Պաշտպանական ծախսերով Վրաստանը հետ է մնում Հայաստանից և Ադրբեջանից

Պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի առումով Վրաստանը հետ է մնում և՛ Ադրբեջանից, և՛ Հայաստանից։
Վրաստանի 2026 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարան կներկայացվի հոկտեմբերի 1-ին: 2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմել են 1.24 միլիարդ ԱՄՆ դոլար (3.35 միլիարդ լարի) (բյուջեի 10%-ը):
Հայաստանում պաշտպանության ծախսերը 2025 թվականին աճել են 20%-ով և կազմել 1.71 միլիարդ ԱՄՆ դոլար (բյուջեի 19%-ը): ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականին պաշտպանության բյուջեն ավելացնելու ծրագիր չկա:
2026 թվականի բյուջեի նախագծով Ադրբեջանը պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը մեծացրել է 3.8%-ով՝ հասցնելով 5.12 միլիարդ ԱՄՆ դոլարի: Այսպիսով, պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի բաժինը Ադրբեջանի բյուջեում կկազմի 21%: 2025 թվականին այդ ծախսերը կազմել են 4.94 միլիարդ ԱՄՆ դոլար (20%):
Aliq.ge