Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակումը վաշինգտոնյան համաձայնագրի կարգավորման մաս չէ․իրավապաշտպան

Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքում սեպտեմբերի 17-ին տեղի են ունեցել «Արդարադատություն հայ գերիների համար» թեմայով լսումներ, որոնք կազմակերպվել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (ALCJHR) համատեղ ջանքերով՝ Կոնգրեսի անձնակազմին Բաքվում պահվող հայ գերիների խնդրի մասին իրազեկելու նպատակով:

Քննարկումը վարել է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի նախագահ Քեն Խաչիկյանը, իսկ բանախոսություններով հանդես են եկել փաստաբան, «Միջազգային համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ և ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Perseus Strategies-ի գործադիր տնօրեն և Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը, Kerkonian Dajani LLP ընկերության հիմնադիր գործընկեր, ամերիկահայ փաստաբան Գառնիկ Քերքոնյանը:

Քեն Խաչիկյանը նշել է, որ լսումները նվիրված են Բաքվում պահվող 23 հայ գերիներին, որոնք տանջանքների են ենթարկվում և վատ վերաբերմունքի արժանանում:

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հայ գերիների հետ կապված ընդհանուր իրավիճակը՝ հատկապես մտահոգություն հայտնելով սեպտեմբերից Ադրբեջանի կառավարության պահանջով այդ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեության դադարեցման առնչությամբ: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կառույցն էր, որ հասանելիություն ուներ հայ գերիներին ու քաղբանտարկյալներին, և հիմա նրանք զրկված են այդ միակ միջազգային մեխանիզմից: Նրա խոսքով՝ հունիսից՝ ԿԽՄԿ-ի վերջին այցից հետո որևէ արժանահավատ աղբյուրից տեղեկություն չկա նրանց իրական վիճակի մասին:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանի և Ադրբեջանի կողմից նախաստորագրված համաձայնագրում առկա՝ միջազգային հայցերի հետ կանչման կետը ի՞նչ հետևանքներ կունենա հայ գերիների վրա, Սիրանուշ Սահակյանը նշել է, դա կնշանակի արդարադատության և գերիների պաշտպանության վերացում. «Քանի որ գերիների ազատ արձակումը այս համաձայնագրի կարգավորման մաս չէ, Ալիևի ռեժիմի համար այլ քաղաքական կամ իրավական պարտավորություն չի լինի նրանց ազատ արձակելու համար: Առանց նրանց ազատ արձակման՝ հայ հասարակությունը չի կարող վստահություն, հավատ ունենալ այս խաղաղության գործընթացների նկատմամբ: Ուստի շատ կարևոր է այս հարցը լուծել նախքան այդ գործընթացների ավարտը»:

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը ներկայացրել է այն իրավախախտումները, որոնք տեղի են ունեցել իր պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ նախաքննության և դատաքննության ընթացքում, ինչպես նաև այն, որ նա երկու անգամ հացադուլ է հայտարարել և դրանցից առաջինի ժամանակ ենթարկվել է խոշտանգումների: «Նրան այժմ սպառնում է ցմահ ազատազրկում՝ 40-ից ավելի կեղծ մեղադրանքներով, որոնք ներառում են ագրեսիվ պատերազմի պլանավորում և վարում, պատերազմի օրենքների խախտում, ահաբեկչության ֆինանսավորում և այլն»,-նշել է նա:

Գենսերը մեղադրանքները համարել է անհեթեթ. «Միայն մեկ օրինակ բերեմ՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը անկախ կազմակերպություն է, ենթարկվում է միջազգային աուդիտի, ըստ «մեղադրանքների», Վարդանյանի համար ծառայել է որպես ահաբեկչություն ֆինանսավորելու միջոց»:

Խոսելով բազմաթիվ խախտումների մասին՝ Գենսերը նշել է, որ այդ դատական լսումների ժամանակ բազմաթիվ ենթադրյալ «տուժածներ» են բերվել վկայություն տալու, բայց բոլորը հաստատել են, որ երբեք չեն տեսել Վարդանյանին, նրա մասին գիտեն միայն լրատվամիջոցներից. «Ոչ մի փաստական ապացույց, բառացիորեն ոչ մի, չի ներկայացվել՝ Վարդանյանին կապելու նկարագրված դեպքերի հետ: Այդ ամբողջ, այսպես կոչված, «ապացույցները», դուրս կնետվեին ցանկացած դատարանից, որտեղ գերիշխում է իրավունքի գերակայությունը, բայց, դա իհարկե, չի վերաբերում Ադրբեջանի ռազմական դատարանին»:

Պատասխանելով Քեն Խաչիկյանի՝ հայ գերիների խնդրի վերաբերյալ Թրամփի վարչակազմի ավելի բացահայտ վերաբերմունքի մասին հարցին, Գենսերը շատ կարևոր է համարել Թրամփ-Փաշինյան հանդիպման ժամանակ թեմայի արծարծումը. «Այժմ, երբ նա {Թրամփը} հրապարակային հանձնառություն է ստանձնել, պետք է հետևողական լինել, որ այդ հանձնառությունը կատարվի: Չեմ կարծում, որ նա {Ալիևը} ուզենա նրանց բոլորին ազատ արձակել: Իհարկե, ես արդեն նախազգուշացրել եմ այդ մասին: Կարևոր է, որ նրանք բոլորը դուրս գան»:

Գենսերը միաժամանակ ավելացրել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու, սակայն նշել է, որ Սպիտակ տնից և Պետքարտուղարությունից ստացվող հաղորդագրությունները լավ համակարգված են, և ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են այդ հարցում առաջ շարժվել. «Արդյոք նրանք պատրա՞ստ են այն ճնշումը գործադրել, որը անհրաժեշտ է հարցի արագ լուծման համար՝ դա այլ հարց է, և հենց այն է, ինչի վրա պետք է աշխատենք»:

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Լարսի անցակետում կրկին կուտակումներ են․ ինչ խնդիրներ է դա ստեղծում հայկական արտահանողների համար Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ-ների ակտիվության աճ Էդգար Ղազարյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է Սուդանցի փախստականներ տեղափոխող նավը հրդեհվել և խորտակվել է Լիբիայի ափերի մոտ. զnհվել է առնվազն 50 մարդ Իսրայելը հարավային Լիբանանի բնակիչներին զգուշացրել է սպասվող օդային հшրվшծների մասին Անշուշտ Փաշինյանը գիտակցում է իր գործած չարիքի ծավալը․ Լևոն Տեր-Պետրոսյան «Պատիվ ունեմ» խմբակցությունը շարունակում է քաղաքական հանդիպումները ընդդիմադիր ուժերի հետ Ո՛չ ոք չպետք է ենթարկվի սեփականության ունեզրկման՝ հասարակ քաղաքական գործունեության պատճառով․ Շերման Տիգրանակերտի անվան ադրբեջանական «փնտրտուքը» որևէ նոր բանի չի հանգեցրել Հանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության է Թուրքիայի նախկին վարչապետը հերքում է Նիկոլի սուտը` Թուրքիայի պահանջով է հանվել Արարատ սարի պատկերը ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի արագ հաշտեցմանը. Զախարովա Սրանց հաղթելու համար բավական է ընդամենը մարդ մնալ․ Վարդան Բալյան Մարտունակ բանակ ունենալը գոյության հարց է․ Մհեր Մելքոնյան Արևմուտքը ցանկանում է օկուպացնել Ուկրաինայի մի մասը․ Լավրով Մալխաս Ամոյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և անցավ կիսաեզրափակիչ Մակրոնը ԱՄՆ դատարանին կներկայացնի «գիտական ​​փաստեր» և լուսանկարներ՝ ապացուցելու, որ Բրիջիտը կին է Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակումը վաշինգտոնյան համաձայնագրի կարգավորման մաս չէ․իրավապաշտպան Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հրաժարական է տվել 2000 կամավոր անցած ուրբաթ օրվա դրությամբ «Մեր Ձևով» շարժմանը միանալու հայտ է ներկայացրել․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am