Թրամփը չի տարբերում Հայաստանն ու Ալբանիան, Փաշինյանն էլ չի առարկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան ժամանակ է անցնում Փաշինյանի ու Թրամփի համատեղ լուսանկարվելուց, այնքան ավելի շատ պատրանքներ է ունենում հայկական վերնախավը՝ իբրև թե Նիկոլի ու ԱՄՆ նախագահի միջև ձևավորվել են ինչ-որ բացառիկ հարաբերություններ։ Ավելին, իշխանամետ գործիչներից մեկը նույնիսկ հպարտանում է, թե Փաշինյանն ընկերացել է Թրամփի հետ և ունի նրա WhatsApp-ի համարը։ Նման հարաբերություններ, ասում են, ոչ մի հայ առաջնորդ նախկինում չի ունեցել։

Դե ինչ, նա ունի Թրամփի WhatsApp-ի համարը. ահա սա է դարձել աննախադեպ արտաքին քաղաքականության հաջողություն, որն արդարացրել է բոլոր զոհերը։ Այլ իշխանամետ բանախոսներ ու լրատվամիջոցներ նույնպես տարածում են Փաշինյանի և Թրամփի մտերմության թեման՝ ադրբեջանական հռետորաբանության յուրաքանչյուր սրացման ժամանակ հիշեցնելով, որ Նիկոլը ցանկացած պահի կարող է «զանգել ընկերոջը»։ Միաժամանակ նրանք մոռանում են այն փաստը, որ Ալիևը ևս ստացել է «զանգիր, եթե ինչ-որ բան լինի» պաշտոնական հրավերը։

Սոցցանցերի հայ օգտատերերն արդարացի հարց են բարձրացնում՝ եթե Թրամփը Փաշինյանի «ընկերն» է, ինչո՞ւ վերջինս չի գրում նրան ու չի ասում, որ իր երկիրը կոչվում է Հայաստան, ոչ թե Ալբանիա։ Թրամփն արդեն երեք անգամ հրապարակային կերպով Հայաստանը անվանել է Ալբանիա։ Բայց Փաշինյանը դա չի ընկալում որպես անհարգալից վերաբերմունք կամ մեր երկրի ցածր արժեքի ցուցիչ։ Նա թեթևությամբ արդարացնում է Թրամփին՝ ասելով, թե ինքն էլ երբեմն շփոթում է, օրինակ՝ բռնցքամարտիկների անունները։ Ըստ Փաշինյանի, նման լեզվական վրիպումները ոչ մի կերպ կասկածի տակ չեն դնում այն համապարփակ աջակցությունը, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցուցաբերել հեռավոր կովկասյան այս երկրին։ Ինչ անունով էլ որ այն կոչվի։

Թրամփի համար Հայաստանը terra incognita է։ Նա ոչինչ չգիտի մեր երկրի մասին, նույնիսկ անունը։ Հնարավոր է՝ միայն թռուցիկ հիշել է, որ այս երկրի առաջնորդն այնքան անշուք անձնավորություն է, որ նրա հետ նույնիսկ 20 րոպե նստելն է դժվար, եթե նույնիսկ նախապես պլանավորված է կես ժամ։ Իսկ այն ամերիկացի քաղաքական գործիչները, ովքեր տեղյակ են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, դժվար թե նույնիսկ ձևականորեն Փաշինյանին իրենց «ընկեր» համարեն։

Այսպես, ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդես է եկել քննադատությամբ՝ ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումներին. «Չափազանց կարևոր է, որ Երևանում լինեն ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ։ Մեղադրանքներ են առաջադրվել բարձրաստիճան հոգևորականների և հայտնի հայ գործարարի դեմ։ Թույլ տվեք ասել՝ ոչ ոք չպետք է բանտարկվի կամ զրկվի ունեցվածքից՝ քաղաքականությամբ զբաղվելու համար»։ Պետք է հասկանալ, որ ամերիկացի պաշտոնյայի համար եկեղեցու դեմ հալածանքներ իրականացնողի հետ այլևս խոսելու բան չկա։ Ուստի Փաշինյանի հասցեին հնչող քաղաքավարի արտահայտությունները հնարավոր են միայն այն ամերիկացիներից, ովքեր դեռ չեն խորացել իրավիճակի մեջ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը սեպտեմբերի 5-ին պաշտոնական կայքում թարմացրել է Հայաստանի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ երկրում հայտարարված է վտանգի երկրորդ մակարդակ՝ չորսից։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել են ոչ մի դեպքում չայցելել Սյունիքի և Գեղարքունիքի որոշ շրջաններ, որտեղ վտանգի մակարդակը արդեն 4 է՝ առավելագույնը։ Նշվում է, որ տարածաշրջանում կարող են վերսկսվել ռազմական գործողություններ։ Այսինքն, հենց ԱՄՆ-ը գիտակցում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները փաստացի սրվում են, և իրավիճակը կարող է ցանկացած պահի սրվել։ Թերևս արժե հավատալ Թրամփին այն առումով, որ խաղաղություն իրականում հաստատվել է Ալբանիայի հետ, ոչ թե Հայաստանի։

Ընդհանրապես, վատ չէր լինի, որ հայերն էլ ծանոթանային Պետդեպի այդ տեղեկությանը, քանի որ ԱՄՆ-ը իր քաղաքացիներին նախազգուշացրել է վտանգի մասին, իսկ մեր «հրաշալի» կառավարությունը շարունակում է մեզ համոզել, թե ստորագրված թուղթը անվտանգություն է բերել տարածաշրջան, և որ հիմա ճիշտ ժամանակն է հետևողականորեն քանդել Հայաստանի պաշտպանունակությունը՝ բանակը վերածելով բացառապես ներքին անվտանգության պահպանման ոստիկանական կառույցի։ Մինչդեռ Ադրբեջանը հակառակն է անում՝ ավելացնում է ռազմական ծախսերը և զինվում մինչև ատամները։

Ամփոփելով՝ պետք չէ, որ մեր ժողովուրդը (հատկապես այն մոտ 15-16 %-ը, որ, ըստ հարցումների, կողմ է ՔՊ-ին) հավատա հեքիաթներին, թե Փաշինյանը երկիրը տանում է խաղաղության, և եթե ինչ-որ բան պատահի, նա պարզապես կզանգի բարի պապիկ Թրամփին, ու նա ամեն ինչ կկարգավորի։ ԱՄՆ-ից ոչ ոք այստեղ ոչինչ չի կարգավորելու։ Ամեն ինչ կարգավորելու է այն նոր ղեկավարությունը, որը կգա 2026 թվականին՝ Փաշինյանից հետո։ Դժվար է լինելու, բայց հուսանք՝ կհաղթահարի։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 31-ամյա ՊՆ ծառայողը բախվել է հաստաբուն ծառին․ 5 վիրավոր կա Խնդրեմ, ծանոթացեք. Կադաստրի կոմիտեի մյուս ,, սուպերհերոսն է,, Սյուզի Բադոյան Հայաստանը քո համար թերթի խմբագրություն չէ, որ մեկից 1000$ վերցնես, հոդված ծախես․ Կարապետյան Չորրորդ Հանրապետությունն գոյություն ունի արդեն 7 տարի և այն մեզ բերել է միայն պարտություն․ Զուրաբյան Ամբողջ ընդդիմադիր դաշտի ամենակարևոր գործը Այլևի սահմանադրության «Ոչ»-ի ճակատի ձևավորումն է․Վարդանյան Խոսել անկախությունից, ինքնիշխանությունից, բայց Անկախության տոնին ընդառաջ նսեմացնել այն․ Վարդևանյան Սա է լինելու Հայաստանի գոյության համար եզրափակիչ խաղը՝ ամենաթողությունն vs ծայրահեղականություն Հանրապետության առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն Հայաստանում գրեթե չի մնացել ընդդիմադիր գործիչ, ում երբևէ չեն կալանավորել․ New York Post-ի անդրադարձը Փաշինյանը նորից սպառնաց Սամվել Կարապետյանին (video) Տիգրան Ավինյանը ստել է ԱՆԻՖ-ի հարցում. բացահայտում. «Ժողովուրդ» Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին հայտարել է, որ Արևմուտքը պարտվել է իր երկրում, ինչը կբերի պարտության նաև ողջ տարածաշրջանում Հենց Փաշինյանը դուրս գա, կբացահայտվի հոկտեմբերի 27-ը, ուղղակի շոկ եք ապրելու Արամ Սարգսյաններից (video) Փաշինյանի խայտառակ հայտարարությունը Վեհափառի հասցեին (video) Հաստատված փաստերով ինֆորմացիա եմ հայտնում, ուշադիր լսեք․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի տարբերում Հայաստանն ու Ալբանիան, Փաշինյանն էլ չի առարկում. «Փաստ» ԱՄՆ-ն դադարեցնում է զենքի վաճառքը Եվրոպային #ՀԻՄԱ․ «Անեծքը դու՛ ես․․․»․ Ռոբերտ Մարգարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Իրանը սպառնացել է ՄԱԳԱՏԷ-ին․ Mehr Ինչպես Նիկոլ Փաշինյանը իրեն կորցրեց ՔՊ համագումարի ժամանակ (video) ՔՊ–ն պատժո՞ւմ է գյումրեցիներին․ Սարիկ Մինասյանի պատասխանը (video) Փաշինյանը կորցրել էր իր չագուչը ՔՊ–ի համաժողովի ժամանակ (video) Այո, դու վարչախմբի թելադրանքով հանրայինը դարձրել ես թուրքական ու ադրբեջանական թեզերի տարածման պաշտոնական հարթակ. Իշխան Սաղաթելյանը` Պետրոս Ղազարյանին Քաղաքը կոլապսի մեջ, բոլոր լուսացույցերը անջատված են ու անկառավարելի վիճակ է (video) Նրանց հետ շփվել եմ Կոշի եւ այլ գաղութներում․ Նիկոլ Փաշինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am