Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․ «Հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում

Նիկոլը ձևավորում է հայի նոր ինքնություն։ Դա անում է միտումնավոր։ Մենք աններելիորեն այս կարևորագույն պրոցեսը բաց ենք թողնում, պատշաճ լրջությամբ չենք վերաբերվում դրան։ Սա ձեր պատկերացրած ստանդարտ նախընտրական մրցավազքը չէ։ Այսօր բաց թողնված գործընթացները հետո ընտրարշավի ժամանակ հնարավոր չի լինելու շտկել։

Պարտության հասարակությունները կա´մ ոտքի են կանգնում (եթե նոր առողջ առաջնորդություն են ունենում) կա´մ այլափոխվում են, դեգրադացվում։ Առայժմ չի հաջողվում հասարակությանը հանել պարտության գերեզմանափոսից։ Իրականում ես վստահ եմ, որ հաջողվելու է, բայց կարևոր է հասկանալ այսօր ընթացող պրոցեսը։

Աչքիդ առաջ, պատմական այս հատվածում իսկապես տեղի է ունենում «նոր հայի», նոր հայ հասարակության ձևավորում։ Շատ այլ ժողովուրդներ ունեցել են նման փուլեր, երբ զանգվածաբար «կամավորագրվել» են անմարդկային վարքագծի։

Շատ դժվար է ճշգրիտ ձևակերպումները տալ, թե ինչ տեսակ է ձևավորվում։ Նիկոլը մենակ չի անում բոլոր այլանդակությունները, նա անում է այդ շերտի աջակցությամբ։

«Անմռունչ հայի» կարգավիճակը ենթադրում է ամեն ինչին համակերպվելու, բոլոր կորուստներն ընդունելու, ինքնուրույն մտածելու բացակայություն, ընդհանրական գաղափարների բացառում, ազգային արժանապատվության գաղափարի մերժում և այլն։

Սա այն դեպքն է, երբ չի կարելի թերագնահատել Նիկոլի ունակությունները։ Նա կարողանում է և ունի առնվազն երկու ուժեղ աջակցող գործոն։

Գործոն 1. «Հայրենիքը քանդելու կամավորական շարժում»

Հազարավոր հայեր կամավոր լծվել են պետությունը քանդելու գործին։ Տարբեր մոտիվացիաներով՝ պաշտոն, փող, բիզնես, բարեկամական կապեր և այլն, կամավոր սպասարկում են այդ օրակարգը, անում նրա բոլոր հրահանգները։ Հազարներով, հասկանալով՝ ինչ են անում, միևնույն է՝ անում են։ Այլ թվաքանակի մարդիկ դա անում են՝ առանց հասկանալու։ Այս երկու շերտերի հետ աշխատանքը մեթոդոլոգիական էական տարբերություն ունի։

Գործոն 2. «Թողենք հանգիստ ապրենք»-ի հայկական տարբերակը

Կա համաշխարհային, ժամանակակից տրենդ. հասարակությունների առաջնահերթությունները և որակներն աշխարհում փոխվում են, և «թողեք հանգիստ ապրենքը» ինչ-որ իմաստով դառնում է միջազգային տրենդ՝ անտարբերություն միջավայրի և ընդհանրական գաղափարների հանդեպ, կենտրոնացում՝ բացառապես սեփական կենցաղի և խնդիրների վրա։ Այս համաշխարհային ալիքը Նիկոլը փայլուն օգտագործում է՝ ստանալով դրա հայկական տարբերակը։

«Թողենք հանգիստ մեռնենք»

Հայաստանի պարագայում նոր հայի հավաքական հասարակությունը կբերի պետականության տոտալ մերժման, որից հարևանները, անշուշտ, օգտվելու են։ Եթե «նոր հայը» դարձավ երկրի տերը (դառնալով մեծամասնություն կամ պահելով իշխանությունը), ապա Հայաստան այլևս չի լինելու։ Սա տեսական դատողություն չէ, մենք հո տեսել ենք Արցախի պատմությունը, մենք հո տեսնում ենք Գազայի պատմությունը։ Տեսնելը տեսնում ենք, մնում է՝ դա վերջապես գիտակցենք։

Ինչ անել. հակաթույնը

Այս իշխանությունն ունի ահռելի դեստրուկտիվ ուժ, որը երբեք չի կարելի թերագնահատել։ Պետք է աշխատել յուրաքանչյուրի հայի հետ և համար, բոլոր սոցիալական խավերի ու շերտերի հետ։ Պետք է հարգանքով վերաբերվել, մենթորական տոնը մոռանալ, ընդմիշտ։ Պարտված երկրում հաղթածներ չեն լինում։

Պետք է լուրջ աշխատել, լուրջ համակարգեր ստեղծել, լուրջ ռեսուրսներ դնել, վեր կանգնել սեփական փոքր պատկերացումներից, կազմվելիք ցուցակներից։ Նրանք ամենաուժեղը չեն, նրանց ուժ տվողը մեր թուլությունն է։

Հաջողության պայքարն ունի չափազանց կարևոր հատկանիշներ՝ գրագետ, հաշվարկված, ազնիվ, սեփական «ես»-ից վեր։

Իշխանությանը կարող է քանդել՝ մեր թողտվությամբ, բայց հաղթելու որևէ շանս չունի. պաշտոն, փող, վախի գործոն, ստի քարոզչամեքենա՝ կապահովեն ինչ-որ մի քանակ։ Այսքանով հանդերձ՝ սեփական երկրում խաղաղ ապրելու, նորմալ մարդ մնալու ուժը շատ ավելին է։ Սակայն պրոցեսները պետք է կազմակերպված տանել։

Իշխանությունը կազմակերպված ուժ է, դիմացը չի կարող լինել սիրողական թիմ, դիմացը չի կարող լինել անճարակություն կամ էպիզոդիկ պայքար, չեն կարող լինել շքախմբային պատկերացումներ։

Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում։ Արդյոք այդքան դժվա՞ր է սա հասկանալը»։

 

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Աբխազիայի հայերն ընդգրկվել են ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների նախագահական խորհրդի կազմում Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը պետք է մեծ շուքով նշել. Մհեր Ավետիսյան Ադրբեջանի տնտեսական աճը դանդաղում է, Հայաստանն ու Վրաստանն առաջընթաց են գրանցում. ՀՔՆԱԿ Աբսուրդային վիճակ է մեզ մոտ․ քաղաքապետարանը իր վրայից ցրում ա (video) 21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի Վեդրոն, քարը, ցեխ ենք անում, վերջում ասում ենք՝ բա շուշաբանդը որտե՞ղ է. Փաշինյանը՝ մետրոյի մասին (video) Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞. տապալել եք քաղաքի կառավարումը. Սուքիասյան Գեղցի Տարոն ու այ Արա՛մ․․․ դե հրապարակեք ապացույցները․ Գագիկ Համբարյան (video) Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է․ Իբրահիմ Քալըն Կառավարությունն ընդունեց նոր կարգը Իսրայելի հետ բանակցությունները կարող են արդյունքներ տալ «առաջիկա օրերին»․ Սիրիայի նախագահ Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Թրամփի ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Նյու Յորքի վրայով թռչող ուղևորատար ինքնաթիռի հետ. Bloomberg Ամուսնուս ձախ աչքը չի տեսնում, ծնոտն ու կողերը կոտրված են. Կադաստրի նախկին աշխատակից ԽԱՅՏԱԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է․ Երևանցիներին վռնդում են Երևանի կենտրոնից․Բյուջեի հավաքագրումը «գցել» են ոտքներին (video) Հայաստանի լրատվական դաշտը մոնիթորինգի է ենթարկվում նաև Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ի գեղեցիկ փաթեթավորմամբ հանձնումը․ Թրամփը ՀՀ-Ադրբեջան կոնֆլիկտում միջնորդ չէ Ազգն այն է, ինչ դավանում է․ Արմեն Աշոտյան Կարևոր փոփոխություն ԱՄՆ վիզայի տրամադրման ընթացակարգում Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ․ Դավիթ Անանյան Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում Ներքին Չարբախում գողացել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի անիվները, հայելիները Դեղնակտուց բողոքական եղբայրս, եթե քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից,ինչե՞ր կգրեիր Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am