«Սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական բուտկայի» արտահայտության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ Էդգար Ղազարյանի ցուցմունքը՝ դատարանում

«Սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական բուտկայի» արտահայտության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ ես, հեղինակային իրավունքները պահելով, մեջբերել եմ։ Այս մասին դատարանում հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստում ցուցմունք է տվել Էդգար Ղազարյանը՝ իր վերաբերյալ քրեական գործով։ Մինչ նրա ցուցմունքին անցնելը, դատարանը նախ քննարկեց Ղազարյանի խափանման միջոցի հարցը ու բավարարեց բացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը։

Հաջորդիվ, դատարանում ցուցմունք տվեց Էդգար Ղազարյանը, որը նախաքննության ընթացքում հրաժարվել էր ցուցմունք տալուց` իր նկատմամբ իրականացվող հետապնդումը գնահատելով քաղաքական։

Անդրադառնալով մեղադրանքում առկա ձևակերպումներին՝ «նման տեսակետ կարող է ունենալ կամ տգետը» կամ «գիտակից դավաճանը»՝ Ղազարյանը պարզաբանեց, որ «տգիտությունը» նշանակում է գիտելիքների պակաս, այն մարդիկ, որոնք ունեն բավարար գիտելիքներ պետք է, որ տեղյակ լինեին, որ կան միջազգային պայմանագրեր, որոնք ենթակա չեն վավերացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը չպետք է ներկայացվեր ՍԴ, իսկ ներկայացվելու դեպքում՝ չպետք է վարույթ ընդունվեր։

«Այդ մասին իմացող մարդիկ այն մարդիկ են, որոնք տգետ չեն, ծանոթ են Սահմանադրությանը, չպետք է վարույթ ընդունեին։ Ավելին՝ Ադրբեջանում այդ փաստաթուղթը վավերացման գործընթաց չի անցել, այն ստորագրել է Ադրբեջանի նախագահը»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ գործը ՍԴ-ում պետք է վարույթ չընդունվեր նաև օրենքի պահանջներին չհամապատասխանության հիմքով, քանի որ կանոնակարգը ստորագրված չի եղել դիմող սուբյեկտի՝ վարչապետի կողմից։ Այս դիտարկումներն արձանագրված են նաև Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքում։ Ղազարյանի խոսքով՝ իր համար ավելի բնութագրական է այլ ձևակերպում՝ «դավաճանություն»։

Ադրբեջանի հետ չունենալով դիվանագիտական հարաբերություններ, վարույթ ընդունելով մի գործ, որը վերաբերում է ընդամենը երկու հանձնաժողովների աշխատակարգին, այդ գործով տալ մեկնաբանություններ՝ Անկախության հռչակագրի վերաբերյալ՝ դրանով արտահայտելով թշնամական պետության դիրքորոշումներին համահունչ մոտեցումներ, Ղազարյանի գնահատմամբ, պարունակում է պետական դավաճանության տարրեր։ Իր պրակտիկայում, ՍԴ որոշումների ուսումնասիրության ընթացքում, ինչպես նշեց գործիչը, երբեք չի հանդիպել մի դեպք, որ հանձնաժողովների աշխատակարգը վավերացվի։

Դատավորների վերաբերյալ հնչեցված գնահատականը, Ղազարյանի դիտարկմամբ, ոչ թե որևէ դատավորի տեղեկություն է, այլ՝ վերլուծության արդյունքում ձևավորված գնահատողական դատողություն է, ինչը տեղավորվում է ազատ խոսքի իրացման սահմանադրական իրավունքի շրջանակներում, ինքը մտահոգություն, անհանգստություն, տագնապ է արտահայտում այդ որոշման և դա ընդունող պաշտոնյաների նկատմամբ։

Ղազարյանն իր ցուցմունքում է անդրադարձավ նաև ՍԴ արդեն նախկին դատավոր Վահե Գրիգորյանին, որը զինվորական ծառայություն է անցել Արցախում, մինչդեռ, Վահե Գրիգորյանը եղել է սույն գործով զեկուցող, ունեցել համընկնող հատուկ կարծիք, այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե 1991թ․ ՀՀ սահմանները սահմանափակվում էին ՀԽՍՀ սահմաններով, ապա նա ինչ հիմքով էր գտնվում Արցախի ՊԲ-ում, ըստ Գրիգորյանի՝ Ադրբեջանի տարածքում՝ զինված վիճակում, ըստ այդմ, նրան վերաբերելի են այդ մեղադրանքները, որը Ադրբեջանը ներկայացնում է Արցախի ռազմական-քաղաքական գործիչներին։ Ղազարյանի գնահատմամբ,․ եթե Վահե Գրիգորյանը 2024թ․ փոխել է իր դիրքորոշումն Արցախի վերաբերյալ՝ համահունչ դարձնելով Ադրբեջանի դիրքորոշման հետ, ապա դա պետական դավաճանության տարրեր է պարունակում։ Ինչ վերաբերում է ՍԴ դատավորների վերաբերյալ «ահաբեկիչ» գնահատականին, ապա դա ևս ոչ թե արատավորող տեղեկություն է, այլ՝ պատկերավոր գնահատական, որը քրեական օրենսգրքի հոդվածի հետ ընդհանրապես առնչություն չունի։ Հաջորդիվ, անդրադառնալով «դատարանը վերածվել է քաղաքական բուտկայի» արտահայտությանը, ապա Ղազարյանը նկատեց, որ այդ եզրույթի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե՝ ինքը։ Նիկոլ Փաշինյանն այդ եզրույթը կիրառել է՝ 2020թ․՝ խոսելով ՍԴ-ի մասին, ընդ որում, վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս, ավելին,

Ղազարյանը նաև նշեց, որ, մեջբերելով Փաշինյանի խոսքը, պահել է հեղինակային իրավունքը։ Մասնավորապես, Ղազարյանը հիշեց, որ այդ հայտարարության համար դատախազությունը որևէ հետապնդում չի հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ուստի, պահելով հեղինակային իրավունքները, կրկնել է ՍԴ ներկա կազմի համար, առավել ևս, որ ՍԴ ներկա կազմի 9 դատավորներից 7-ն ընտրվել են 2020թ․՝ «ՔՊ»-ի կողմից։ Բացի այդ, Ղազարյանը նկատեց, որ որևէ դատավոր հայց չէր ներկայացրել իր դեմ՝ իր հնչեցրած հայտարարությունից հետո։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրիք 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է 2-5 տարի ազատազրկում: Ղազարյանին մեղադրում են ՍԴ դատավորներին քննադատելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն, որով սահմանափակվել է Ղազարյանի խոսքի ազատությունը, նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
7 տարի է դուք իշխանություն եք և այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել․ Ռուբեն Մխիթարյանը՝ Վահագն Ալեքսանյանին Էկոպարեկները պետական գնումներով ընդեղեն են գնել ու ծխախոտի գլանակներ IQOS-ի համար «Սահմանադրական դատարանը վերածվել է քաղաքական բուտկայի» արտահայտության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ Էդգար Ղազարյանի ցուցմունքը՝ դատարանում Արևմուտքը նշել է 15 երկրներ, որոնք կարող են միջուկային հարված հասցնել Էրդողանը Անկարայում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ Թրամփը Հայաստանը դարձյալ Ալբանիա է անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան» Ռուսական սահմանապահ պարեկային նավը սեպտեմբերի 23-25-ը կժամանի Բաքվի նավահանգիստ. Զախարովա Լարսի անցակետում կրկին կուտակումներ են․ ինչ խնդիրներ է դա ստեղծում հայկական արտահանողների համար Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ-ների ակտիվության աճ Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է Սուդանցի փախստականներ տեղափոխող նավը հրդեհվել և խորտակվել է Լիբիայի ափերի մոտ. զnհվել է առնվազն 50 մարդ Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասին Անշուշտ Փաշինյանը գիտակցում է իր գործած չարիքի ծավալը․ Լևոն Տեր-Պետրոսյան «Պատիվ ունեմ» խմբակցությունը շարունակում է քաղաքական հանդիպումները ընդդիմադիր ուժերի հետ Ո՛չ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով․ Շերման Տիգրանակերտի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել Հանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության է Թուրքիայի նախկին վարչապետը հերքում է Նիկոլի սուտը` Թուրքիայի պահանջով է հանվել Արարատ սարի պատկերը ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի արագ հաշտեցմանը. Զախարովա Սրանց հաղթելու համար բավական է ընդամենը մարդ մնալ․ Վարդան Բալյան Մարտունակ բանակ ունենալը գոյության հարց է․ Մհեր Մելքոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am