Խնդրեմ, ծանոթացեք. Կադաստրի կոմիտեի մյուս ,, սուպերհերոսն է,, Սյուզի Բադոյան

Խնդրեմ, ծանոթացեք. Կադաստրի կոմիտեի մյուս ,, սուպերհերոսն է,,
աշխատակցի ամուսնուն առեւանգելու եւ ծեծելու սկանդալային գործով հայտնի դարձած Կադաստրի պետից բացի այս մեկն էլ համարվում է մարտաֆիլմի մյուս հերոսը` Մհեր Խաչատրյան։
Մհեր Խաչատրյանն է Վերոնիկայի տեսանյութերում արծարծվող ծեծի կազմակերպիչը, ով, ի դեպ, հարցաքննության դեռ չի կանչվել
Չի կանչվել նաեւ կադաստրի պետը` Սուրենը Թովմասյանը, ում հեռախոսը դեռ իր մոտ էր, առգրավված չէր որպես քննության համար պիտանի փաստ,
Նա ժխտում էր իր կապը տղամարդուն ծեծելու միջադեպի հետ,
բայց նկատենք, չի կարողանում պարզաբանել, թե ինչու են միջադեպի վայրից իրեն զանգել ծեծի ժամանակ բանդայի մյուս հերոսները,
Սրա մասին հայտնում է առեւանգված տղամարդու կինը` Վերոնիկան ու սա չի հերքում, փաստորեն ինքը` Կադաստրի պետը
Հիշեցնեմ, Վերոնիկան կադաստրի կոմիտեի աշխատակիցն էր, ամուսնուն ծեծի են ենթարկել դաժանաբար իր ձեւակերպմամբ իրեն ապօրինի ազատումից հետո` պետի հեռախոսին ամուսնու ուղարկած հայհոյանքով սմս -ի համար
հայհոյանքով ձայնային մեսսիջից հետո սեպտեմբերի 14-ին կեսօրին առեւանգվել է տղամարդը Երեւանից, տարվել քաղաքից դուրս ու դաժանաբար ծեծի ենթարկվել իրենց խոսքով 50 հոգով նախապես պլանավորված հաշվեհարդարի միջոցով
Մարմնական լուրջ վնասվածքներ ու 0 ձերբակալված անձ
Դեռ կադաստրի կոմիտեի նախագահն է ինքնասիրությունից խոսում
ասում է հայհոյանքները մինչեւ վերջ չեմ լսել,։այ որ լսեեեեմ.... ուզում ա ասի դե կեսն եմ լսել, սենց ծանր հետեւանք եղավ, բա պատկերացնում եք մինչեւ վերջ լսեի,.երեւի խոշոր թիքա ականջը կմնար
Այս մասին գրել է լրագրող Սյուզի Բադոյանը