Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը չհալածել եկեղեցուն և նրա գահակալին՝ Ամենայն հայոց կաթողիկոսին

Ջավախքից մի խումբ հավատացյալներ բաց նամակ են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի հայրենակիցներ, ինչպես բոլորիս հայտնի է, մեր պատմական հայրենիքում՝ Հայաստանի հանրապետությունում, ստեղծվել է բարդ իրավիճակ։ 44-օրյա պատերազմի հետևանքով, որտեղ մենք համոզված ենք, որ հայ զինվորը չի պարտվել, այլ պարտվել են քաղաքական գործիչները, իշխանությունները ՀՀ-ում հասարակությունը սկսեցին բաժանել «սևերի» և «սպիտակների», արցախցիների, սփյուռքահայերի և ՀՀ-ի բնակիչների, նախկինների ու ներկաների։ Հայկական հասարակության մեջ առաջացան բաժանարար գծեր։

Փոխանակ հասարակությունը միավորելու՝ պաշտոնական Երևանը հարվածեց վերջին ամուր ինստիտուտին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որը դարեր շարունակ պահպանել է հայկական արժեքներն ու ինքնությունը։ Մենք հիշում ենք պատմությունից, որ եղել են ժամանակներ, երբ Հայաստանը կորցրել է պետականությունը, սակայն եկեղեցու շնորհիվ է պաշտպանվել հայ ժողովրդի ինքնությունը։

Ցավոք, այսօր իշխանությունները եւ որոշ շրջանակներ փորձում են հարձակումներ կազմակերպել եկեղեցու վրա՝ մեղադրելով Ամենայն հայոց կաթողիկոսին, ձերբակալելով երկու սրբազանների։ Մենք համոզված ենք, որ նման հրապարակային մեղադրանքները հարված են մեր եկեղեցու հեղինակությանը։

Ստեղծված իրավիճակից ելնելով, ինչպես նաև հիմնվելով ՀՀ օրենքների վրա, որտեղ հստակ ամրագրված է, որ քաղաքական կառույցները չեն կարող միջամտել եկեղեցու գործերին, մենք՝ Ջավախքի հոտի անունից, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը և երկրի ղեկավարությանը՝ չհալածել եկեղեցին և նրա գահակալին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Մենք նաև համոզված ենք, որ նույնիսկ եթե կաթողիկոսի կողմից տրված ուխտը խախտվել է, դա ամենածանր հանցանքը չէ․ շատ ավելի ծանր և աններելի է հայրենի տարածքների հանձնման փաստը»։

դիտվել է 280 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Նիկոլն Էջմիածինը չի գրավի․ հիմա կասեմ՝ ինչու․ Նարինե Դիլբարյան (video) Սամվել Կարապետյանի թիմակիցն իր տեղը ցույց տվեց Վահագն Ալեքսանյանին (video) 42 հոգուց 18-ին սպանել են, հերս մինչև վերջ էլ թուրքի հետ չխոսաց․ ամասիացի (video) Թուրքերը կրակում են հայ երեխաների վրա, Նիկոլն ասում է՝ չպատասխանեք․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Թրամփը խնդրում է Պուտինին թույլ տալ անցնել այդ ճանապարհով․ Չինաստանը կտրուկ է արտահայտվել (video) Նիկո՛լ, անխուսափելի է․ մենք գիտենք՝ որն է քո վերջը․ Էլեանորա Մանանդյան (video) Տո Նիկոլ ես, ինչ ես՝ աղքատության մեջ խեղդում ես ժողովրդին․ Հրանտ Բագրատյան (video) Արցախյան շրջափակման ժամանակ մարդիկ մահանում էին. ամասիացին սարսափելի մանրամասներ է պատմում (video) Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը պետք է հասկանան՝ ինչ են անում․ հիմա բացատրեմ․ Բագրատյան (video) Ծախու լրագրող Փաշինյանը գիտե՞ք՝ ինչ էր անում․ Հայկ Մամիջանյան (video) Պատասխան են տալու․ իրենք էլ գիտեն՝ հավերժ չեն․ Տիգրան Աբրահամյան (video) Նոյեմբերի 9-ի փաստաթղթից Ալիևն ու Նիկոլը չեն համարձակվում հրաժարվել․ Հրանտ Բագրատյան (video) Արա՛, էս ո՞վ ա․ մի հատ սրան շուտ անջատեք․ Հրանտ Բագրատյանը՝ Արամ Զավենի Սարգսյանի խոսքի ժամանակ (video) Արեգնազ Մանուկյանը վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը Կարապետյանի կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն, բայց առերեսման կարիք չկա Էդգար Հունանյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ինձ որպես վկա Մոսկվայից կանչեցին, դարձրեցին մեղադրյալ, ու ձերբակալեցին. Յուրի Խաչատուրով (video) Սրբապղծություն, 0 ապրումակցում, զոհերի հիշատակի անարգում․ Գառնիկ Դանիելյան Չի կարող լինել անկախ Հայաստան՝ առանց Արցախի․ Սամվել Նիկոյան (video) #ՀԻՄԱ․ «Թուրքերը վերևից լցվելու են՝ մեզ Երևանում մորթեն». Հրանտ Բագրատյանը զգուշացնում է (video) Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն. Դավիթ Տոնոյան Ճիշտ կլինի, եթե Հայկ Կոնջորյանը հաջորդիվ մի գլոբուս հագցնի իր գլխին Արցախի հայաթափումը քաղաքական կարճատեսության և անգործության հետևանք է․ Վահագն Սարոյան 41-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներ էր պատճառել 20-ամյա երիտասարդին ԱԱԾ տնօրենը Բաքու է մեկնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am