախի հակամարտության կարգավորում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի հիման վրա։ Պատասխան չունենալով, ինքը պատասխանեց թե թվաբանությունն իրեն չի հետաքրքրում և շարունակեց խոսել նոր «մոդելի» մասին։

Այսօր նա վերադարձավ թվաբանությանը և հայտարարեց, որ բարով խերով կործանել է բազում նահատակների արյան գնով, ժողովրդական պոռթկման արդյունքում և պայքարի հրաբուխից ժայթքած մեր միասնական Հայաստան-Արցախ հայրենիքը․․․․ Մեր հայրենիքի փլատակների վրա նա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միավոր, որտեղ ամեն բառ ասելիս պետք է զգույշ լինեն, որ հանկարծ «հարևանների» նուրբ զգացմունքները չվիրավորվեն։ Եվ այդ նոր կազմավորման գլխին կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը․․․

Հ․Գ․ Ով այսօր դիտել է ճաճանչափայլի ելույթը և դահլիճի արձագանքը, վստահաբար նկատել է ֆյուրերի, դուչեի ու Կիմ Իր Սենի դինաստիայի ներկայացուցիչների ելույթների «գեղարվեստական կողմերի» նմանությունը»։

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընթացիկ ընտրության արդյունքներով ամենքշատ ձայներ հավաքած 20 կուսակցականների ցանկը Նարեկ Կարապետյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին Վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու հավատք, կամք ու հույս. Արամ Առաջին Վաշինգտոնում ավելի քան 10 տարի անց կրկին բարձրացվել է Սիրիայի դրոշը Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Բաքվում շարունակում են մեզ ընկալել որպես թշնամի` դրանից բխող բոլոր սպառնալիքներով. Տիգրան Աբրահամյան Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան Եվրոպական մի քանի օդանավակայան ենթարկվել է կիբերհարձակման Թրամփի վարչակազմը նոր սահմանափակումներ է մտցրել Հարվարդի համալսարանի նկատմամբ Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատի գործարաններից մեկի տարածքում աշխատակիցներն ընկել են 6 մետր բարձրությունից Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ գերիների նոր փոխանակման մասին ՆԱՏՕ-ն հայտարարել է իր արևելյան թևի անդամ երկրների օդային հսկողության ուժեղացման մասին ԱՄՆ-ն պլանավորում է դադարեցնել ՌԴ-ին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներին տրամադրվող օգնությունը. Reuters Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ադրբեջանական արտադրության «Գյուրզա» զրահամեքենայի ոչնչացման մասին Երկու մարդ է մահացել Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը «Քաղաքը կոլապսի ենթարկած իշխանությունների կենցաղային գաղափարները իրականության հետ որևէ աղերս չունեն». Առաքելյան Բեռլինում ցույց է անցկացվում գազի արդյունաբերության զարգացման դեմ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը կողմ է արտահայտվել չորս երկիր ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությունը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից Արմավիրում «Opel»-ը վրшերթի է ենթարկել 74-ամյա տղամարդուն Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան Կոտայքում ՌԴ քաղաքացու վարած «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ալիևի պահանջած սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու մասին․ Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am