Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ»

«Փաստը» գրում է. «Գյումրիում սեպտեմբերի վերջին օրերն են, բայց քաղաքի տոնը դեռ չի կայացել։ Այդ նույն Գյումրին, որը Հայաստանի մշակութային և զբոսաշրջային կենտրոններից մեկն է, այս տարի մնաց առանց պետականորեն կազմակերպված որևէ նշանակալի միջոցառման։ Մի քաղաք, որի անունը տարիներ շարունակ ասոցացվել է փառատոնների, մշակութային խանդավառության ու մարդաշատ հրապարակների հետ, հիմա կարծես մոռացության է մատնված։

Քաղաքում չանցկացվեց անգամ կառավարության ֆինանսավորմամբ ավանդաբար կազմակերպվող փառատոնը` Ֆեստիվառը, որը պետք է դառնար տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի թիվ մեկ մարզային քաղաքում նման միջոցառումները պետք է ոչ թե բացառություն, այլ ավանդույթ լինեին։

Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Գյումրին ունի ընդդիմադիր քաղաքապետ։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների վերաբերմունքը պայմանավորված չէ քաղաքի հնարավորություններով կամ մշակութային ներուժով, այլ քաղաքական հաշվարկներով։ Քաղաքը, փաստորեն, դարձել է քաղաքական պայքարի բեմահարթակ, իսկ տոնակատարությունները՝ շահարկման գործիք։

Գյումրեցիները, սակայն, մեղք չունեն։ Նրանք սպասում են քաղաքի տոնին, ինչպես ամեն տարի՝ ջերմ հանդիպումներին, համերգներին, հյուրերին ու համախմբման մթնոլորտին։ Փոխարենը՝ ստանում են անուշադրություն ու լռություն։ Քաղաքի տոնակատարության չանցկացված լինելը ոչ միայն անտեսում է գյումրեցիների սպասումները, այլև հարված է քաղաքի զբոսաշրջային ներուժին։

Գյումրին, իր յուրահատուկ մշակույթով, պատմությամբ ու մարդկանց հյուրընկալությամբ, արժանի է պետական ուշադրության։ Բայց այսօր այն օգտագործվում է որպես «պատժի» մեխանիզմ ընդդիմադիր ղեկավար ընտրելու համար։ Իսկ արդյունքում տուժում են ոչ թե քաղաքական գործիչները, այլ քաղաքի բնակիչները։

Գյումրին այսօր նորից ապացուցում է՝ այն միշտ ավելին է, քան պարզապես վարչական միավորը։ Այն հայության ինքնության, տոկունության և ստեղծարարության խորհրդանիշն է։ Իսկ այդ խորհրդանիշի արժանապատվությունը անտեսելն ու փոքրացնելը ոչ միայն քաղաքական սխալ է, այլև՝ ազգային»։

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Նիկոլը հասել է իր նպատակներից մեկին. Լիլիթ Բլեյան Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ» Ոչ ոք չպետք է բшնտարկվի, ոչ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկմшն՝ քաղաքական գործունեության պատճառով․ Բրեդ Շերմանը՝ Սամվել Կարապետյան մասին «Դարի գործարք»․ Պլանավորված և մշակված ծրագիրը շուտով կհրապարակեմ․ Զուրաբյան Կնիքի վրայից Արարատ լեռը հեռացվում է Թուրքիային շոյելու համար․ քաղաքագետ Փաշինյանն «Իրական Հայաստան» զառանցանքով ձևավորում է «փաշինյանական ինքնություն»․ Լիլիթ Գալստյան Ռուսաստանի դեսպանությունը հետաքննում է Բանգկոկում ռուս կնոջ անհետացման դեպքը Կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ քաղաքացու մարմին Եթե անգամ նրանց էլ լռեցնեք, այս քարերն են աղաղակելու․ «Սրբազան պայքար» Պաշտպանական ծախսերով Վրաստանը հետ է մնում Հայաստանից և Ադրբեջանից Նիկոլի համաձայնությամբ վաղը քոչվորները պիտի խլեին իմ հայրենիքը, իմ տունը, իմ կյանքը․ Հակոբյան Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում 7 տարի է դուք իշխանություն եք և այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին Էկոպարեկները պետական գնումներով ընդեղեն են գնել ու ծխախոտի գլանակներ IQOS-ի համար «Սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական բուտկայի» արտահայտության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ Էդգար Ղազարյանի ցուցմունքը՝ դատարանում Արևմուտքը նշել է 15 երկրներ, որոնք կարող են միջուկային հարված հասցնել Էրդողանը Անկարայում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան» Ռուսական սահմանապահ պարեկային նավը սեպտեմբերի 23-25-ը կժամանի Բաքվի նավահանգիստ. Զախարովա Լարսի անցակետում կրկին կուտակումներ են․ ինչ խնդիրներ է դա ստեղծում հայկական արտահանողների համար Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ-ների ակտիվության աճ Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է Սուդանցի փախստականներ տեղափոխող նավը հրդեհվել և խորտակվել է Լիբիայի ափերի մոտ. զnհվել է առնվազն 50 մարդ Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասին Անշուշտ Փաշինյանը գիտակցում է իր գործած չարիքի ծավալը․ Լևոն Տեր-Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am