Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 65 հազարը

Գազայի առողջապահական աղբյուրները հաստատել են, որ սեպտեմբերի 18-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 14 պաղեստինցի, որոնցից 9 -ը՝ Գազա քաղաքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65062 հազարի, վիրավորվել է 165697 մարդ։
Իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքի հարավային և հյուսիսային հատվածներում գտնվող բնակելի շենքերը՝ օգտագործելով պայթուցիկներով լի մեքենաներ։Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է Գազայում հիվանդանոցների փլուզման վտանգի մասին։
«Հյուսիսային Գազայում ռազմական ներխուժման և տարհանման հրամանները հանգեցնում են տեղահանության նոր ալիքների։ Վիրավորներն ու հաշմանդամները չեն կարողանում տեղափոխվել անվտանգ տարածքներ, ինչը նրանց կյանքը լուրջ վտանգի տակ է դնում։Գերծանրաբեռնված հիվանդանոցները փլուզման եզրին են, իսկ բռնության աճը խոչընդոտում է դրանց հասանելիությունը։
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս անմարդկային պայմանները և հրադադար հաստատել»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։Գազա քաղաքում արդեն երկրորդ օրն է՝ համացանցն ու հաղորդակցության ծառայությունները չեն գործում, քանի որ Իսրայելի շարունակական ավիահարվածների հետևանքով վնասվել են համապատասխան ենթակառուցվածքները։