Ադրբեջանական կողմի համար ռազմավարական նշանակություն ուներ Ստեփանակերտի մեկուսացումը. Թաթոյան

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Վերջին խաղաղ առավոտն Արցախում բացվեց երկու տարի առաջ. 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023թ. սեպտեմբեր 19-ի կեսօրին, Ադրբեջանն անցավ լայնածավալ հարձակման բոլոր ուղղություններով՝ Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ։

Ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախում հայտնվեց խաղաղ բնակչությունը, արգելափակվեցին միջհամայնքային ճանապարհները, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքները՝ ստեղծելով խուճապ և անկառավարելի իրավիճակ:

Ողջ մնալու համար մարդիկ ստիպված եղան տասնյակ կիլոմետրեր անցնել ոտքով՝ կատարելով շրջապտույտներ. ադրբեջանական զինված ծառայողները փակուղի էին դարձրել ամբողջ Արցախը, չկար վառելիք, հնարավոր չէր գործարկել մեքենաները։

Մարտական երկօրյա արյունալի գործողությունների հետևանքով պաշտոնական տվյալներով մենք ունեցանք 223 զոհ, առնվազն 21 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 5 երեխա, 244 վիրավոր, շուրջ 20 անհետ կորած։

Աղետը, սակայն, միայն այս թվերի մեջ չէ, Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայաթափվեց, 110 հազարից ավելի արցախցի հեռացավ իր բնօրրանից՝ զրկվելով անգամ հարազատի շիրիմին այցելելու հնարավորությունից։ Սա պետք է դիտարկել նաև 2020թ. 44-օրյա պատերազմի բռնի տեղահանումների համատեքստում. այս դեպքում բռնի տեղահանվածների թիվը գերազանցում է 150,000-ը։

Օրվա մասին մեր հիշատակումը, սակայն, չպետք է միայն զգայական լինի. մենք պարտավոր ենք պահել էթնիկ զտումներն ապացուցող բոլոր ապացույցները, ինչի ուղղությամբ էլ հետևողականորեն աշխատում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։

Հատուկ զեկույցների փաստերը ցույց են տվել, որ 2023թ. սեպտեմբերի 19-20-ն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա են ունեցել:

Առաջնահերթ կտրել են կապը պաշտպանական դիրքերի ու բնակավայրերի միջև, որպեսզի հայ զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել ադրբեջանական հարձակումների մասին:

Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Շատերը չէին կարողանում գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին:

Սրանից բացի, ադրբեջանական զինված ուժերն անմիջապես ոչնչացրեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, իրարից կտրեցին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 4 շրջաններն իրենց գյուղերով` Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Մարտակերտ: Արգելափակվեցին անգամ գյուղական ու անտառամիջի ճանապարհները, որոնք կարող էին փրկության հնարավորություն տալ քաղաքացիական բնակիչներին:

Ադրբեջանական կողմի համար ռազմավարական նշանակություն ուներ Ստեփանակերտի մեկուսացումը, որովհետև այդպես նրանք առաջացրեցին քաոս, և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հնարավորություն չէին ունենա կառավարել իրավիճակը։

Փաստահավաք տվյալներից մեկով՝ սեպտեմբերի 20-ին պապը փեսաների հետ, չիմանալով, որ ադրբեջանական զինծառայողները Ստեփանակերտի մոտ դիրքեր են հաստատել, որոշում է գնալ Հարավ գյուղ՝ թոռան մոտ։ Կրակոցների արդյունքում մեքենան վերածվում է «ցանցի», տարեց տղամարդը սպանվում է, երկու փեսաները՝ վիրավորվում։ Շեշտենք, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկային ժամերին՝ հստակ տեսանելիության պայմաններում։

Այսպիսի բազմաթիվ փաստերը, որոնք տեղ են գտել զեկույցում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գերեվարման ու վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ոչնչացնում են Ադրբեջանի այն թեզերը, թե իրենց գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ չեն եղել։

Այս ամենի հիմքում էթնիկ հիմքով հայերի նկատմամբ ատելության ու ռասիզմի ադրբեջանական պետական քաղաքականությունն է, որ մշտապես գոյություն է ունեցել: Ադրբեջանական իշխանությունը երբեք չի հրաժարվել դրանից:

Ժամանակ առ ժամանակ դա փորձում են քողարկել և աշխարհին մոլորեցնելու համար խաղաղարար երևան` բայց դրանից իրական վիճակը չի փոխվում: Ապացույցը նկարագրված արարքներն են: Ներկայում էլ իրենց զավթողական ծրագրերն առաջ են տանում Հայաստանի նկատմամբ։

Հ.Գ. Կից Չարեքթարից տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը կրակում քաղաքացիական տների վրա»։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Ինձ որպես վկա Մոսկվայից կանչեցին, դարձրեցին մեղադրյալ, ու ձերբակալեցին. Յուրի Խաչատուրով (video) Սրբապղծություն, 0 ապրումակցում, զոհերի հիշատակի անարգում․ Գառնիկ Դանիելյան Չի կարող լինել անկախ Հայաստան՝ առանց Արցախի․ Սամվել Նիկոյան (video) #ՀԻՄԱ․ «Թուրքերը վերևից լցվելու են՝ մեզ Երևանում մորթեն». Հրանտ Բագրատյանը զգուշացնում է (video) Չեմ բացառում, որ նորից ինձ կալանավորեն. Դավիթ Տոնոյան Ճիշտ կլինի, եթե Հայկ Կոնջորյանը հաջորդիվ մի գլոբուս հագցնի իր գլխին Արցախի հայաթափումը քաղաքական կարճատեսության և անգործության հետևանք է․ Վահագն Սարոյան 41-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներ էր պատճառել 20-ամյա երիտասարդին ԱԱԾ տնօրենը Բաքու է մեկնում Դոնալդ Թրամփ կրտսերը Ստամբուլում գաղտնի հանդիպում է ունեցել Էրդողանի հետ. ԶԼՄ «Սիրտս չի բռնում, որ խոսեմ, ավելի լավ է՝ լռեմ»․ Յուրի Խաչատուրովը՝ դատավորին (video) Թրամփը կրկնում է Բայդենի սխալը. փորձագետ Կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Ադրբեջանի հանցագործ իշխանությունները պատժվելու են․ Բեգլարյան Շինուհայրի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 2 զոհ Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք․ Էրդողան Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու եվրոպացիների կոչերը պատրվակ են էսկալացման համար Ավտովթար՝ Շինուհայր գյուղի խաչմերուկում․ կա զոհ և տուժած Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը չհալածել եկեղեցուն և նրա գահակալին՝ Ամենայն հայոց կաթողիկոսին Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկին իշխանություն չի փոխանցել․ Օրբելյան (video) ԱՄՆ-ն Լեհաստանին կմատակարարի 250 Javelin հակատանկային հրթիռային համակարգ և դրանց համար 2500 հրթիռ #ՀԻՄԱ․ Ի՞նչ են ասել ռուսները․ Արցախի հայաթափումն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Հայկ Այվազյան (video) Տղայիս դիակը մեր դեմից էին բերում, մենք էլ հետևից Արցախից դուրս եկանք․ զոհվածի մայր (video) #ՀԻՄԱ․ Ասեմ՝ ինչու Նիկոլը գնաց Մկոյի հետևից․ Հովհաննես Իշխանյան (video) Աղավնատուն գյուղի ճանապարհին բախվել են 2 Opel-ները, որոնցից մեկը հայտնվել է ջրատարում․ կա 2 վիրավոր Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար տոտալ շրջափակման մեջ լինեն. Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am