Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ կորոշի առաջին ատյանի դատարանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմի հայտարարությունը․

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2025 թվականի օգոստոսի 15-ին որոշել էր Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել 10 օր ժամկետով:

Նշված որոշման դեմ բերվել էր վերաքննիչ բողոք, որը սեպտեմբերի 8-ին վարույթ էր ընդունել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը: Դատավորը դատական ակտի կայացման օր էր սահմանել սեպտեմբերի 17-ը:

Սեպտեմբերի 2-ի դատական նիստի ժամանակ առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հաջորդ նիստը նշանակել էր սեպտեմբերի 15-ին, որը, ամենայն հավանականությամբ, պետք է լիներ վերջին նիստը:

Այսօր՝ 19.09.2025թ., ստացվել է դատավոր Ադրինե Ղուկասյանի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի որոշումը, որով վերաքննիչ դատարանը որոշել է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի պաշտպաների բողոքի քննության ժամկետը երկարաձգել ևս 9 օրով՝ դատական ակտի հրապարակման օր սահմանելով սեպտեմբերի 26-ը:

Վերաքննիչ դատարանը կալանքի դեմ բերված վերոնշյալ բողոքի քննության ժամկետը երկարացնելու իր որոշումը հիմնավորել է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով նախագահող դատավորի գերծանրաբեռնվածությունը և 2025 թվականի սեպտեմբերի 15-ից սեպտեմբերի 19-ը ներառյալ դատավորների տարեկան վերապատրաստման ուսուցման ծրագրին մասնակցելը՝ վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ1/2791/01/25 գործով դատական ակտի կայացման օրը պետք է երկարաձգել 9 օրով՝ դատական ակտի կայացման օր նշանակելով 2025 թվականի սեպտեմբերի 26-ը»:

Պաշտպանական կողմի համար նման որոշումը տարակուսելի է և առաջացնում է մի շարք հարցեր.

1) Նախ, արդեն իսկ որոշված սեպտեմբերի 17-ին ժամկետի երկարացման որոշման փոխարեն վերաքննիչ դատարանը կարող էր կայացնել բուն որոշումը բողոքի կապակցությամբ: Եթե դատարանը ժամանակ ուներ որոշում կայացնելու, այն գրելու և կողմերին ուղարկելու, ապա ինչո՞ւ բուն որոշումը չի կայացրել: Հատկապես, երբ որոշումը անմիջապես չեն գրում և ուղարկում, բավարարվում են հեռախոսով որոշման մասին հայտնելով, իսկ բուն որոշումը կողմերը ստանում են շատ ավելի ուշ:

2) Եթե վերապատրաստման մեջ գտնվելն այդքան լուրջ խոչընդոտ է, որը թույլ չի տալիս այդ ընթացքում աշխատել (թե՛ առաջին ատյանի դատարանն է այդ հիմքով երկարացնում կալանքը, թե՛ հիմա վերաքննիչ դատարանն է երկարացնում կալանքի դեմ բողոքի քննությունը, և ոչինչ, որ անձը շարունակում է գտնվել կալանքի տակ), ապա ինչպե՞ս է ստացվել, որ սեպտեմբերի 15-ից 19-ի այդ անձեռնմխելի միջակայքում, այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանն աշխատում է և սեպտեմբերի 17-ին կայացնում է ժամկետի երկարացման մասին որոշում, այն գրում, ստորագրում, կնքում և ուղարկում է կողմերին:

3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 392-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ այդ հոդվածով նախատեսված ժամկետները վերաքննիչ դատարանի հիմնավորված որոշմամբ կարող են երկարաձգվել համապատասխանաբար ոչ ավելի, քան հինգ, տասը և քսան օրով:

Այստեղ հարց է ծագում, թե ինչպե՞ս է ստուգվում այդ հիմնավորված լինելու պահանջը, երբ այն ներառված չէ բողոքարկելի ակտերի ցանկում: Սակայն ակնհայտ է, որ վերապատրաստման մեջ գտնվելը չի կարող հիմնավոր պատճառ հանդիսանալ անձի ազատության իրավունքի վերաբերյալ բողոքը չքննելու և հետաձգելու համար:

4) Առաջին ատյանի վարույթում դատական նիստը նշանակված էր սեպտեմբերի 15-ին, երբ հավանական էր, որ գործի քննությունն ավարտվելու է: Այս առումով Վերաքննիչ դատարանի սկզբնական սահմանած սեպտեմբերի 17-ի ժամկետը կարծես այդքան էլ վտանգավոր չէր: Սակայն, երբ առաջին ատյանի դատարանում գործը չավարտվեց, և հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին, Վերաքննիչ դատարանը որոշեց հենց իր սահմանած օրը՝ սեպտեմբերի 17-ին երկարացնել կալանքի դեմ բերված բողոքի քննությունը:

Սա պաշտպանական կողմին թույլ է տալիս հիմնավոր հետևության հանգել, որ դատարանների գործողությունները համաձայնեցված են, և Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը:

Պաշտպանական կողմի համար սա ևս մեկ ազդակ է, որ դատական վերանայումը կրում է ձևական բնույթ, իսկ Վերաքննիչ դատարանն անթաքույց խուսափում է իր առաքելությունը կատարելուց»:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ֆիլհարմոնիկի տնօրենին ասեք շատ շուտ զանգի ՀԷՑ֊ի ուշադրությունից էքստազահարված Ռիչարդյան Մադլենին Ադրբեջանը սկզբից ևեթ տեսնում էր Նիկոլի իշխանության ներուժը՝ որպես սեփական շահերի իրականացման լավագույն հնարավորություն․ Արմեն Հովասափյան Թարթառի ափին քեզ մեծացրած Սաթենիկ տատի հիշատակի առաջ ի՞նչ պատասխան ես տալու. Վահագն Վարագյան Ազգային ամոթի ու նվաստացման օր․ ՀՀ-ի կողմից լքված Արցախն ընկավ․ Խաչատրյան Ստատուս-քվոյի պահպանման ձգտումը․ միջազգային հանրությունը ճանաչելու է ԼՂ անկախությունը․ Տեր-Պետրոսյան Սեպտեմբերի 19-ը մի խորհուրդ ունի՝ հավերժական պայքար Եթե Գոշը իմանար, թե իր անվան մեդալն ու՛մ են շնորհում, մի քանի կոշտ բան կասեր Գյումրիում որդու կողմից սպանված տղամարդը հոգեկան խնդիրներ ուներ Էրդողանն Անկարայում ընդունել է Պաղեստինի նախագահին Սպասվում է Թրամփ-Էրդողան հանդիպում Քիչ անց «Զվարթնոց» օդանավակայանից կթռչի Բաքու մեկնող ինքնաթիռը Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանեց ավելի քան 100 հազար հայի. ԱՄՆ սենատոր Ինչի՞ համար եք պարգևատրվում, պարոնա՛յք սպաներ, 44-օրյա պատերազմն ենք պարտվել. Աբրահամյան ԱԱԾ պետը ՀՀ անկախության օրը դիմավորելու է Բաքվում Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի երկակի չեմպիոն Լեռներում տեղաց առաջին ձյունը Թրամփը վաշինգտոնյան հանդիպման կադրերով հիշեցրել է «Խաղաղություն ուժի» արդյունավետությունը Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա-ն՝ Պատրիարք Կիրիլին Ռուսական երեք կործանիչ խախտել է Էստոնիայի օդային սահմանը Կայծակի հարվածից Արտաշատ խոշորացված համայնքի Այգեզարդ բնակավայրում 8 կով է սատկել Արցախցիների տեղահանությունը շարունակվող պատերազմ էր, բռնություն և հանցագործություն՝ սերունդների դեմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար անփոփոխ է մնում խաղաղության համաձայնագիրը․ թուրք լրագրող Ադրբեջանը օկուպացված Տիգրանակերտում «պեղումներ» է իրականացրել՝ «ադրբեջանական ծագման» փնտրտուքներով Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ կորոշի առաջին ատյանի դատարանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ Արցախ վերադարձ լինելու է․ «Որդիների կանչ» ՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am