Բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը. կասկածյալը 30-ամյա որդին է

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ալեքսան Նարսոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ ոստիկանության Մուշի բաժնում ստացված հերթական օպերատիվ տեղեկությունների արդյունքում բացահայտել են Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուշ թաղամասի շենքերից մեկի բնակիչը սպանություն է կատարել և սպանվածի մարմինը թաղել է տնից հեռու։ Արդեն տեղում Մուշի ոստիկանները համագործակցելով Շիրակի մարզի քրեական ոստիկանության իրենց գործընկերների հետ, ենթադրյալ կասկածյալին հայտնաբերում են և սպանությունը կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխում ոստիկանության Մուշի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ կասկածյալը խոստովանում է կատարածը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանում է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվում է քաշքշուկի և ավարտվում սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչ արդյունքում հայրը մահանում է (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում):

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահում է տանը, փոխում հագուստները, հորը հագցնում նոր շորեր, ապա փաթաթում պոլիէթիլենային տոպրակով, սավաններուվ և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս է բերում տնից և տանում Մուշ թաղամասին հարակից դաշտ ու այնտեղ մի փոքր փոս է փորում, մարմինը նետում փոսի մեջ, հողով ու քարերով փակում, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետում է աղբամանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Ի՞նչ են ասել ռուսները․ Արցախի հայաթափումն ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ Հայկ Այվազյան (video) Տղայիս դիակը մեր դեմից էին բերում, մենք էլ հետևից Արցախից դուրս եկանք․ զոհվածի մայր (video) #ՀԻՄԱ․ Ասեմ՝ ինչու Նիկոլը գնաց Մկոյի հետևից․ Հովհաննես Իշխանյան (video) Աղավնատուն գյուղի ճանապարհին բախվել են 2 Opel-ները, որոնցից մեկը հայտնվել է ջրատարում․ կա 2 վիրավոր Ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Կոսովոն, Դոնբասը Աբխազիան կամ Շոտլանդիան 9 ամիս անդադար տոտալ շրջափակման մեջ լինեն. Զաքարյան ՄՍԾ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է Ադրբեջանական կողմի համար ռազմավարական նշանակություն ուներ Ստեփանակերտի մեկուսացումը. Թաթոյան Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ լեգիտիմացնում է Ալիևի քայլերը, փորձում լվանալ նրա արյունոտ ձեռքերը. Սաղաթելյան Ամուսինս իր 6 մարտական ընկերների հետ զոհվեց․ զոհվածի կին (video) Ես ո՞նց ապրեմ․․․ տղաս ու ախպերս նույն պոստում են եղել, միասին զոհվեցին․ զոհվածի մայր (video) Արցախցի Նվերը և Միքայելը երկու տարի առաջ դպրոցից վերադառնում էին տուն. չհասան... Ես հայտարարել եմ առերևույթ հանցագործության մասին․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) Հայկ Մամիջանյանը դիմել է Կայա Կալասին և ՀՀ-ում ԵՄ դեսպանին՝ խնդրելով այցելել Բաքվում պահվող հայ գերիներին Գերմանիայի իշխանություններն Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն չեն համարում. Մերց Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության. Արցախի ԱԺ Մեծանալու եմ, բանակ գնամ, որ պապայիս բերեմ․ զոհվածի փոքրիկի երազանքը (video) ԱՄՆ-ն կրկին վետո է դրել Գազայում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի վրա Փաշինյանը մատը մատին չտվեց, որ աղետ չլինի, արցախցին միայնակ էր մնացել․ Արցախի ԱԺ նախագահ (video) Մենակ ապուշն ա ասում, որ արցախցին չի կռվել․․․ բա որ չեն կռվել, մեկ օրում 200 զոհ որտեղի՞ց (video) Կինս բարձրագույն կրթություն ունի, բայց գնում խանութ ա մաքրում, որ օրը երկու հազար դրամ փող տան (video) Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ շրջաններում հնարավոր է թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ Ագրեսիան տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների և միջազգային դերակատարների կոնսեսուսի պայմաններում Հայաստանը Թուրքիայի հաջորդ պահանջն է կատարում․ «Հրապարակ» «Այս օրը գնում էինք մի հարց քննարկելու՝ չգիտեինք՝ ինչ են անելու Արցախի հետ»․ նոր մանրամասներ (video) Օկուպացված Արցախում Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am