Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հրաժարական է տվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հրաժարական է տվել։ Կրեմլի փոխանցմամբ նա հրաժարական էտվել սեփական ցանկությամբ։
«Վեդոմոստի»-ի հաղորդմամբ՝ նախկինում հենց Կոզակն էր համակարգում Պուտինի աշխատակազմում Հայաստանի հետ աշխատանքները։ Այս տարվանից նրա պարտականությունների մի մասը՝ այդ թվում Հայաստանի, Մոլդովայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի հետ աշխատանքների հաակարգումը, անցան ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի մյուս տեղակալին՝ Սերգեյ Կիրիենկոյին։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա ու Պուտինի միջև տարաձայնություններն ի հայտ են եկել վերջին տարիներին։ 2022-ին նա Պուտինին խորհուրդ էր տվել ռազմական գործողություններ չսկսել Ուկրաինայում։ Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, թե Դմիտրի Կոզակը կորցրել է իր ազդեցությունը Կրեմլում՝ պատերազմը դադարեցնելու, բանակցություններ սկսելու հորդորի համար։