Տիգրան Ավինյանը ստել է ԱՆԻՖ-ի հարցում. բացահայտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ ԱՆԻՖ ընկերության շուրջ ծավալվող զարգացումներին, որտեղ ինքը եղել է հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ավինյանն ակնարկեց, որ պետական կարեւոր նախաձեռնությունները դիտավորյալ ձախողման են տարել. մինչդեռ Էկոնոմիկայի նախկին նախարարը ճիշտ հակառակն է պնդում:

«Երբ ստեղծվեց այս ընկերությունը, երիտասարդ ուսանողներ ընտրվեցին ամերիկացի գործընկերների կողմից։ Նրանք պետք է կիբեռանվտանգության ոլորտում իրենց ծառայությունները մատուցեին պետական եւ մասնավոր կառույցներին»,–ասաց Ավինյանը՝ խոսելով ԱՆԻՖ-ի եւ ամերիկյան «Օրբիս» ընկերության համատեղ նախաձեռնության մասին։ Ըստ քաղաքապետի՝ ծրագիրը գործարկվել էր հենց 2021 թվականին՝ պատերազմից հետո, երբ ակնհայտ էր, որ Հայաստանը չի համապատասխանում կիբեռանվտանգության ժամանակակից մարտահրավերներին։

Սակայն ծրագիրն ավարտվեց դեռ չսկսված՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջամտությունից հետո։ Ավինյանի պնդմամբ Քերոբյանը նախ «նախաձեռնություն է տանում Կառավարություն, որով ԱՆԻՖ-ի ամբողջ փաթեթը տանում է էկոնոմիկայի նախարարություն», իսկ դրանից անմիջապես հետո սկսվում են կադրային կտրուկ փոփոխություններ, որոնք փաստացի հանգեցնում են ծրագրի կազմալուծմանը։

«Մարդիկ պետք է պատասխան տան ամեն ինչ քանդելու համար։ Եվ արդեն էական չէ, թե նպատակաուղղված են քանդել, թե ոչ»,–հայտարարեց Ավինյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը բացատրեց, որ միջազգային կառույցների պահանջով է համակարգման փոփոխություն եղել։

«Նախ՝ արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով է ԱՆԻՖ-ի համակարգումը անցել էկոնոմիկայի նախարարության տիրույթ։ Եվ նույն հիմնադրամի կողմից բացահայտվածի արդյունքում է ՀՀ Կառավարությունում իմացել, որ ԱՆԻՖ-ում կա կառավարման թափանցիկության, հաշվետվողականության եւ տարբեր պրոբլեմներ, ու այստեղից էլ սկսվել է ԱՆԻՖ-ի խնդիրը»,–վստահ, բայց հակիրճ հայտարարեց Քերոբյանը:

Հաշվի առնելով Տիգրան Ավինյանի՝ մինչ այս հայտարարած ստերի չափաբաժինը, կարելի է ասել, որ այս դեպքում էլ նա առնվազն ազնիվ չի խոսում, եւ ինչպես խոստացված տրոլեյբուսների եւ վերելակների հարցն է ստով ծածկադմփոց անում՝ այդպես էլ ԱՆԻՖ-ի 25 մլրդ դրամի փոշիացման պատասխանատվությունից է փորձում խուսափել»։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 31-ամյա ՊՆ ծառայողը բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավոր կա Խնդրեմ, ծանոթացեք. Կադաստրի կոմիտեի մյուս ,, սուպերհերոսն է,, Սյուզի Բադոյան Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000$ վերցնես, հոդված ծախես․ Կարապետյան Չորրորդ Հանրապետությունն գոյություն ունի արդեն 7 տարի և այն մեզ բերել է միայն պարտություն․ Զուրաբյան Ամբողջ ընդդիմադիր դաշտի ամենակարևոր գործը Այլևի սահմանադրության «Ոչ»-ի ճակատի ձևավորումն է․Վարդանյան Խոսել անկախությունից, ինքնիշխանությունից, բայց Անկախության տոնին ընդառաջ նսեմացնել այն․ Վարդևանյան Սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն Հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն Հայաստանում գրեթե չի մնացել ընդդիմադիր գործիչ, ում երբևէ չեն կալանավորել․ New York Post-ի անդրադարձը Փաշինյանը նորից սպառնաց Սամվել Կարապետյանին (video) Տիգրան Ավինյանը ստել է ԱՆԻՖ-ի հարցում. բացահայտում. «Ժողովուրդ» Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին հայտարել է, որ Արևմուտքը պարտվել է իր երկրում, ինչը կբերի պարտության նաև ողջ տարածաշրջանում Հենց Փաշինյանը դուրս գա, կբացահայտվի հոկտեմբերի 27-ը, ուղղակի շոկ եք ապրելու Արամ Սարգսյաններից (video) Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Վեհափառի հասցեին (video) Հաստատված փաստերով ինֆորմացիա եմ հայտնում, ուշադիր լսեք․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի տարբերում Հայաստանն ու Ալբանիան, Փաշինյանն էլ չի առարկում. «Փաստ» ԱՄՆ-ն դադարեցնում է զենքի վաճառքը Եվրոպային #ՀԻՄԱ․ «Անեծքը դու՛ ես․․․»․ Ռոբերտ Մարգարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Իրանը սպառնացել է ՄԱԳԱՏԷ-ին․ Mehr Ինչպես Նիկոլ Փաշինյանը իրեն կորցրեց ՔՊ համագումարի ժամանակ (video) ՔՊ–ն պատժո՞ւմ է գյումրեցիներին․ Սարիկ Մինասյանի պատասխանը (video) Փաշինյանը կորցրել էր իր չագուչը ՔՊ–ի համաժողովի ժամանակ (video) Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ. Իշխան Սաղաթելյանը` Պետրոս Ղազարյանին Քաղաքը կոլապսի մեջ, բոլոր լուսացույցերը անջատված են ու անկառավարելի վիճակ է (video) Նրանց հետ շփվել եմ Կոշի եւ այլ գաղութներում․ Նիկոլ Փաշինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am