Ռուսական սահմանապահ պարեկային նավը սեպտեմբերի 23-25-ը կժամանի Բաքվի նավահանգիստ. Զախարովա

Ռուսական սահմանապահ պարեկային նավը սեպտեմբերի 23-25-ը կժամանի Բաքվի նավահանգիստ: Ծրագիրը ներառում է Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների միջև շփումներ: Դրա մասին, ըստ ТАСС-ի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությանը պատկանող «Расул Гамзатов» սահմանապահ պարեկային նավը սեպտեմբերի 23-25-ը կժամանի Բաքվի նավահանգիստ,- ասել է նա: -Այցը հաստատված երկկողմ համագործակցության ծրագրերի մի մասն է: Ծրագիրը ներառում է Ռուսաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների միջև շփումներ՝ երկկողմ համագործակցությունը քննարկելու համար, հիմնականում Կասպից ծովի ջրատարածությունում»:
Ըստ Զախարովայի՝ ռուս սահմանապահների այցը Բաքու «վկայում է անվտանգության ոլորտում համագործակցությունը շարունակելու և Կասպից ծովի տարածաշրջանում գործնական համագործակցությունը ամրապնդելու փոխադարձ հանձնառության մասին»: