Սրանց հաղթելու համար բավական է ընդամենը մարդ մնալ․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Իշխանական քարոզչամեքենայի աշխատանքի տրամաբանությունը և բանաձևը հանգում է հետևյալին.
ոհմակի պարագլուխը մի ապուշություն է հայտարարում, հետո հայտնվում են մի քանի շնագայլեր, այսինքն՝ շակալներ, ովքեր սկսում են այդ ապուշությունը մեկնաբանել, սրանց միանում է մի վարազ, այսինքն՝ վայրի խոզ, որ իբրև թե վերլուծում է այդ ապուշությունն ու դրա մեկնաբանությունները, ու այս ամենը ոչխարների համար, որ հավատան դրանց ապուշություններին:
Այդուհանդերձ, նշված կենդանիներին կյանքում կամ վիրտուալ հարթակներում հանդիպելիս հիշեք, որ մարդիկ տարբերվում են նրանցից ոչ միայն նրանով, որ այդ կենդանիների նման մագիլներ, սմբակներ, ժանիքներ, հաստ կաշի կամ բուրդ չունեն, այլ որ ավելի բանական արարածներ են:
Սրանց հաղթելու համար բավական է ընդամենը մարդ մնալ ու չտրվել բազային պահանջմունքները բավարարելու կենդանական բնազդներին»: