«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում. ՀՅԴ

Կոնգրեսականներ Դինա Տիտուսը և Գուս Բիլիրակիսը ներկայացրել են «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» երկկուսակցական օրենսդրական նախաձեռնություն, որը պարտավորեցնում է Թրամփ-Վենսի վարչակազմին վերանայել «Գլոբալ Մագնիցկու» ակտով սահմանված պատժամիջոցների կիրառելիությունը՝ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների շարունակվող ապօրինի բանտարկության համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունել է օրինագծի ներկայացումը և սկսում է համազգային աշխատանք՝ դրա համար երկկուսակցական լայն աջակցություն ապահովելու համար։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ օրինագծի հիմնավորումներում ներկայացվում են Ադրբեջանի հանցագործությունները՝ ներառյալ 2020թ․ պատերազմը, 2023թ․ ցեղասպանական գործողությունները, ինչպես նաև հայ գերիների ապօրինի պահման, խոշտանգումների ու կեղծ դատավարությունների շարունակվող քաղաքականությունը։Հիմնավորումներում ասվում է.«Ադրբեջանի կողմից գերիների շարունակվող պահպանումը, խոշտանգումները, արտադատական սպանությունները և մարդու իրավունքների այլ ծանր խախտումները լրջորեն կասկածի տակ են դնում նրանց պատրաստակամությունը՝ հարգել մարդու իրավունքները և բանակցել արդար ու երկարատև խաղաղության շուրջ»։

Օրինագծի ներկայացման առթիվ կոնգրեսական Տիտուսը հայտարարել է․ «Լաչինի միջանցքի ապօրինի, մեկ տարի տևած շրջափակումից հետո Ադրբեջանը սնունդը վերածեց զենքի և սովամահ արեց Արցախի 120․000 հայերին։

Ալիևի կառավարությունը մերժեց միջազգային կոչերը՝ դուրս գալու և լարվածությունը նվազեցնելու համար, և հարձակվեց Արցախի վրա։ Տարիներով այդ հողերում ապրող մարդիկ համակարգված կերպով դուրս մղվեցին՝ որպես ագրեսորի զոհեր. երեխաներին զրկեցին սնունդից և ջրից ու դպրոց գնալու հնարավորությունից, իսկ քրիստոնեական սրբավայրերը պղծվեցին։ Ժամանակն է Ալիևին և նրա աջակիցներին պատասխանատվության ենթարկել՝ փոխանակ նրանց պարգևատրելու ռազմական աջակցությամբ ու ներդրումային պայմանագրերով»։

Կոնգրեսական Բիլիրակիսը համաձայնել է՝ նշելով. «Թեև անցած ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության հռչակագիրը կարող է առաջընթացի նշան լինել, տարածաշրջանում շարունակվում է քաղաքական և հումանիտար ճգնաժամ՝ պայմանավորված Ադրբեջանի ագրեսիայով»։ Նա հավելել է. «Հպարտ եմ, որ վերաներկայացնում եմ օրինագիծ, որը կպարտավորեցնի նախագահին որոշել՝ արդյո՞ք Մագնիցկու պատժամիջոցները պետք է կիրառվեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արցախի հայերի էթնիկ զտման և երկրի ներսում քաղաքական ընդդիմության նկատմամբ ճնշումների համար։ Ամերիկյան հարկատուների գումարները չպետք է օգտագործվեն դաժան ռեժիմին աջակցելու համար, հատկապես երբ այդ ռեսուրսները կարող են ծախսվել ներքին հրատապ խնդիրների լուծման համար»։
Օրինագիծը պարտավորեցնում է նախագահին 180 օրվա ընթացքում որոշել՝ արդյո՞ք ավելի քան 50 ադրբեջանցի պաշտոնյաներ՝ բարձրաստիճան զինվորականներ, անվտանգության մարմինների ղեկավարներ, դատախազներ և դատավորներ, համապատասխանում են «Գլոբալ Մագնիցսկու» օրենքի կամ պետդեպարտամենտի ֆինանսավորման մասին օրենքի 7031(c) հոդվածի պատժամիջոցների չափանիշներին։

Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները չեն ապահովել արդարություն կամ հայ գերիների ազատ արձակում, այս օրինագիծը կարևոր քայլ է՝ Ալիևին և նրա համախոհներին ԱՄՆ օրենսդրության ներքո պատասխանատվության ենթարկելու համար։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 65 հազարը Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը Գիտակցու՞մ ես, որ ինքնահմայքի մեջ ես հայտնվել․ Սամվել դպիր Առաքելյանը՝ Տեր Արամին Արգիշտի Մեխակյա՛ն, լավ լսիր՝ հորդ ի՞նչ պատասխան ես տալու․ Արամ Սարգսյան (video) Խայտառակություն․ Մակրոնը կապացուցի, որ կինը տղամարդ չէ Ճի՞շտ է, որ դուք գործակալ եք՝ «Շակալ» ծածկանունով. լրագրողը՝ Փաշինյանին (video) Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում․ ինչ ցիկլոն է ներթափանցում Հայաստան Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին Դիլիջանում հողեր է տվել Սրբապիղծնե՛ր, Սրբազաններին կալանավորելու պահից Հայաստանը դադարել է գոյություն ունենալ (video) Նիկոլը «կրթվելու» ակցիայի անվան տակ գեներացնում է առաջին հայացքից անմեղ թվացող, բայց իրականում դեգրադացնող ու կեղեքող թեզեր, որոնք կաթիլի նման ծակում են ապառաժը. Արմեն Հովասափյան Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր են ձեռնարկում խաղաղության հասնելու համար․ ԵՄ հանձնակատար Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը «Երբ գյադան մնում է շշի և Դոգի տակ» (video) #ՀԻՄԱ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Ռազմական հրթիռներն արձակվել են Ադրբեջանից․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Դավիթ Բեկ փողոցում խմելու ջուրը մի քանի օր է՝ անխնա հոսում է Փաշինյանին չի անհանգստացնում այն, որ Հայաստանին այլ անուններ են տալիս Արամ Զավենի Սարգսյան, Վազգեն Սարգսյանը երբեք չէր ասի՝ բռնաբարվեք ու հաճույք ստացեք․ Արամ Սարգսյան (video) Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները Քաղաքացին ընկել է Ողջի գետը․ վերջինս հոսպիտալացվել է Սոցիոլոգիական հետազոտություն են պատվիրել, սակայն արդյունքը չեն հրապարակում, տղերք, դասեր չե՞ք քաղել 12 անձ տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ Այս մարդկանց ներկայությունը, հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ. Սարհատ Պետրոսյան #ՀԻՄԱ․ «Ո՞վ էր ուզում գնդակահարել Նիկոլ Փաշինյանին»․ Խաչիկ Մանուկյան (video) 1 միլիոն դրամ տուգանք և վնասի փոխհատուցում Ձերբակալված գործարար Արայիկ Ամիրխանյանը չի ընդունում մեղքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am