Արցախցիների տեղահանությունը շարունակվող պատերազմ էր, բռնություն և հանցագործություն՝ սերունդների դեմ

«ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը» հայտարարություն է տարածել․

»2023 թ․ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով սկսվեց չարաբաստիկ պատերազմը՝ ուղեկցվելով Հաագայի և Ժնևի հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ, պատերազմական հանցանքներով, խաղաղ բնակչության շրջանում սպանություններով, գերեվարումներով, էթնիկ զտումներով ու ցեղասպանական գործողություններով, որը հանգեցրեց Արցախի բազմահազարանոց հայ բնակչության բռնի տեղահանմանը իրենց պատմական հայրենիքից:

Բռնի տեղահանության պատճառները խորն են ու բազմաշերտ՝ կապված լինելով թե՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմի, քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման, և թե՛ Լաչինի միջանցքի շուրջ տասը ամիս տևած շրջափակման, սովին երկարատև դիմադրության, ապրելու նվազագույն պայմանների բացակայության, վախի, հուսալքության, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից տարվող պետական ու նպատակաուղղված խտրական քաղաքականության հետ։

Արցախահայերի բռնի տեղահանությունը տեղի ունեցավ 3 փուլով․ տեղահանության առաջին խոշոր ալիքը սկսվեց 2020 թվականի պատերազմի 44 օրերի և դրան հաջորդած ամիսների ընթացքում, երբ տեղահանվեց Արցախի 228 համայնքներից շուրջ 113-ի բնակչությունը․ մարդիկ կորցրեցին իրենց տները և վախի ու վտանգի գոտում հնարավորություն չստեղծվեց շարունակելու համայնքի գոյությունն ու զարգացումը:

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմի առաջացրած սոցիալ-տնտեսական և հումանիտար ճգնաժամի հետևանքով ավելի քան 35․000 մարդ բռնի տեղահանվեց Շուշիի, Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի շրջաններից և Մարտակերտի, Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։

2022 թ․ դեկտեմբերից սկսվեց Բերձորի (Լաչինի) միջանցքի 10-ամսյա շրջափակումը, որի հետևանքով արցախահայերը ամիսներ շարունակ մնացին սովի, դեղորայքի և բժշկական օգնության բացակայության, կենսական պարագաների (սնունդ, վառելիք, հիգիենայի միջոցներ) մատակարարման դադարեցման պայմաններում։ Շրջափակումը ուղեկցվում էր նաև գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և ջրի դիտավորյալ դադարեցումներով, ինչը լրջորեն խաթարում էր բնակչության կենսաապահովման նվազագույն պայմանները։

Տեղահանության երկորդ մեծ ալիքը հաջորդեց 2023 թ․ սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողություններին։ Սեպտեմբերի 24-ին, Ադրբեջանի ծրագրային քաղաքականությունը հասավ իր տրամաբանական ավարտին, երբ բացվեց Լաչինի միջանքը և փրկության ելք փնտրող ժողովուրդը դրան հաջողած 10 օրերի ընթացքում լքեց իր նախնիների պատմական հողերը։ Այս դեպքում Լաչինի միջանցի շրջափակումը, դրանից հետո սկսված ահասառսուռ պատերազմի մեկ օրը, բազմաթիվ զոհերը, խաղաղ բնակչության շրջանում սպանությունները, ֆիզիկական բնաջնջման ու գերեվարության վախն ու սարսափը, հուսալքությունն և ռասայական խտրական վերաբերմունքը դարձան տեղահանության ՀՐԱՄԱՆ՝ ստեղծելով ամբողջական տեղահանության դրդող իրավիճակ։

Այս ընթացքում Ասկերանի Մարտունիի շրջաններից, Ստեփանակերտ քաղաքից Մարտակերտի գյուղերից բռնի տեղահանվեց Արցախի տարածքում այս ժամանակ մնացած ողջ հայությունը՝ 100․600 մարդ։

2023 թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» N 2517 բանաձևը, որով խստորեն դատապարտեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի գործողությունները և դրան նախորդած՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։ Վեհաժողովն իր 11-րդ հոդվածով հստակ արձանագրեց, որ տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը (100,600) լքել է իր պապենական հայրենիքը և գնացել Հայաստան՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի, Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության և ադրբեջանական իշխանություններին վստահության բացակայության պատճառով։

Ադրբեջանի հայատյաց, Լեռնային Ղարաբաղի պատմական տարածքը հայերից մաքրելու, բնապատմական լանդշաֆտը խեղաթյուրելու, իսլամացնելու, ոչնչացնելու և պղծելու քաղաքականության հետևանքով այսօր ավելի քան 150․000 մարդ գտնվում է իրավունքների համակարգային խախտումների պայմաններում, իսկ վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտումը, արցախահայերի՝ իրենց հիմնարար իրավունքներից զրկումը՝ սեպ են խրում միջազգային իրավունքի գոյության վրա։

Տեղահանությունը շարունակվող պատերազմ է, բռնություն և հանցագործություն ուղղված սերունդների դեմ։Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի արժանապատիվ, անվտանգ և կամավոր վերադարձը իրենց հայրենիքում՝ երաշխավորելով նրանց կորցրած իրավունքների լիարժեք վերականգնումը։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ֆիլհարմոնիկի տնօրենին ասեք շատ շուտ զանգի ՀԷՑ֊ի ուշադրությունից էքստազահարված Ռիչարդյան Մադլենին Ադրբեջանը սկզբից ևեթ տեսնում էր Նիկոլի իշխանության ներուժը՝ որպես սեփական շահերի իրականացման լավագույն հնարավորություն․ Արմեն Հովասափյան Թարթառի ափին քեզ մեծացրած Սաթենիկ տատի հիշատակի առաջ ի՞նչ պատասխան ես տալու. Վահագն Վարագյան Ազգային ամոթի ու նվաստացման օր․ ՀՀ-ի կողմից լքված Արցախն ընկավ․ Խաչատրյան Ստատուս-քվոյի պահպանման ձգտումը․ միջազգային հանրությունը ճանաչելու է ԼՂ անկախությունը․ Տեր-Պետրոսյան Սեպտեմբերի 19-ը մի խորհուրդ ունի՝ հավերժական պայքար Եթե Գոշը իմանար, թե իր անվան մեդալն ու՛մ են շնորհում, մի քանի կոշտ բան կասեր Գյումրիում որդու կողմից սպանված տղամարդը հոգեկան խնդիրներ ուներ Էրդողանն Անկարայում ընդունել է Պաղեստինի նախագահին Սպասվում է Թրամփ-Էրդողան հանդիպում Քիչ անց «Զվարթնոց» օդանավակայանից կթռչի Բաքու մեկնող ինքնաթիռը Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանեց ավելի քան 100 հազար հայի. ԱՄՆ սենատոր Ինչի՞ համար եք պարգևատրվում, պարոնա՛յք սպաներ, 44-օրյա պատերազմն ենք պարտվել. Աբրահամյան ԱԱԾ պետը ՀՀ անկախության օրը դիմավորելու է Բաքվում Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի երկակի չեմպիոն Լեռներում տեղաց առաջին ձյունը Թրամփը վաշինգտոնյան հանդիպման կադրերով հիշեցրել է «Խաղաղություն ուժի» արդյունավետությունը Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա-ն՝ Պատրիարք Կիրիլին Ռուսական երեք կործանիչ խախտել է Էստոնիայի օդային սահմանը Կայծակի հարվածից Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում 8 կով է սատկել Արցախցիների տեղահանությունը շարունակվող պատերազմ էր, բռնություն և հանցագործություն՝ սերունդների դեմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար անփոփոխ է մնում խաղաղության համաձայնագիրը․ թուրք լրագրող Ադրբեջանը օկուպացված Տիգրանակերտում «պեղումներ» է իրականացրել՝ «ադրբեջանական ծագման» փնտրտուքներով Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ կորոշի առաջին ատյանի դատարանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ Արցախ վերադարձ լինելու է․ «Որդիների կանչ» ՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am