Կառավարությունն ընդունեց նոր կարգը

Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունեց Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, սահմանելու մասին որոշումը։
Նախագծով առաջարկվում է Կառավարության որոշմամբ սահմանել ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանության ընդունելու, դրանց պահպանության իրականացման, անցագրային ռեժիմի ապահովման, հատուկ բեռների ուղեկցման հետ կապված հարաբերությունները։
Ներկայումս պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոստիկանության պետի հրամանով, սակայն 2024թ. հոկտեմբերի 24-ին ընդունված «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան՝ այդ հարաբերությունները պետք է կարգավորվեն Կառավարության որոշմամբ։