Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Երեկ գործընկերներով ամփոփում էինք ներկայումս Հայաստանում վարվող հարկաբյուջետային քաղաքականության վերլուծականը։ Ընդհանուր գնահատականները փորձեցինք ձևակերպել մի քանի կարճ կետերով։ Ստացվեց այսպես․

1․ Այսօրվա հարկաբյուջետային քաղաքականությունը տեխնիկական է, բայց ոչ ռազմավարական, այն ապահովում է ընթացակարգային կարգապահություն և թափանցիկություն, սակայն չի ծառայում որպես տնտեսական աճի ու կառուցվածքային վերափոխման գործիք։

2․ Ֆիսկալ քաղաքականությունը չունի կանխատեսելի կանոններ և հակացիկլային ճկունություն, որի հետևանքով բյուջեն մնում է պրո-ցիկլիկ՝ տնտեսական անկումների ժամանակ խորացնելով ճգնաժամերը։

3․ Հարկային քաղաքականությունը կտրված է ֆիսկալ շրջանակից և չի խթանում զարգացումը, մասնավորապես, հարկային բեռի օպտիմալ մակարդակը, արտոնությունների արդյունավետությունը և հարկահավաքման որակի կապը տնտեսական արդյունքների հետ բացակայում են։

4․ Անհրաժեշտ է նոր դիզայն․ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է դառնա տնտեսական ռազմավարության գործիք, իսկ հարկային համակարգը կառուցվի այնպես, որ ապահովի եկամուտների կայունություն, ներդրումային խթաններ և սոցիալական արդարություն։

Շարադրելուց հետո հասկացանք, որ հանրային լայն շրջանակի համար նման խիստ մասնագիտական խոսույթը միշտ չէ, որ ընկալելի է (իսկ այն, ինչ հասկանալի չէ, հաճախ նաև կասկածելի է թվում)։

Փորձեցինք վերաշարադրել նույն միտքերը ժողովրդին ավելի հասկանալի լեզվով։ Ստացվեց այսպես․

1․ Մեր բյուջեն միայն հաշվում է, բայց չի զարգացնում։ Այսօրվա համակարգը կարգուկանոն է պահում, բայց չի ստեղծում աճ ու նոր հնարավորություններ։

2․ Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ։ Այսօր բյուջեն դառնում է ճգնաժամերի խորացման գործիք, որովհետև չունի ճկունություն դժվար պահերին։

3․ Հարկային համակարգը կապ չունի մարդկանց ու բիզնեսի իրական կյանքի հետ, չկա արդար բեռ, չկա խթան ներդրումների ու աշխատանքի համար։

4․ Պետք է փոխել ամբողջ տրամաբանությունը, մասնավորապես, հարկերն ու բյուջեն պետք է ծառայեն երեք նպատակի՝ կայուն եկամուտներ պետության համար, նոր ներդրումներ տնտեսության համար և արդարություն հասարակության համար։

Կարևոր է ոչ միայն լինել արհեստավարժ, այլև խոսել այնպես, որ քեզ հասկանա ու վստահի սեփական ժողովուրդդ»։

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Աբխազիայի հայերն ընդգրկվել են ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների նախագահական խորհրդի կազմում Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը պետք է մեծ շուքով նշել. Մհեր Ավետիսյան Ադրբեջանի տնտեսական աճը դանդաղում է, Հայաստանն ու Վրաստանն առաջընթաց են գրանցում. ՀՔՆԱԿ Աբսուրդային վիճակ է մեզ մոտ․ քաղաքապետարանը իր վրայից ցրում ա (video) 21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի Վեդրոն, քարը, ցեխ ենք անում, վերջում ասում ենք՝ բա շուշաբանդը որտե՞ղ է. Փաշինյանը՝ մետրոյի մասին (video) Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞. տապալել եք քաղաքի կառավարումը. Սուքիասյան Գեղցի Տարոն ու այ Արա՛մ․․․ դե հրապարակեք ապացույցները․ Գագիկ Համբարյան (video) Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է․ Իբրահիմ Քալըն Կառավարությունն ընդունեց նոր կարգը Իսրայելի հետ բանակցությունները կարող են արդյունքներ տալ «առաջիկա օրերին»․ Սիրիայի նախագահ Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Թրամփի ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Նյու Յորքի վրայով թռչող ուղևորատար ինքնաթիռի հետ. Bloomberg Ամուսնուս ձախ աչքը չի տեսնում, ծնոտն ու կողերը կոտրված են. Կադաստրի նախկին աշխատակից ԽԱՅՏԱԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է․ Երևանցիներին վռնդում են Երևանի կենտրոնից․Բյուջեի հավաքագրումը «գցել» են ոտքներին (video) Հայաստանի լրատվական դաշտը մոնիթորինգի է ենթարկվում նաև Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ի գեղեցիկ փաթեթավորմամբ հանձնումը․ Թրամփը ՀՀ-Ադրբեջան կոնֆլիկտում միջնորդ չէ Ազգն այն է, ինչ դավանում է․ Արմեն Աշոտյան Կարևոր փոփոխություն ԱՄՆ վիզայի տրամադրման ընթացակարգում Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ․ Դավիթ Անանյան Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում Ներքին Չարբախում գողացել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի անիվները, հայելիները Դեղնակտուց բողոքական եղբայրս, եթե քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից,ինչե՞ր կգրեիր Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն. Սուրենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am