Հիմա մենք կանգնած ենք նոր կայսրությունների ստեղծման փուլում, իսկ Նիկոլը ցանկանում է մեզ տեսնել թուրքական կայսրության մասում. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլի մեկուկես ժամանոց ելույթում, որի մասին կարելի է մի քանի տասնյակ հոդվածներով հակադարձել, քանի որ ամբողջովին թաթախված էր մանիպուլյացիոն և պոպուլիստական հայտարարություններով, մի քանի դրվագներ կան, որոնք թերևս արժե բարձրաձայնել։ Ասեմ, սա ոչ թե անում եմ նրա համար, որ փորձում եմ մտնել վերջինիս օրակարգ, այլ զուտ թիրախային անդրադառնալ, որ ասածը 180 աստիճան սուտ է ու ներկայացվում է աղավաղված թեզեր։

Տեսեք, Նիկոլն ունի մի «կառոննի» հաղթաթուղթ, որը մշտապես խաղարկում է․ նա ասում է կիսաճշմարտություններ, դրանք ներկայացնում որպես բացարձակ արժեքներ, իսկ քանի որ նա իրեն շրջապատել է անկիրթ ու թերուս, հասարակությունից օտարված «սաստավով», նրանք ոչ թե չեն հակադարձում, այլ գաղափարապես բոբիկ են, թեմայից լրիվ հեռու և գլխիկոր լսում են այս բարբաջանքները։

Հիմա ըստ էության․ Նիկոլը, խոսելով կայսրությունների մասին, (առնացքային թիրախ ունենալով ԽՍՀՄ-ը) անընդհատ շեշտում է, որ «մեր ազգային արժեքներն ու գաղափարական մտածելակերպը համապատասխանեցվել են կայսրության նարատիվներին, իսկ մեր հայրենասիրությունը ձևավորել է 1940-80-ականների գրականությունն ու մշակույթը տրամաբանությանը համապատասխան»։ Այսինքն՝ նա փորձում է այսօր մեզ համոզել ու այդ ֆոնին «չորրորդ հանրապետության» ստեղծման մասին հայտարարել, որ Արևմտյան Հայաստանի, Արցախի, Հայրենիքի կատեգորիայի մասին խոսվել է արհեստական, ներդրված գաղափարներ են եղել, որպեսզի մարդիկ բուն Հայաստանի տարածքում հայրենիք ունենալու մասին մոռանան։


Այստեղ քեզ դարձյալ քուանշ․ եթե քո ասած տրամաբանությամբ շարժվենք, ապա ում համար էին կառուցվում ու ստեղծվում Մատենադարանն ու Մեծ Եղեռնի հուշահամալիրը, գրվում հայ ժողովրդի ֆունդամենտալ անձնագիրը՝ Սասնա ծռերը, հայոց լեզուն ու գրականությունը չի ունեցել երբևիցե այդ աստիճանի գիտելիքահեն ուսումնասիրություն և համաշխարհային մասշտաբի չի ներկայացվել, ինչքան 1940-60-ականներին։ Գլավլիտը քո համար սարքել ես դրոշակ, ու միայն բացասական շեշտադրումներն ես առանձնացնում՝ շրջանցելով այն փաստը, որ 1960-ականներին Երևանում այնքան ուսանող կար, ինչքան բնակչություն չկար 1920 թվականներին նույն Երևանում։

1920-ականների սկզբին ԽՍՀՄ տարածքում բնակչության մոտ կեսը՝ մոտ 50 միլիոն մարդ, անգրագետ էր։ Լիկբեզի ծրագրով 1920-1930-ականների ընթացքում գործարկվեց զանգվածային կրթական ծրագիր․ դասընթացներ մեծահասակների համար, «Ազգերի դպրոցներ», քարոզչություն թերթերով, գրքերով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ մինչև 1936 թ․ գրագիտության մակարդակը բարձրացավ շուրջ 75%-ի։

Էդ նույն սովետական կրթության ու դաստիարակության շնորհիվ էր, որ տեղի ունեցավ 1960-ականների ազգային զարթոնքը․ սա միֆ չէր, այլ «գետնի վրա» գոյություն ունեցող իրական փաստ։ Եթե չգիտես՝ նույն 60-ականներին Ստեփանակերտում էլ են նման ազգային զարթոնքի դրսևորումներ եղել, անգամ մարդ էր սպանվել։ Կամ երևի կայսրության շահերին էր սպասարկում Րաֆֆու հատորների հրապարակումը, Դաշտենցի ֆիդայական շարժման մասին գրքերը, Ուլուբաբյանի «Սարդարապատը» ահավոր տիրաժներով տպելը։ «Հայոց պատմության ակադեմիականը», Լեոյի հատորները, Մանանդյանի ու Աշոտ Հովհաննիսյանի խորքային վերլուծությունները լույս են տեսել հենց 50-60-ականներին։ Դու հիմա եկել ես, քո անգրագետներին հավաքել ու քեզ «թույն կարդացած» տղի տեղ դրած հոխորտում ես․ գեղիցը մարդ կա, հանգիստ կաց։

Ասեմ՝ իրականում կան կայսրությունների քանդման և նոր կայսրությունների ձևավորման դարաշրջաններ․ հիմա մենք կանգնած ենք նոր կայսրությունների ստեղծման փուլում, իսկ Նիկոլը ցանկանում է մեզ տեսնել թուրքական կայսրության մասում, էսա ողջ պատմությունը։

Հ․գ․ Թերևս մի տեղ այնուամենայնիվ քո հետ համաձայնեմ․ իրոք, ՔՊ-դ անհնարինի կուսակցություն է, դուք էլ անհնարինն իրական դարձնող պատուհասներ, որովհետև միայն դուք կարող էիք երկիրը հասցնել նման անհնարինության անդունդ, ու միայն ձեզ պես ապիկաները կարող էին այսքան հակահայ ու հակապետական լինել»։

դիտվել է 111 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ն հայտարարել է իր արևելյան թևի անդամ երկրների օդային հսկողության ուժեղացման մասին ԱՄՆ-ն պլանավորում է դադարեցնել ՌԴ-ին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրներին տրամադրվող օգնությունը. Reuters Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ադրբեջանական արտադրության «Գյուրզա» զրահամեքենայի ոչնչացման մասին Երկու մարդ է մահացել Մոսկվայի արևելքում դպրոցի փլուզման հետևանքով Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը «Քաղաքը կոլապսի ենթարկած իշխանությունների կենցաղային գաղափարները իրականության հետ որևէ աղերս չունեն». Առաքելյան Բեռլինում ցույց է անցկացվում գազի արդյունաբերության զարգացման դեմ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը կողմ է արտահայտվել չորս երկիր ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությունը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների շահերից Արմավիրում «Opel»-ը վրшերթի է ենթարկել 74-ամյա տղամարդուն Թեհրանը Նաթանզից լավ միջnւկային օբյեկտ կկառուցի․ Փեզեշքիան Կոտայքում ՌԴ քաղաքացու վարած «Toyota»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ալիևի պահանջած սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու մասին․ Քրիստինե Վարդանյան Մեր հայրենիքի փլատակների վրա Փաշինյանը կառուցելու է թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միավոր․ Արթուր Խաչատրյան Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում 100 թիրախների խոցման մասին Դոնալդ Թրամփը պատրաստվում է բանակցել Սիրիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ․ լրատվամիջոց Ռուսաստանում առաջին ձյունն է տեղացել Հայրենասիրությունը՝ հայի նախնական ինքնություն, ոչ թե խորհրդային պատվեր․ Արարատ քահանա Պողոսյան Հիմա մենք կանգնած ենք նոր կայսրությունների ստեղծման փուլում, իսկ Նիկոլը ցանկանում է մեզ տեսնել թուրքական կայսրության մասում. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է Թուրքիան պահանջում, որ մենք հրաժարվենք Արարատի հետ բոլոր կապերից, ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը ձգտում Թուրքիային հաճոյանալ #ՀԻՄԱ․ Ինչպե՞ս կոտորածից փրկվեցին արցախցիները, ինչո՞ւ այսօր պարգևատրվեցին գեներալներ (video) Կիրովականից հրավիրյալ ուսուցիչ էր. նոր մանրամասներ՝ Լոռու ողբերգական ավտովթարից Շահումյան գյուղում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից երկու աշխատակիցներ վայր են ընկել Պետություն vs հակապետություն․ Եկեղեցի vs հակաեկեղեցի․ «Մայր Հայաստան» vs «Քաղաքացիական պայմանագիր» Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 31-ամյա ՊՆ ծառայողը բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավոր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am