40 տարի ապրել է անտառում և սնվել առնետներով՝ կարծելով, որ պատերազմը դեռ շարունակվում է
Հո Վան Լանգը 85-ամյա հոր հետ, ով եղել է Հարավային Վիետնամի բանակի վետերան, 1971 թվականին փախել էր Կուանգ Նգայ նահանգի իրենց փոքր գյուղից։ Գոյատևման համար տղան 40 տարի շարունակ սնվել է առնետներով և ճգնավորի կյանք վարել՝ ողջ ժամանակ կարծելով, որ պատերազմը դեռևս չի ավարտվել, հայտնում է Metro պորտալը։ Գյուղից փախչելու որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ նրա մայրն ու երկու մորաքույրները զոհվել էին ամերիկյան ռումբի պայթյունի հետևանքով։
