«Զանգեզուրի միջանցք»-ի գեղեցիկ փաթեթավորմամբ հանձնումը․ Թրամփը ՀՀ-Ադրբեջան կոնֆլիկտում միջնորդ չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը։ Հարց է առաջանում՝ ինչու է Թրամփը հիմա հրապարակում լուսանկարները, ինչ ակնարկ կա իրականում սրանում, և արդյոք սա խոսում է ռուսական ազդեցության գոտուց դուրս մնալու մասին։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, ով իր խոսքում նշեց․ «Խնդիրն այն է, որ հայ հասարակությունը չի հասկանում, որ Թրամփի միջանցքի հետ կապված առաջարկը արված է Հայաստանի ղեկավարի կողմից, նման բանակցություններ եղել են նախորդ վարչակազմի կողմից ևս։

Այդ բանակցությունները, պարզվում է, շուտ են եղել, այսինքն՝ նույնիսկ Բայդենի վարչակազմի ժամանակ են եղել, այն ժամանակվա վարչակազմը փորձել է որոշակի փոխզիջումային տարբերակ գտնել Ադրբեջանի հետ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված, բայց Ադրբեջանը մերժել է։ Այս ամեն ինչը մենք իմանում ենք, երբ Բայդենի վարչակազմի կարկառուն ներկայացուցիչ Օ'բրայենը դրա մասին արդեն հրապարակավ խոստովանում է։ Թրամփի համար այս տարածաշրջանը 3-րդ-ական, 4-րդ-ական խնդիր է, իր համար կարևոր է, որպեսզի ինքը իր ընտրողների մոտ ցույց տա, որ ինքը խաղաղասեր նախագահ է, ինքը հաշվել է, որ ինքը 6 պատերազմներ է կանգնեցրել, այդ թվում նաև հայ-ադրբեջանական։

Այսինքն՝ իր համար դա ստատիստիկա է։ Իրեն հետաքրքիր չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։ Ավելին կարող եմ ասել, եթե դուք ուշադրություն դարձնեք այդ համաձայնագրի շուրջ Թրամփի, այսպես ասած, կարգավիճակը՝ դիտորդի կարգավիճակը։ Այսինքն՝ ինքը վկայի կարգավիճակ ունի, ինքը երաշխավորի կարգավիճակ չունի, ինքը պարզապես վկայի դեր է կատարում։ Այսինքն՝ ինքը չի ուզում մխրճվի հայ-ադրբեջանական դարավոր հակամարտության մեջ, ինքը պարզապես վկայի ֆունկցիա է վերցնում։ Եթե վաղը մյուս օրը ինչ-որ խնդիր լինի, ինքը ոչ մի պատասխանություն չի կրելու։ Այսինքն՝ իրեն սկուտեղի վրա տվել են նվեր, որպեսզի ինքը հռչակվի որպես խաղաղության նախագահ»։

Քաղաքագետը նաև նշեց․ «Փաշինյանի նպատակը Զանգեզուրի միջանցքը հանձնել էր, ուստի հայ-ամերիկյան իրական գործընկերություն հնարավոր չէ։ Այս ամենը մի նպատակ է հետապնդում՝ տարածքների փաթեթավորված հանձնում գեղեցիկ անուններով»։

Իսկ հարցին՝ թե արդյոք կա նպատակ Ռուսաստանին գոտուց դուրս մղելու, քաղաքագետը պատասխանեց․ «Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս մնալու հարցը հետևյալն է․ Թուրքիան է փորձում ակտիվ դերակատարում ունենալ, ինքը զգուշավոր է փորձում է հասկացնել, որտեղ վախենում է, որ բացի այդ կոնֆլիկտի մեջ չմտնի Ռուսաստանի հետ, սակայն ինքը արդեն մխրճված է։ Ռուսաստանի ազդեցությունը փուլ առ փուլ թուլանում է։ Ամեն դեպքում ֆորմալ իմաստով Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի անդամ է, ԵԱՏՄ անդամ է և այստեղ ռուսական ռազմաբազա կա։ Հիմա իրենք ամեն ինչ անում են, որ այդ կառույցները վերացնեն Հայաստանում, որպեսզի հանգիստ արդեն կոշտ ձևով, ինչպես օրինակ քրդերին է վերաբերվում, այնպես էլ վերաբերի Հայաստանին»։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
12 անձ տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ Այս մարդկանց ներկայությունը, հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ. Սարհատ Պետրոսյան #ՀԻՄԱ․ «Ո՞վ էր ուզում գնդակահարել Նիկոլ Փաշինյանին»․ Խաչիկ Մանուկյան (video) 1 միլիոն դրամ տուգանք և վնասի փոխհատուցում Ձերբակալված գործարար Արայիկ Ամիրխանյանը չի ընդունում մեղքը Սաթի Սպիվակովայի դուստրը բարձրացել է Արարատ լեռը և իր որդուն անվանել Մասիս ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանը բարելավել է դիրքերը «Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում. ՀՅԴ #ՀԻՄԱ․ «Ասեմ՝ ինչու է թուրքերով ապրող Արամ Զավենի Սարգսյանը որոշել սպանել Սամվելյանին»․ Փոստանջյան (video) Փաշինյանի հերթական աբսուրդը․ ինչու՞ են հանել Մասիս սարը կնիքի վրայից (video) Գագիկ Սուրենյանը՝ Սև ծովից Հայաստանին մոտեցող ակտիվ ցիկլոնի մասին (video) #ՀԻՄԱ․ Կասեմ հիմա՝ Նիկո՛լ, ոնց շանս չունես վերարտադրվելու․ Արամ Սարգսյան (video) Փաշինյանը նորից իրար խառնվեց, երբ խոսք գնաց ՔՊ-ի հարստացածների մասին (video) Փաշինյանը խոսեց հայ գերիների մասին Իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը․ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճիռը ՔՊ-ի ներսում կանայք իրար դե՞մ են դուրս եկել․․․ Անահիտ Մանասյանը՝ ներսում տիրող իրավիճակի մասին (video) Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի կոնֆլիկտի մասին (video) Մինչև հաղթանակ մնացել է 268 օր. Սարգիս Կարապետյան Աբխազիայի հայերն ընդգրկվել են ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների նախագահական խորհրդի կազմում Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը պետք է մեծ շուքով նշել. Մհեր Ավետիսյան Ադրբեջանի տնտեսական աճը դանդաղում է, Հայաստանն ու Վրաստանն առաջընթաց են գրանցում. ՀՔՆԱԿ Աբսուրդային վիճակ է մեզ մոտ․ քաղաքապետարանը իր վրայից ցրում ա (video) 21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի Վեդրոն, քարը, ցեխ ենք անում, վերջում ասում ենք՝ բա շուշաբանդը որտե՞ղ է. Փաշինյանը՝ մետրոյի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am