Փաշինյանին չի անհանգստացնում այն, որ Հայաստանին այլ անուններ են տալիս

Ցանկացած երկրի ղեկավար և ցանկացած մարդ իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է: Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների նախագահն արդեն իսկ դա արել է, այդ թվում՝ թվիթերյան իր վերջին գրառման մեջ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածված մի տեսանյութի, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ է արտաբերում Հայաստանի անունը՝ այն անվանելով Ալբանիա:
«Այսօր ես էլ, օրինակ, Կառավարության նիստին երկու հարգելի մարդկանց անունները շփոթեցի, բայց դա չի նշանակում, որ ես չեմ տարբերում, թե ով ով է»,- ասաց նա: