Երուսաղեմը կքանդի՞ Էրդողան-Ալիև եղբայրությունը

Էրդողանը հրեական պետությունն անվանեց՝ «մանկասպան» Դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Երուսաղեմի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողով է տեղի ունենալու, որտեղ, ըստ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ճանապարհային քարտեզ կընդունվի։ Այն, ինչ այս օրերին հնչում է պաշտոնական Անկարայի կողմից Իսրայելի հասցեին, առհասարակ՝ փոխադարձ մեղադրանքների համատեքստում, ուղղակի արդեն դուրս է դիվանագիտական տակտի շրջանակներից: Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին աշխատանքային այցով Թուրքիա ժամանեց: Ի սկզբանե, հայտնի էր, որ նախատեսվում էր քննարկել երկկողմ համագործակցության արդիական հարցեր, նախևառաջ՝ էներգետիկայի ոլորտում խոշոր համատեղ ծրագրերի իրագործման ընթացքը, ինչպես նաև ՝ միջազգային խնդիրների վերաբերյալ, ներառյալ՝ իրավիճակի Մերձավոր Արևելքում և սիրիական կարգավորման, և իհարկե, Երուսաղեմի խնդիրը: Հայտնի է, որ Մոսկվան Թրամփի որոշումը ևս խնդրահարույց է համարում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս առաջին անգամ անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով՝ Մոսկվան և Կահիրեն կողմ են պաղեստինաիսրայելական ուղիղ երկխոսության վերականգնմանը: «Մեր երկրները միասին կողմ են պաղեստինաիսրայելական ուղիղ երկխոսության հնարավորինս արագ վերականգնմանը բոլոր վիճահարույց հարցերով, ներառյալ Երուսաղեմի կարգավիճակի հարցը», ասել էր Պուտինը՝ հավելելով, որ անհրաժեշտ են երկարատև և արդար պայմանավորվածություններ, որոնք կհամապատասխանեն երկու կողմերի շահերին: Դրանք պետք է նաև համապատասխանեն միջազգային հանրության՝ ավելի վաղ ընդունված որոշումներին: Իսկ թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակական փոխադարձ մեղադրանքների փուլում են: Իսրայելը հանդիսանում է ահաբեկչական պետություն, օրերս ոչ ավել, ոչ պակաս, ասաց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա բավական կոշտ քննադատեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Էրդողանը հրեական պետությունն անվանեց նաև «մանկասպան»։ Հայտարարությունը հնչել է թուրքական Սիվաս քաղաքում անցկացված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 6-րդ համագումարում։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պահանջում է Երուսաղեմի հարցով Թրամփի որոշման չեղարկում, և մտադրություն հայտնել քննարկելու այդ հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ, փոխանցում է Dunya-ն։ Էրդողանը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումն անվանել է հարված Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը։ Էրդողանի խոսքով՝ Թրամփի որոշումը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար. «Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելն ու ամերիկյան դեսպանությունն այդ քաղաք տեղափոխելն անիմաստ քայլ է Թուրքիայի աչքում: Մենք չենք թողնի Երուսաղեմը պետության քմահաճույքին, որի ձեռքերը կեղտոտված են երեխաների արյամբ։ Չենք թողնի քաղաքը երկրի խղճին, որի համար Երուսաղեմը որևէ սրբություն չունի, այլ հանդիսանում է պարզապես թալանի վայր։ Վճռական ջանքերը կշարունակվեն՝ համապատասխան իրավունքի և ժողովրդավարության նորմերի»։ Նաթանյահուն խորհուրդ է տալիս Էրդողանին՝ «բարոյականություն չսովորեցնել» Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն մեղադրել է Թուրքիայի նախագահ Էրդողանին ահաբեկիչներին աջակցելու մեջ և կոչ արել ուրիշներին բարոյականություն չսովորեցնել։ Նա այդպես է պատասխանել Էրդողանի խոսքերին այն մասին, թե «Իսրայելն ահաբեկչական պետություն» է։ «Ես սովոր չեմ, որ ինձ համար բարոյականության մասին դասախոսություններ են կարդում առաջնորդները, ովքեր ռմբակոծում են քրդերի գյուղերն իրենց հայրենի Թուրքիայում, ովքեր նստեցնում են լրագրողներին, որոնք օգնում են Իրանին խուսափելու միջազգային պատժամիջոցներից։ Դա այն մարդը չէ, որը պետք է ինձ համար դասախոսություններ կարդա»,-ասել է Նաթանյահուն։ Նաթանյահուն Բրյուսելում հանդիպել է ԵՄ ԱԳ նախարարներին: Նա Բրյուսելում պաղեստինցիներին հորդորել է ճանաչել հրեական պետությունը և Երուսաղեմը՝ որպես դրա մայրաքաղաք. «Ժամանակն է, որ պաղեստինցիները ճանաչեն հրեական պետությունը և այն, որ այդ պետությունն ունի մայրաքաղաք՝ Երուսաղեմ անունով: Կարծում եմ, որ եթե նույնիսկ հիմա չունենք համաձայնություն, դա կլինի ապագայում: Հավատում եմ, որ եվրոպական երկրների մեծ մասը հետագայում դեսպանությունները կտեղափոխի Երուսաղեմ»: Սակայն, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հստակ ընդգծել է՝ Բրյուսելի մոտեցումն անփոփոխ է. «Մենք կշարունակենք հարգել Երուսաղեմի վերաբերյալ միջազգային հանրության համաձայնությունը՝ մինչև կողմերի անմիջական բանակցությունների եղանակով Սուրբ քաղաքի հարցի վերջնական լուծումը: Հուսով ենք, որ կողմերը միջազգային համայնքի օգնությամբ կսկսեն իմաստալից բանակցություններ»: Ուշագրավ է, որ ԵՄ-ն չի վերանայում դիրքորոշումը, ըստ որի՝ 1967թ. Իսրայելի գրաված տարածքները, այդ թվում Հորդանանի Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները, չեն համարվում միջազգայնորեն ճանաչված Իսրայելի սահմաններ: Ըստ Եվրամիության, հարցի լուծումը երկու պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի խաղաղ և համատեղ գոյությունն ապահովելու մեջ է, և Երուսաղեմը պետք է լինի այդ երկու պետությունների մայրաքաղաքը: Մինչդեռ Նաթանյահուն ասել է, թե խաղաղությունը հիմնվում է իրականությունը ճանաչելու վրա: Դա այն է, որ Երուսաղեմն է Իսրայելի մայրաքաղաքը: «Դա հայտնի է բոլոր նրանց, ովքեր այցելում են Իսրայել, տեսնում են, թե որտեղ է խորհրդարանը, կառավարությունը, նախագահի և վարչապետի գրասենյակները»,- ասել է Իսրայելի վարչապետը: Այսպես, Փարիզն ու Բրյուսելը հրաժարվում են Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք: Բրյուսել այցելելուց առաջ Իսրայելի վարչապետը Փարիզում հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ: Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Նաթանյահուն կրկին նշեց, որ Երուսաղեմը միշտ եղել է Իսրայելի մայրաքաղաքը. «Փարիզը Ֆրանսիայի մայրաքաղաքն է : Երուսաղեմը՝ Իսրայելինը: Այն Իսրայելի մայրաքաղաքն է շուրջ 3000 տարի, իսկ հրեական պետության մայրաքաղաքը՝ 70 տարի»: Սակայն նախագահ Մաքրոնի ու եվրոպական այլ առաջնորդների մոտեցումներն այս խնդրի վերաբերյալ տարբերվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի ղեկավարների մոտեցումներից: Մաքրոնը ևս սատարում է «երկու պետություն» սկզբունքով կարգավորման տարբերակը, որտեղ արևելյան Երուսաղեմը դիտարկվում է որպես ապագա պաղեստինյան պետության մայրաքաղաք: «Ֆրանսիան ցանկանում է, որ երկու պետություններն ապրեն խաղաղ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս տեսանկյունից ես բացատրել եմ վարչապետ Նաթանյահուին, որ դեմ եմ ԱՄՆ-ի նախագահի՝ Երուսաղեմի մասին հայտարարությանը, որը Ֆրանսիան համարում է հակասող միջազգային օրենքին և վտանգավոր՝ խաղաղության համար»,- ասել է նախագահ Մաքրոնը: Ֆրանսիայի նախագահը խնդրել է Իսրայելի վարչապետին խաղաղության բարի կամք դրսևորել պաղեստինցիների հանդեպ: «Ինչ վերաբերում է խաղաղության դրսևորմանը, կարծում եմ՝ նոր թաղամասերի կառուցման սառեցումն ու փոխվստահության մեծացման միջոցների իրականացումը պաղեստինյան ինքնավարության նկատմամբ նոր սկիզբ կարող են դառնալ, հարցեր, որոնք քննարկել ենք վարչապետ Նաթանյահուի հետ»,- նշել է Մաքրոնը: Բացի այդ, Մակրոնը կոչ է արել Էրդողանին նպաստելու ողջ Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացին Թրամփի որոշումն, այսպիսով, պայթեցրեց ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև աշխարհի ուժային կենտրոնները: Թուրք-իսրայելական հարաբերությունների սրման ֆոնին, սակայն, ուշագրավ է, թե ինչ դիրքորոշում է բռնելու Ադրբեջանը, որն Իսրայելի հետ խիստ ջերմ հարաբերություններ ունի: Էրդողանն արդեն իսկ շտապ կանչել է Իլհամ Ալիևին՝ վաղը Ստամբուլում մասնակցելու Երուսաղեմի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին: Սա, թերևս, ամենաինտրիգային պահն է, որը կնախանշի նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների ապագան: Թամար Բագրատունի

դիտվել է 718 անգամ
Լրահոս
Ռուսաստանը ուղարկելու է իրենց «на три буквы». Անդրանիկ Միհրանյան (video) ՀԷՑ-ի զավթումով Նիկոլն ուզում է մեզ կախվածության մեջ գցել․ քաղաքացիներ (video) Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքները. Հայր Ռուբեն Այս իշխանությունը խեղճ է, որովհետև․․․ Ռուբեն Մելքոնյան (video) Տիգրան Աբրահամյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին «Դժոխքի նոր դարպասներ կբացվեն ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը Սաղս մեր երկրում, մեր հողի վրա պարտքով ենք ապրում․ քաղաքացիներ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը սուպեր արագությամբ խայտառակվում է․ Գյումրու հետքերով․ Հայկ Նահապետյան (video) Ալիևը Սյունիքի վերաբերյալ արդեն կոնկրետ հայտարարություն է անում․․․ինչպե՞ս պետք է հայերի հարցը լուծեն (video) Իրանը չի փոխել իր դիրքորոշումը. Ղալիբաֆ Վեդիում բունտ է հասունանում. համայնքային իշխանություններն անգործության են մատնված Բրյուսելի հայ համայնքը չթաքցրեց իր անհանգստությունները․ Լևոն Քոչարյան (video) ԱՄՆ ռազմածովային ուժերը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լցանավ են կալանել Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ. Զուրաբյան Թրամփը կարող է մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Reuters Թո՛ղ ռադդ քաշի․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Փողի մեռածները բացահայտվեցին. Արթուր Աբրահա՛մ, քեզ հարգում էի, երեկվանից թքած ունեմ վրադ». Մանուկյան (video) Սամվել Կարապետյանը կալանքի տակ գտնվելու ընթացքում 900 մլն դոլար է վաստակել. «Հզոր Հայաստան»-ը տեսանյութ է հրապարակել Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը Արցախում մեր տաճարն են ոչնչացրել, նույնը օրը Բաքուն Հայաստան գիտե՞ք՝ ինչ է ուղարկում․ Արման Աբովյան (video) Իրանի օդանավակայանները վերսկսում են բնականոն աշխատանքը Գագիկ Ծառուկյանը խոսեց Փաշինյանի վախերից (video) Մխիթարյանն ասել է՝ ինչ է պատրաստվում անել կարիերան ավարտելուց հետո Արթուր, հաշվում ենք մինչև 10՝ տեսնենք՝ Նիկոլի նոկաուտից ոտքի՞ կկանգնես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am