Սպերցյանը՝ ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում

Transfermarkt-ը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները՝ կազմելով ամենաթանկարժեք խաղացողների տասնյակը: Ցուցակը գլխավորում են «Զենիթի» բրազիլացի հարձակվող Լուիս Էնրիկեն և Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որոնց արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:
Երրորդ հորիզոնականում է «Լոկոմոտիվի» 20-ամյա տաղանդ Ալեքսեյ Բատրակովը, ում արժեքն աճել է 11 միլիոնով՝ հասնելով 23 միլիոն եվրոյի: Չորրորդ տեղում «Զենիթի» Ժերսոնն է՝ 22 միլիոն եվրո, իսկ հնգյակը եզրափակում է «Սպարտակի» Ժեդսոն Ֆերնանդեշը՝ 20 միլիոն եվրո:
«Զենիթի» Վենդելը գնահատվել է 18 միլիոն եվրո, մինչդեռ «Դինամոյի» Կոնստանտին Տյուկավինը և ԲԿՄԱ-ի Մատվեյ Կիսլյակը կիսում են յոթերորդ տեղը՝ 16 միլիոն եվրո: Տասնյակը եզրափակում են «Սպարտակի» խաղացողներ Մանֆրեդ Ուգալդեն՝ 15 միլիոն եվրո, և Էսեկիել Բարկոն՝ 14 միլիոն եվրո:
Բացի Սպերցյանից, ցուցակում հայտնվել են նաև այլ հայ ֆուտբոլիստներ: «Ռուբինի» կազմում հանդես եկող Ուգոչուկվու Իվուի արժեքը կազմում է 3 միլիոն եվրո՝ 500 հազար եվրոյի աճով: «Ակրոնում» հանդես եկող Էդգար Սևիկյանը գնահատվել է 2 միլիոն եվրո, «Ռոստովի» Խորեն Բայրամյանը՝ 600 հազար եվրո, իսկ ԲԿՄԱ-ի Արտյոմ Բանդիկյանը՝ 400 հազար եվրո՝ 300 հազար եվրոյի աճով:
Armsport