Այս մարդկանց ներկայությունը, հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ. Սարհատ Պետրոսյան

Այս մասին տարբեր անգամներ մտածել եմ գրել, բայց տարբեր պատճառներով, հետաձգել եմ։ Սակայն այսօր արհեստական բանականության միջոցով մի գովազդային հոլովակ ստիպեց վերջապես գրել այդ մասին (տես հղումը), որտեղ իրբև Ալեքսանդր Թամանյանը պատմում է ինչ որ Հարավային պողոտայի մասին... այն դեպքում երբ Թամանյանին կենդանության օրոք նույնիսկ Հյուսիսային պողոտա եզրույթը չկար, քանի որ այն կոչվում էր Արարատյան փողոց։ Այս մասին գրել Սարհատ Պետրոսյանը.

«Մինչև 2019 թվական երբ չկար «ժողովրդավարության բաստիոնի» քողը Երևանում հուշարձանների քանդումն իրականացվում էր Թամանյանի անվանմբ տարատեսակ մանիպուլացիաների տեսքով։ Սկսած 1999 թվականից երբ Իտալիայի փողոցի բացմամբ քանդվեց Երևանի քաղաքային դումայի շենքը, բազմաթիվ վիճահարույց նախագծեր «սղացնում» էին թամանյական Երևանի իրականացման անունով, որոնց հետևում կանգնած էր հիմնականում տարբեր տարիներին Երևանի գլխավոր ճարտարապետ հանիսացած Նարեկ Սարգսյանն իր արբանյակներով։ Այդ նույն «նախագծերի» թվին էր պատկանում 2019-2020 թվականների այն ժամանակվա փոխվարչապետի, այժմ արդեն քաղաքապետի անձնական նախաձեռնությամբ, ու ըստ օդում կախված լուրերի բիզնես հետաքրքրությամբ, Ֆիրդուսի պատմական թաղամասի քանդումը։ Հիմա արդեն Հյուսիսային պողոտայով (Տուսկի այցի ժամանակ) հպարտացող իշխանությունները Ֆիրդուսը, որն ունի նույն հակահուշարձանային, հակաճարտարպետական, ունեզրկման ձեռագիրն է ինչ Հյուսիսային պողոտան, «սղացնում» են Հարավային պողոտայի անվան տակ

Մարդու իրավունքներով ու Երևանի հուշարձաններով տոգորված մարդիկ ովքեր իշխանության են եկել այդ ամենը վերացնելու համար նաև, Երևանում ավարտին են հասցնում Հյուսիսային պողոտա 2.0-ն։

Սա միգուցե այդքան տխուր չլիներ, եթե սրանից մոտ մեկ ու կես ամիս առաջ, նույն փոխվարչապետարանում մեկ այլ հյուսիսայինպողոտայացման փորձ չարվեր. այս անգամ՝ Կոնդը։ Նկարում (պաշտոնական հղումը կդնեմ նաև) տեսնում ենք մարդկանց, որոնց ներկայությունը, հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ։

Սեղանի շուրջ նստած Նարեկ Սարգսյանի վերաբերմունք երևանյան ժառանգության նկատմամբ պարզ է։ Բայց այստեղ ակտիվ ելույթներ է ունենում մեկ այլ ոչ պակաս «վտանգավոր կոլեգա». 2018-ին ափալ-թափալ պաշտոն ստանձնած, ու նաև իմ վստահությունը չարաշահելով յուղոտ գծերի վրա հայտնված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական, Ռայկոմում ներկա կառավարության ձեռամբ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանված Աբուհայաթ ջրանցքի տեղում շենք նախագծող (կուզեք՝ հուշարձան քանդող) Ավետիք Էլոյանը։

Սա ոչ միայն խոսում է վերջիններիս մասնագիտական «ճարպկության», ու մի քիչ էլ ինքնասիրության մասին, այլև խոսում է պետական կառավարման համակարգի անկարողության մասին, որը երկար անունով նախարարության, իրեն շինարարության կոմիտեի տեղ դրած քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի կառույցներ ոչ կոմպետենտության ու դիլետանտիզմի մասին։

Իսկ ցավոք մասնագիտական հանրույթը նորից կլռի թայֆայական մտածողության շրջանակում, կամ ուղղակի պետական համակարգի հետ խնդիրներ չունենալու համար, իսկ Երևանը կդառնա էլ ավելի անհետաքրքիր, իսկ մենք կքննարկենք կենտրոնում հերթական գրաֆիտիի էսթետիկան…»

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 65 հազարը Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը Գիտակցու՞մ ես, որ ինքնահմայքի մեջ ես հայտնվել․ Սամվել դպիր Առաքելյանը՝ Տեր Արամին Արգիշտի Մեխակյա՛ն, լավ լսիր՝ հորդ ի՞նչ պատասխան ես տալու․ Արամ Սարգսյան (video) Խայտառակություն․ Մակրոնը կապացուցի, որ կինը տղամարդ չէ Ճի՞շտ է, որ դուք գործակալ եք՝ «Շակալ» ծածկանունով. լրագրողը՝ Փաշինյանին (video) Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում․ ինչ ցիկլոն է ներթափանցում Հայաստան Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին Դիլիջանում հողեր է տվել Սրբապիղծնե՛ր, Սրբազաններին կալանավորելու պահից Հայաստանը դադարել է գոյություն ունենալ (video) Նիկոլը «կրթվելու» ակցիայի անվան տակ գեներացնում է առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում դեգրադացնող ու կեղեքող թեզեր, որոնք կաթիլի նման ծակում են ապառաժը. Արմեն Հովասափյան Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր են ձեռնարկում խաղաղության հասնելու համար․ ԵՄ հանձնակատար Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը «Երբ գյադան մնում է շշի և Դոգի տակ» (video) #ՀԻՄԱ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Ռազմական հրթիռներն արձակվել են Ադրբեջանից․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Դավիթ Բեկ փողոցում խմելու ջուրը մի քանի օր է՝ անխնա հոսում է Փաշինյանին չի անհանգստացնում այն, որ Հայաստանին այլ անուններ են տալիս Արամ Զավենի Սարգսյան, Վազգեն Սարգսյանը երբեք չէր ասի՝ բռնաբարվեք ու հաճույք ստացեք․ Արամ Սարգսյան (video) Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները Քաղաքացին ընկել է Ողջի գետը․ վերջինս հոսպիտալացվել է Սոցիոլոգիական հետազոտություն են պատվիրել, սակայն արդյունքը չեն հրապարակում, տղերք, դասեր չե՞ք քաղել 12 անձ տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ Այս մարդկանց ներկայությունը, հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ. Սարհատ Պետրոսյան #ՀԻՄԱ․ «Ո՞վ էր ուզում գնդակահարել Նիկոլ Փաշինյանին»․ Խաչիկ Մանուկյան (video) 1 միլիոն դրամ տուգանք և վնասի փոխհատուցում Ձերբակալված գործարար Արայիկ Ամիրխանյանը չի ընդունում մեղքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am