Արևմուտքը ցանկանում է օկուպացնել Ուկրաինայի մի մասը․ Լավրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է օրակարգից հանել Ուկրաինայի հարցը, որը արհեստականորեն ստեղծվել էր ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից, որպեսզի վերացնի Ռուսաստանի հետ նորմալ տնտեսական և այլ հարաբերությունների խոչընդոտները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Իմ զգացողությունը այն է, որ Թրամփի վարչակազմը հենց այն պատճառով, որ դա արհեստականորեն ստեղծված (ԱՄՆ նախկին նախագահ Ջո) Բայդենի և նրա թիմի կողմից և ներկայիս վարչակազմի փիլիսոփայությունը չարտացոլող պատերազմ է, ցանկանում է այն հանել օրակարգից, որպեսզի վերացնի նորմալ տնտեսական, տեխնոլոգիական և այլ հարաբերությունների և համագործակցության խոչընդոտները, ինչը նույնպես հեշտ չի լինի, քանի որ ԱՄՆ-ն շատ յուրահատուկ մոտեցում ունի, թե ինչպես այժմ լուծել տնտեսական հարցերը»,- ասել է Լավրովը:։
ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ Արևմուտքը չի պատրաստվում փոխել Վլադիմիր Զելենսկու ռեժիմը, այլ ցանկանում է օկուպացնել Ուկրաինայի մի մասը, որը կարգավորումից հետո վերահսկվելու է Կիևի կողմից:
«Ուկրաինայի այն մասը, որը մնում է գործող ռեժիմի վերահսկողության տակ, և նրանք չունեն այն փոխելու մտադրություն, նրանք ցանկանում են օկուպացնել այն և շարունակել աջակցել այս նացիստական կազմակերպությանը, որն այժմ ղեկավարում է Զելենսկին»,- հավելել է նա։