Էկոպարեկները պետական գնումներով ընդեղեն են գնել ու ծխախոտի գլանակներ IQOS-ի համար

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը «Թթենի մարկետ» ՍՊԸ-ից 30.812 դրամի, ներառյալ հարկերը, առևտուր է արել։
«Փաստինֆո»-ն ուսումնասիրել է փաստաթղթերը։ Այսպիսով, սեպտեմբերի 2-ին «Թթենի» մարկետից էկոպերակները գնել են «Հալեպ» բոված պիստակ՝ 5339 դրամի, հնդկական ընկույզ՝ 4416 դրամի, «Բելլա Վիտա» հնդկական բոված ընկույզ՝ 5007 դրամի, թղթե փոքր տոպրակ՝ 50 դրամ։ Կատարված գնումներից ամենաուշագրավը HEETS terea ծխախոտի գլանակներն են՝ նախատեսված էլեկտրոնային ծխախոտի համար (IQOS), որոնց արժեքը կազմել է 16.000 դրամ։
Հաջորդ գնումը կատարվել է սեպտեմբերի 3-ին։ Այս անգամ գնումները կատարվել են «Վլադիկ Խանդիլյան» ԱՁ-ից։ ԱՁ-ից ձեռք բերված ապրանքների ընդհանուր արժեքը, ներառյալ հարկերը, կազմել են 11.670 դրամ։ Ձեռք բերված ապրանքներն են՝ տեղական ձմերուկը (2111 դրամ), նեկտարը (2585 դրամ), խոշոր դեղձը (3129 դրամ), պալչիկ տեսակի խաղող (1961 դրամ), մխիթար տեսակի խաղող (1734 դրամ) և 3 տոպրակ (150 դրամ):

Մյուս գնումները կատարվել են արդեն սեպտեմբերի 15-ին, կրկին «Թթենի» մարկետից։ Այս անգամ էկոպարեկները գնել են «Սանդորա» տրոպիկ 1 լիտրանոց բնական հյութ (810 դրամ), «Սանդորա» արքայախնձորի 1 լիտրանոց հյութ (810 դրամ), «Շառլետ» շոկոլադե կոնֆետ (790 դրամ), չամիչ (1089 դրամ), բոված հնդկընկույզ (3260 դրամ), դեղին խուրմա (409 դրամ), թխվածքաբլիթ «Մեղրով» Սմայլ Սվիթ (1350 դրամ)։ Ընդհանուր առևտրի գումարը կազմել է 8570 դրամը, ներառյալ հարկերը։


Այս գնումները ներկայացված են որպես ներկայացուցչական ծառայություններ, սակայն հարկ է նշել, որ կատարված գնումները սովորական մթերային գնումներ են՝ կատարված պետբյուջեի հաշվին։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ՏԿԵՆ-ը ևս կատարել է անուշեղենի ու ընդեղենի գնումներ։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
7 տարի է դուք իշխանություն եք և այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին Էկոպարեկները պետական գնումներով ընդեղեն են գնել ու ծխախոտի գլանակներ IQOS-ի համար «Սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական բուտկայի» արտահայտության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ Էդգար Ղազարյանի ցուցմունքը՝ դատարանում Արևմուտքը նշել է 15 երկրներ, որոնք կարող են միջուկային հարված հասցնել Էրդողանը Անկարայում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան» Ռուսական սահմանապահ պարեկային նավը սեպտեմբերի 23-25-ը կժամանի Բաքվի նավահանգիստ. Զախարովա Լարսի անցակետում կրկին կուտակումներ են․ ինչ խնդիրներ է դա ստեղծում հայկական արտահանողների համար Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ-ների ակտիվության աճ Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է Սուդանցի փախստականներ տեղափոխող նավը հրդեհվել և խորտակվել է Լիբիայի ափերի մոտ. զnհվել է առնվազն 50 մարդ Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասին Անշուշտ Փաշինյանը գիտակցում է իր գործած չարիքի ծավալը․ Լևոն Տեր-Պետրոսյան «Պատիվ ունեմ» խմբակցությունը շարունակում է քաղաքական հանդիպումները ընդդիմադիր ուժերի հետ Ո՛չ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով․ Շերման Տիգրանակերտի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել Հանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության է Թուրքիայի նախկին վարչապետը հերքում է Նիկոլի սուտը` Թուրքիայի պահանջով է հանվել Արարատ սարի պատկերը ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի արագ հաշտեցմանը. Զախարովա Սրանց հաղթելու համար բավական է ընդամենը մարդ մնալ․ Վարդան Բալյան Մարտունակ բանակ ունենալը գոյության հարց է․ Մհեր Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am