2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 9-ամսյա շրջափակումը։ Ռազմական օբյեկտների և մարտական դիրքերի հետ միաժամանակ սկսեցին ռմբակոծվել նաև բնակավայրերը։

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։

Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Բաքվի առաջարկը, որը փոխանցվել էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով։

Նույն օրը Բաքուն արցախահայերի ինտեգրման ծրագիր հրապարակեց և հայտարարեց, թե հանդիպում է նախապատրաստում Արցախի ներկայացուցիչների հետ։

Տասնամսյա շրջափակումից, 24-ժամյա ռազմական գործողությունից ու Արցախը լուծարելու մասին հայտարարությունից հետո ավելի քան 120 հազար արցախցի բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։ Հենց այդ օրերի ընթացքում Ադրբեջանը ապօրինի ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին, նախկին երեք նախագահներին, ովքեր 15 մյուս գերիների հետ բանտարկված են Բաքվում, մինչև օրս ընթանում է նրանց դատավարությունը։

Սեպտեմբերի 25-ին պայթեց Ստեփանակերտի բենզինի պահեստը։ Հումանիտար ճգնաժամը Արցախում ավելի խորացավ։ Պայթյունից զոհվեց 219 մարդ, վիրավորվեց՝ 290-ից ավելին։ 22 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։

Բաքվի ագրեսիայի ընթացքում ՀՀ իշխանությունը որևէ օգնություն չցուցաբերեց Արցախին` միայնակ թողնելով նրանց 9 միլիոնանոց հրեշի դեմ։

Արցախի ԱԺ որոշումով՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Ի՞նչ են ասել ռուսները․ Արցախի հայաթափումն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Հայկ Այվազյան (video) Տղայիս դիակը մեր դեմից էին բերում, մենք էլ հետևից Արցախից դուրս եկանք․ զոհվածի մայր (video) #ՀԻՄԱ․ Ասեմ՝ ինչու Նիկոլը գնաց Մկոյի հետևից․ Հովհաննես Իշխանյան (video) Աղավնատուն գյուղի ճանապարհին բախվել են 2 Opel-ները, որոնցից մեկը հայտնվել է ջրատարում․ կա 2 վիրավոր Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար տոտալ շրջափակման մեջ լինեն. Զաքարյան ՄՍԾ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է Ադրբեջանական կողմի համար ռազմավարական նշանակություն ուներ Ստեփանակերտի մեկուսացումը. Թաթոյան Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ լեգիտիմացնում է Ալիևի քայլերը, փորձում լվանալ նրա արյունոտ ձեռքերը. Սաղաթելյան Ամուսինս իր 6 մարտական ընկերների հետ զոհվեց․ զոհվածի կին (video) Ես ո՞նց ապրեմ․․․ տղաս ու ախպերս նույն պոստում են եղել, միասին զոհվեցին․ զոհվածի մայր (video) Արցախցի Նվերը և Միքայելը երկու տարի առաջ դպրոցից վերադառնում էին տուն. չհասան... Ես հայտարարել եմ առերևույթ հանցագործության մասին․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) Հայկ Մամիջանյանը դիմել է Կայա Կալասին և ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով այցելել Բաքվում պահվող հայ գերիներին Գերմանիայի իշխանություններն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն չեն համարում. Մերց Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության. Արցախի ԱԺ Մեծանալու եմ, բանակ գնամ, որ պապայիս բերեմ․ զոհվածի փոքրիկի երազանքը (video) ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա Փաշինյանը մատը մատին չտվեց, որ աղետ չլինի, արցախցին միայնակ էր մնացել․ Արցախի ԱԺ նախագահ (video) Մենակ ապուշն ա ասում, որ արցախցին չի կռվել․․․ բա որ չեն կռվել, մեկ օրում 200 զոհ որտեղի՞ց (video) Կինս բարձրագույն կրթություն ունի, բայց գնում խանութ ա մաքրում, որ օրը երկու հազար դրամ փող տան (video) Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ Ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների կոնսեսուսի պայմաններում Հայաստանը Թուրքիայի հաջորդ պահանջն է կատարում․ «Հրապարակ» «Այս օրը գնում էինք մի հարց քննարկելու՝ չգիտեինք՝ ինչ են անելու Արցախի հետ»․ նոր մանրամասներ (video) Օկուպացված Արցախում Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am