Գիտակցու՞մ ես, որ ինքնահմայքի մեջ ես հայտնվել․ Սամվել դպիր Առաքելյանը՝ Տեր Արամին

Սամվել դպիր Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեր Արամ քահանային ուղղված ըստ իր տարիքի 33 կետերից բաղկացած հարցեր (ում անմիջական կերպով եմ դիմում, քանի որ ճանաչում եմ).
1) Դու ու՞մ մոտ ես գնացել քո դարդերդ պատմում: Ըստ քո խոսքի, Աստծո արքայությու՞նն էիր քարոզում:
2) Ի՞նչ բարոյական իրավունքով ես համեմատում մեր առաքելահիմն Սուրբ Եկեղեցին եռացող կաթսայի հետ: Քո գլխում կատարվողը ինչու՞ ես Եկեղեցուն վերագրում:
3) Դու, որպես եկեղեցու քահանա, ինչու՞ ես եկեղեցու ընտանիքում քո պատկերացմամբ առկա խնդիրները բարձրաձայնում անհավատների, հեթանոսների, աղանդավորների, կռապաշտների, այլադավանների, թշնամիների ու եկեղեցուց դուրս այլոց առջև: Սա՞ է քո ընտանիքը:
4) Դու ու՞մ ես դիմել սոցցանցերով, քո համայնքի՞ն: Ավետարանն ի՞նչ է հորդորում նման դեպքերի համար:
5) Ո՞ր ժողովուրդը պետք է եկեղեցու ներսում խնդիրներ լուծի: Ի՞նչ կապ ունի եկեղեցու կյանքին անհաղորդ մարդը, ասենք չմկրտված, Պատարագներին չմասնակցող, Եկեղեցու հետ կապ չունեցող մեկը եկեղեցին նորոգելու և ուշադրություն՝ սրբացնելու հետ: Դու գիտե՞ս արդյոք, թե ինչ է սրբությունը, պատկառանքը, երկյուղը, հնազանդությունը: Այս ձևաչափը թույլ չի տալիս նկարագրել քո ծիսական հանցագործությունը, որի ականատեսը եղանք տարիներ առաջ Հովհաննավանք Ուխտի Պատարագի եկածներս, որը ըստ եկեղեցական կանոնի, բավական կլիներ արդեն քեզ կարգալույծ անելու համար:
6) Ինչու՞ ձեր թեմում ծառայող մյուս բոլոր քահանաները խնդիր չունեն թեմի առաջնորդի հետ, իսկ դու արդեն քանիցս ունես: Միգուցե խնդիրը քո՞ մեջ է:
7) Խոնարհությունը, հնազանդությունը ժամկետո՞վ են ցուցաբերվում, որ ըստ քո խոսքի 2 տարի ձգեցիր: Դու քեզ Տիրոջ հետ համեմատելիս հիշիր Իր ասածը. «Իմ լուծը ձեր վրա վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք Ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք» (Մատթ.11:29): Եվ սա անժամկետ է:
8)Հավատավոր ժողովուրդը քո՞նն է, թե Քրիստոսինը: Դու Տիրոջ անունը ինչու՞ ես անտեղին տալիս քո նենգ միտումները թաքցնելու համար: Եվ քո հոգու, մտքի, սրտի կեղտաջրերով փորձում ես լվանալ Եկեղեցին:
9) Վեհափառ հայրապետը քո հոգևոր ծնո՞ղն է, թե՞ ոչ: Ումի՞ց ես ստացել քո լանջախաչը, ո՞վ է քեզ բազմաթիվ հարցերում ընդառաջել, այդ թվում Երևանի կենտրոնում կեցավայրի և այլն:
10) Ինչո՞ւ ես հրապարակում Վեհափառի հետ (և ոչ միայն նրա, այլեւ քո հոգևոր եղբայրների) քո նեղ անձնական զրույցդ` մարդկային որակից ինքդ քեզ զրկելով: Չգիտե՞ս որ պոռնկությունը ոչ միայն մարմնականն է…
11) Ո՞ր Ավետարանում է գրված քամի սերմանելու ու փոթորիկ հնձելու մասին: Սուրբգրային գիտելիքներդ այդքան մոտավո՞ր են: Չե՞ս կարդացել առաքյալի զգուշացումը. «Բայց երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականուի ու շեղուի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից. որովհետեւ, եթէ որեւէ մէկը գայ ու քարոզի մի ուրիշ Քրիստոս, որին մենք չքարոզեցինք, կամ առնէք ուրիշ հոգի, որը չառաք մեզնից, կամ ուրիշ աւետարան, որը չընդունեցիք մեզնից, շատ լաւ պիտի անսայիք նրան» (Բ Կորնթ. 11:3-4):
12) Դու գիտակցու՞մ ես, որ առաջնորդվում ես հակառակության, ներշնչված ես ապստամբության, խառնակության, Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը խաթարելու տենդագին դիվամոլ ու գայլային ոգով:
13) Գիտակցու՞մ ես, որ միտումնավոր ծածկվում ես «Ճիշտ» խոսքերի ու զոհի մորթու ներքո` ներկայանալով որպես գառան մորթիով հափշտակող գայլ, քանի որ հոտիդ կապել ես ոչ Երկնքի ու Քրիստոսի հետ այլ` անձիդ, որով կույր հետևորդներիդ դարձնում ես մարդապաշտ ու ոչ երբեք` Աստվածապաշտ: Միգուցե պատճառն այն է, որ ինքդ ես զրկվել սեփական Աստուածպաշտությունից, իսկ վերջինս գեղեցիկ խոսքերով չէ, այլ նեղություններ, զրկանքներ և հալածանքներ ու անարգանքներ ապրած ու հասունացրած խոնարհությամբ և հնազանդությամբ: Մոռացե՞լ ես, որ Աստված բնակվում է հեզ ու խոնարհ սրտերում:
14) Նկատու՞մ ես արդյոք, որ քո բերածդ բոլոր «փաստարկները» եսախոսություն են և դա արդեն ախտորոշում է:
15) Սա ի՞նչ պոպուլիստական հայտարարություն է, թե եկեղեցին բոլորի տունն է, թե՞ Մայր Եկեղեցու հավատավոր հոտի ճշմարիտ Աստվածպաշտության վայրն է:
16) Սա ի՞նչ նոր «վարդապետություն» ես քարոզում, թե ամեն մարդ կարող է փրկվել, կամ մեկ այլ տեղ վերագրում ես մտքեր, թե փրկությունը բոլորին է պատկանում: Պողոս առաքյալի թուղթը չե՞ս կարդացել. «Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթ. 6:9-10):
17) Ի՞նչ է նշանակում քո ասածը. «Եթե էս եկեղեցու մեջ հայր միքայելները պետք է խնդիր ունենան, ես կարծում եմ էդ եկեղեցուց հրաժարվելու ժամանակը պիտի լինի»: Ումի՞ց ես պատրաստվում հրաժարվել՝ առաքելահիմն եկեղեցու գլխի՞ց` Քրիստոսի՞ց, թե՞ քո օծումից, թե՞ նվիրապետական կարգից:
18) Եթե խոսքիդ տերն ես, ինչու՞ չես հրաժարվում:
19) Տեր Ատոմի մասին ասածդ կարո՞ղ ես հիմնավորել: Եթե անուններ ես տալիս, ապա տուր նաև այն ծայրագույն վարդապետների անունները, ովքեր քո արարքում ծիսական խախտումներ չեն նկատել:
20) Որպես մերօրյա «վարդապետ», ինչու՞ ես Աթանաս Ալեքսանդրացուն վերագրում մտքեր, որոնք նա չի ասել: Այսինքն, ըստ քեզ Հուդայի փրկությանը խանգարեց ապաշխարության համար տրված կարճ ժամանա՞կը: Ասածդ հակասում է քրիստոնեական ավանդական վարդապետությանն ու աստվածաբանութանը, ըստ որի Հուդայի ինքնասպանությունը (Մատթ. 27:3-5) հուսահատության և ապաշխարության բացակայության վերջնական դրսևորում էր։ Ապաշխարությունը, ըստ եկեղեցու հայրերի, պահանջում է հավատ առ Աստծո ողորմություն, իսկ Հուդան, իր ինքնասպանությամբ, ցույց տվեց, որ կորցրել էր հույսը։ Ուստի, նրա արարքը իր փրկության ճանապարհը փակելու վերջնական որոշում էր, ընդունված իր իսկ կողմից:
21) Սա ի՞նչ նոր «վարդապետություն» է, թե պատժի ժամանակը դժոխքում մեկի համար երկար է, մեկի համար կարճ: Տաթևացու հավատամքը չե՞ս կարդացել. «Հավատում ենք նաև գործերի հատուցմանը. արդարներին կյանք հավիտենական, և մեղավորներին՝ տանջանք հավիտենական»: Սրա բազում հիմքերը փնտրիր Ավետարանում. «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից» (Մատթ. 23:32), կամ «Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք» (Մատթ. 25:46), նաև տե՛ս Եբր. 6:2, 9:27, 10:25:
22) Եթե քեզ կարգալույծ անելով են անընդհատ սպառնացել, ինչու՞ մինչեւ հիմա չեն արել, եւ ինչո՞ւ նույնիսկ ծառայությանդ վայրը չեն փոխել: Ծեսի պակաս չես ունեցել, ի տարբերություն շատ գյուղական քահանաների «տուն պահելու» խնդիր չես ունեցել:
23) Եթե այլ թեմում քահանաները տեղեկացնում են իրենց առաջնորդին ծառայության վայրը լքելը, որում ոչ մի արտառոց բան չկա, ապա քո տարբերակում պարզվում է լրիվ ազատություն ես ունեցել, ինչու՞ չես գնահատում:
24) Եթե վերադասի պարտադրմամբ մասնակցել ես ցույցերի, վախենալով չգնալու դեպքում ինչ-որ հետևանքներից, ապա հիմա ինչպե՞ս հաղթահարեցիր վախդ ու եկար հանրային: Ո՞վ է քեզ քաջալերել, ի՞նչ երաշխիքներ և ումի՞ց ես ստացել:
25) Այն հոգևորականը, որը քո հետ ծառայում է, քո եղբա՞յրն է, թե ոչ: Եղբայրական հորդորը ու՞մ առաջ ես քննարկում եւ ինչու՞ ես հրապարակավ հայտնում և էժանացնում: Քո ծնողները երբևէ խրատե՞լ են քեզ, և դու նույն կերպ ես վարվե՞լ:
26) Կանանց մենաստանից խորշու՞մ ես, չես մտածում որ դրանում էլ են քեզ բարիք արել: Ամեն կիրակի քահանաներից մեկը Պատարագ է մատուցում հարակից եկեղեցում: Խոնարհությունը սովորու՞մ են, թե՞ աղոթքով հասնում: Չգիտե՞ս, որ սուրբի համար ամեն ինչ սուրբ է և հակառակը` ապականված միտք ու դեֆորմատիվ հոգի ունեցողի համար ամեն բան սխալ է:
27) Ինչու՞ ես մանիպուլացնում, թե Աստծո խոսքն ես տվել երեխային: Ծիսական, կանոնական մերկությու՞նդ ես ցույց տալիս, թե՞ անտեղյակ մարդկանց զգացմունքների հետ ես խաղում: Չգիտե՞ս, որ Եկեղեցու Սուրբ Ավետարանը կարող է վերցնել միայն քահանան, սարկավագը կամ դպիրը: Ինչո՞ւ ես Եկեղեցու նվիրական խորհուրդը կրկեսի վերածում, իսկ ծափահարողներ միշտ կլինեն:
28) Դու սրբության` մեռոնի հետ վարվելու տարրական կանոն գիտե՞ս: Ներկա եմ եղել մկրտությունների, երբ երեխաները լաց էլ են եղել, դիմադրել էլ են, քացի էլ են տվել, բայց մկրտության դրոշմը ստանալով, խաղաղվել են: Ինչու՞ ես ինքնագործունեությամբ զբաղվում ու արդարացումներ բերում, մնալով անզեղջ արածիդ մեջ:
29) Կարգալույծ լինելուց չվախենալը նշանակում է, որ դու որպես ներսին, քեզ արդեն դրսին ես պատկերացնու՞մ: Չե՞ս կարդացել Պողոս առաքյալի խոսքը այս առիթով. «Իմ ի՞նչ գործն է դատել նաեւ դրսիններին. չէ՞ որ ներսիններին դուք էք դատում։ Իսկ դրսիններին Աստուած է դատելու։ Վերացրէ՛ք չարը ձեր միջից» (Ա Կորնթ. 5:12-13): Քեզ պարզ չէ՞ արդյոք, որ նեղություններդ, տառապանքդ Քրիստոսից հեռվացած լինելու մասին ահազանգ է և այն Աստծո կողմից հարավերք է քեզ դեպի ներս: Քո համար մխիթարությունը Քրիստոսի հետ լինե՞լն է, թե հաղորդավարների օձիքի վրա լացելը: Քեզ պարզ չէ՞, որ մարդկանց և հանգամանքների դեմ ընդվզելու մեջ ես սկսել փնտրել մխիթարությունդ, և դա ախտանիշ է:
30) Գրածներիդ, ելույթիդ մեջ բամբասանքը, կեղծիքը, զազրախոսությունը քանի՞ տոկոս է կազմում: Պողոս առաքյալը բամբասողին պոռնիկի հետ է հավասարեցնում. «Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք» (Ա Կորնթ. 5:11):
31) Արդյո՞ք գիտակցում ես, որ բռնածդ ուղին բարի նկատառումներով ճանապարհ է դեպի դժոխք:
32) Քո մեջ որտեղի՞ց այդքան հանդգնություն, նենգություն ու ամբարտավանություն: Ո՞վ սերմանեց:
33) Գիտակցու՞մ ես, որ ինքնահմայքի մեջ ես հայտնվել:
Եվ վերջապես, սա հարց չէ, այլ կոչ Հովհաննես Կարապետից. «Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին» (Մարկ. 1:15)»,- գրում է նա։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, նստեն Մասիսի գագաթին ու «թքեն ճակատիդ»․ Նարե Սոսե (video) Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 6-7 հայ ամեն օր տանը նստած հարստացել է․ Անժելա Թովմասյան (video) Թող հունից դուրս գա․ Արարատի նկարը պատից եմ կախելու․ հարցում (video) Այս անգամ հայրենիք մի նպատակով եմ եկել․ Սաթի Սպիվակովա (video) Երևանում բանդա է գործում. ավտոմեքենայի այրում և դիմակավորված ծեծ․ Անդրանիկ Թևանյան (video) #ՀԻՄԱ․ Ի՞նչ կապ ունի «Վիվառոյի Վիգենը»՝ Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան կռվի հետ․ Հենրիխ Դանիելյան (video) Մկրտիչ Արզումանյան, ո՞նց է անընդհատ այդ կեղտաջուրը քեզ քաշում․ Անժելա Թովմասյան (video) «Քրդի մնացորդը» Սամվելյանին «փուռն է տվել» հիմա էլ «ծամում» է. Նարե Սոսե (video) Հովիկ Աղազարյանը կա ու կմնա ՔՊ-ի չոբան․ Խաչիկ Մանուկյան (video) «Բացահայտված են այլևս․ Նիկոլի Դոգն ու Աղազարյան Հովիկը»․ Ձյունիկ Աղաջանյան (video) Պատերազմից հետո ՔՊ-ի հետևից գնացողն արդարացում չունի․ Անժելա Թովմասյան (video) Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 65 հազարը Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը Գիտակցու՞մ ես, որ ինքնահմայքի մեջ ես հայտնվել․ Սամվել դպիր Առաքելյանը՝ Տեր Արամին Արգիշտի Մեխակյա՛ն, լավ լսիր՝ հորդ ի՞նչ պատասխան ես տալու․ Արամ Սարգսյան (video) Խայտառակություն․ Մակրոնը կապացուցի, որ կինը տղամարդ չէ Ճի՞շտ է, որ դուք գործակալ եք՝ «Շակալ» ծածկանունով. լրագրողը՝ Փաշինյանին (video) Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում․ ինչ ցիկլոն է ներթափանցում Հայաստան Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին Դիլիջանում հողեր է տվել Սրբապիղծնե՛ր, Սրբազաններին կալանավորելու պահից Հայաստանը դադարել է գոյություն ունենալ (video) Նիկոլը «կրթվելու» ակցիայի անվան տակ գեներացնում է առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում դեգրադացնող ու կեղեքող թեզեր, որոնք կաթիլի նման ծակում են ապառաժը. Արմեն Հովասափյան Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր են ձեռնարկում խաղաղության հասնելու համար․ ԵՄ հանձնակատար Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը «Երբ գյադան մնում է շշի և Դոգի տակ» (video) #ՀԻՄԱ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Ռազմական հրթիռներն արձակվել են Ադրբեջանից․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am