Գերմանիայի իշխանություններն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն չեն համարում. Մերց

Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատմանը, ըստ որի Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսում:

 «Մենք միմյանց հետ համաձայն չենք այդ գործողությունները որպես ցեղասպանություն բնութագրելու վերաբերյալ։ Մենք համաձայն ենք այն գնահատմանը, որ դա (խմբ.՝ Իսրայելի գործողությունները) անհամաչափ է», – կանցլերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Մերցի կարծիքով՝ Իսրայելի կառավարությունն այդ կերպ «չի հասնի իր նպատակներին», այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը:

 «Մենք Իսրայելի կողմից ենք, դա չի նշանակում, թե մենք համաձայն ենք Իսրայելի կառավարության ցանկացած որոշման հետ», – ընդգծել է կանցլերը:

Մերցը նաև կրկին հայտարարել է, որ «Գերմանիայի կառավարության համար Պաղեստինի պետականության ճանաչումն այս պահին քննարկման առարկա չէ»:

«Մենք նախկինի նման այդ ճանաչումը համարում ենք վերջին, այլ ոչ թե առաջին քայլը՝ երկու պետությունների ստեղծման բանաձևով խնդրի լուծման ճանապարհին», – ասել է նա:

Կանցլերը խոստովանել է, որ Բեռլինի դիրքորոշումը կապված է Գերմանիայի պատմության հետ:

«Մի բան նույնպես պարզ է. Իսրայելի կառավարության քննադատությունը պետք է հնարավոր լինի, բայց մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այն օգտագործվի հրեաների նկատմամբ ատելության բորբոքման համար», – հայտարարել է նա։

Օրերս ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը 72 էջից բաղկացած զեկույց էր հրապարակել, որում, փաստերը համադրելով, Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որակել է որպես Ցեղասպանություն։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Ի՞նչ են ասել ռուսները․ Արցախի հայաթափումն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Հայկ Այվազյան (video) Տղայիս դիակը մեր դեմից էին բերում, մենք էլ հետևից Արցախից դուրս եկանք․ զոհվածի մայր (video) #ՀԻՄԱ․ Ասեմ՝ ինչու Նիկոլը գնաց Մկոյի հետևից․ Հովհաննես Իշխանյան (video) Աղավնատուն գյուղի ճանապարհին բախվել են 2 Opel-ները, որոնցից մեկը հայտնվել է ջրատարում․ կա 2 վիրավոր Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար տոտալ շրջափակման մեջ լինեն. Զաքարյան ՄՍԾ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է Ադրբեջանական կողմի համար ռազմավարական նշանակություն ուներ Ստեփանակերտի մեկուսացումը. Թաթոյան Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ լեգիտիմացնում է Ալիևի քայլերը, փորձում լվանալ նրա արյունոտ ձեռքերը. Սաղաթելյան Ամուսինս իր 6 մարտական ընկերների հետ զոհվեց․ զոհվածի կին (video) Ես ո՞նց ապրեմ․․․ տղաս ու ախպերս նույն պոստում են եղել, միասին զոհվեցին․ զոհվածի մայր (video) Արցախցի Նվերը և Միքայելը երկու տարի առաջ դպրոցից վերադառնում էին տուն. չհասան... Ես հայտարարել եմ առերևույթ հանցագործության մասին․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) Հայկ Մամիջանյանը դիմել է Կայա Կալասին և ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով այցելել Բաքվում պահվող հայ գերիներին Գերմանիայի իշխանություններն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն չեն համարում. Մերց Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության. Արցախի ԱԺ Մեծանալու եմ, բանակ գնամ, որ պապայիս բերեմ․ զոհվածի փոքրիկի երազանքը (video) ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա Փաշինյանը մատը մատին չտվեց, որ աղետ չլինի, արցախցին միայնակ էր մնացել․ Արցախի ԱԺ նախագահ (video) Մենակ ապուշն ա ասում, որ արցախցին չի կռվել․․․ բա որ չեն կռվել, մեկ օրում 200 զոհ որտեղի՞ց (video) Կինս բարձրագույն կրթություն ունի, բայց գնում խանութ ա մաքրում, որ օրը երկու հազար դրամ փող տան (video) Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ Ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների կոնսեսուսի պայմաններում Հայաստանը Թուրքիայի հաջորդ պահանջն է կատարում․ «Հրապարակ» «Այս օրը գնում էինք մի հարց քննարկելու՝ չգիտեինք՝ ինչ են անելու Արցախի հետ»․ նոր մանրամասներ (video) Օկուպացված Արցախում Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am