Երուսաղեմը, իսլամական երկրների առաջնորդների դարդն ու «շշկռված» Ալիևը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ աշխարհին կոչ արեց՝ ճանաչել «բռնակցված Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք»՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից քաղաքը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման։ Բացելով «Իսլամական համագործակցության կազմակերպության» համաժողովը՝ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմը «կարմիր գիծ է» մահմեդականների համար, ովքեր չեն հանդուրժում իրենց սրբավայրերի նկատմամբ ագրեսիայի դրսևորումները։ Ստամբուլում երեկ մեկնարկած արտահերթ գագաթաժողովին մասնակցում էին 48 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Լիբանանի նախագահները՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման լույսի ներքո։ Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ պաշտոնապես ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հանձնարարել է Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները: Թրամփի այս հայտարարությունն աննախադեպ լարվածություն առաջացրեց Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում։ Համաժողովին ներկա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը նշել է, թե այդ որոշմամբ Վաշինգտոնը վերջակետ դրեց Մերձավոր Արևելքում իր միջնորդական առաքելությանը: Պաղեստինը կչեղարկի Իսրայելի հետ բոլոր համաձայնագրերը, ասել է Մահմուդ Աբասը: Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվում է ի նշան բողոքի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ: Աբասը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը չունի իրավունք ընդունելու միանձնյա որոշում՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։ Նա հավելել է, որ ողջ աշխարհը դեմ է դրան։ Նա նշել է, որ Թրամփը «ցանկանում է նվիրել Երուսաղեմն Իսրայելին»։ «Բոլոր երկրները՝ Ճապոնիայից Կանադա, նույնիսկ երկրները, որոնք սովոր էին ԱՄՆ-ի կողքին լինել, բոլորը դեմ են արտահայտվել». «Մենք այստեղ ենք հավաքվել՝ ցույց տալու միասնական դիրքորոշում ընդդեմ Պաղեստինի օկուպացիայի»։ Իսկ Իրանն իսլամական երկրներին կոչ է արել միավորվել Երուսաղեմի համար պայքարում: Մուսուլմանական բոլոր ազգերը պետք է միավորվեն և պաշտպանեն պաղեստինցիների իրավունքները՝ վիճելի քաղաքական պատկանելիություն ունեցող Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո, նշել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Իրանի նախագահը հավելել է, որ Դոնալդ Թրամփի որոշումը խոսում է «պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների հանդեպ հարգանքի դեֆիցիտի» մասին։ «Իրանը պատրաստ է համագործակցել բոլոր մուսուլմանական երկրների հետ առանց նախապայմանների՝ պաշտպանելու պաղեստինցիների իրավունքները։ Մեր երկրների համախմբվածությունը չափազանց կարևոր է, և ալ-Կուդսը (Երուսաղեմի արաբական անվանումն է) պետք է դառնա մեր գլխավոր առաջնահերթությունը»,-ասել է նա։ Թվիթերյան իր միկրոբլոգում Ռուհանին հավելել է, որ Թրամփի որոշումը ցույց է տալիս՝ Վաշինգտոնն անազնիվ միջնորդ է։ Թեհրանը շեշտում է, որ Իրանը պատրաստ է պաշտպանել Երուսաղեմը, պատրաստ է ձեռք մեկնել մյուս մուսուլմանական երկրներին և օգնել Երուսաղեմը պաշտպանել ամերիկա-իսրայելական դավադրությունից: Նա ասել է, որ «սիոնիստական ռեժիմի» հետ հարաբերությունները նորմալացնելու տարածաշրջանի որոշ երկրների փորձերն ԱՄՆ նախագահին մղել են այդպիսի որոշում ընդունելու: Ռուհանիի խոսքով՝ Իսրայելի սպառնալիքներին դիմակայելու փոխարեն՝ տարածաշրջանի որոշ երկրներ «իրենց գործողությունները համաձայնեցնում են ԱՄՆ-ի և սիոնիստների հետ»: Թուրքիայի նախագահն ավելի կոնկրետ է եղել: Նա ուղղակի փաստել է, որ ԱՄՆ-ը այլևս չի հանդիսանում միջնորդ Պաղեստինի և Իսրայելի բանակցություններում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է որ ԱՄՆ-ը, ճանաչելով Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, հստակ հայտարարել է այդ հարցում իր դիրքորոշման մասին և դադարել է չեզոք միջնորդ լինել։ Նա նաև նշել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը կատարել է պատմական առաքելությունը, քանի որ այդ կազմակերպությունը ստեղծվել էր պաղեստինյան խնդրի լուծման համար։ Համաձայն բանաձևի, որն ընդունվել է գագաթնաժողովում՝ Արևելյան Երուսաղեմը հայտարարվել է Պաղեստինի մայրաքաղաք։ Իսլամական համագործակցության կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին դատապարտել ԱՄՆ-ի ընդունած որոշումը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։ Այն, որ իսլամական պետությունների ղեկավարները քննադատություն չէին խնայի ԱՄՆ-ի հասցեին՝ պարզ էր ի սկզբանե: Հենց դրա համար էլ նրանք հավաքվել էին՝ ցույց տալու իրենց համերաշխությունը՝ ընդդեմ Թրամփի որոշման: Սակայն, այս ամենում ծիծաղելի է Ադրբեջանի նախագահի պահվածքը, որը հիշեցնում է մի ղեկավարի, որը, կարծես, չգիտի, եթե ինչի համար են հավաքվել: Ալիևը, կրկին՝ յոթ երգ, յոթն էլ Ղարաբաղի մասով՝ ոճի մեջ ելույթ է ունեցել... Իհարկե, նա թեթևակիորեն շոշափել է նաև Թրամփի որոշման թեման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վերանայի իր որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու վերաբերյալ, ասել է Ալիևը: Երախտագիտություն հայտնելով Թուրքիայի նախագահին՝ Ալիևը նշել է, որ այդ միջոցառումը հանդիսանում է իսլամական երկրների համերաշխության գործում Անկարայի ներդրման ցուցանիշ։ Ադրբեջանի նախագահն անհանգստություն է հայտնել՝ կապված Երուսաղեմի հարցով ԱՄՆ նախագահի որոշման հետ. «Այդ որոշումը բացասական ազդեցություն կունենա պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար կարգավորման գործընթացի վրա, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի համար։ Կարծում եմ ՝ ԱՄՆ իշխանությունները պետք է վերանայեն այդ որոշումը»։ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ երկու պետությունների գոյակցման սկզբունքի հիման վրա, պաղեստինյան պետության ստեղծման պայմանով, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը։ Ապա՝ Ալիևը սահուն անցում է կատարել ղարաբաղյան թեմային՝ Երուսաղեմի հարցով հավաքված մահմեդական առաջնորդներին հիշեցնելով, որ «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղն ու հարակից հինգ շրջանները», և որ «Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»: Ալիևը հերթական անգամ նշել է, թե Ադրբեջանը երբեք չի համակերպվի «հայկական օկուպացիայի» հետ. «Հայաստանը չի կարող լինել մահմեդականների բարեկամը»: Սա ասվել է մի երկրի առաջնորդի ներկայությամբ՝ Իրանի ղեկավարի, որի հետ Հայաստանն ունի գործընկերային հարաբերություններ: Մի կողմ թողնենք նաև հարցը, որ Ալիևն ամեն առիթ օգտագործում է «փորացավը» ներկայացնելով: Իսկ ինչպե՞ս է Ալիևը մարսելու ԱՄՆ իշխանություններին՝ որոշման վերանայման մասին իր կոչով: Իսկ որ ավելի հետաքրքրական է՝ ի՞նչ է սպասում Ադրբեջան-Իսրայել ջերմ ու ռազմավարական հարաբերություններին՝ Ալիևի թեթև ակնարկներից հետո... Մետաքսյա Շալունց

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am