Պետություն vs հակապետություն․ Եկեղեցի vs հակաեկեղեցի․ «Մայր Հայաստան» vs «Քաղաքացիական պայմանագիր»

Շատ խորհրդանշական է, որ «Մայր Հայաստան» կուսակցության ձևավորման համագումարը տեղի է ունենալու սեպտեմբերի 21–ին՝ ՀՀ 3–րդ Հանրապետության անկախության օրը։
Օրը պատահական չէ ընտրված։
Խորհրդանշական է նաև, որ անկախության տոնի նախօրեին մեր անկախության, պետականության, ինքնության, եկեղեցու դեմ ուղղված համագումար է տեղի ունենում իշխող կուսակցության կողմից։
Մեր համագումարում առաջ կքաշվեն վաղվա Հայաստանի թեզերը և կներկայացվեն այսօր հնչեցրածների հակաթեզերը։
Հայկական ու թուրքական օրակարգերի հակադրություն է լինելու։ Հայաստանի 3–րդ Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի՝ 4–րդ «հանրապետության» հակադրություն է լինելու։ Իրական խաղաղության և կեղծ խաղաղության հակադրություն է լինելու։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից