Ներքին Չարբախում գողացել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի անիվները, հայելիները

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց գողություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Չարբախ 1-ին փողոցի տներից մեկում գողություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք թալանել են նշված փողոցի տներից մեկում կայանված, Երևանի բնակիչ 37-ամյա Մհեր Պ.-ին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենան:

Տականքը կամ տականքները ավտոմեքենայի վրայից գողացել են 4 անիվները՝ անվահեծերով, հայելիները, հովացման համակարգի ծածկոցը և թափարգելի կանթերը:

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը ՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Աբսուրդային վիճակ է մեզ մոտ․ քաղաքապետարանը իր վրայից ցրում ա (video) 21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի Վեդրոն, քարը, ցեխ ենք անում, վերջում ասում ենք՝ բա շուշաբանդը որտե՞ղ է. Փաշինյանը՝ մետրոյի մասին (video) Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞. տապալել եք քաղաքի կառավարումը. Սուքիասյան Գեղցի Տարոն ու այ Արա՛մ․․․ դե հրապարակեք ապացույցները․ Գագիկ Համբարյան (video) Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է․ Իբրահիմ Քալըն Կառավարությունն ընդունեց նոր կարգը Իսրայելի հետ բանակցությունները կարող են արդյունքներ տալ «առաջիկա օրերին»․ Սիրիայի նախագահ Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Թրամփի ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Նյու Յորքի վրայով թռչող ուղևորատար ինքնաթիռի հետ. Bloomberg Ամուսնուս ձախ աչքը չի տեսնում, ծնոտն ու կողերը կոտրված են. Կադաստրի նախկին աշխատակից ԽԱՅՏԱԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է․ Երևանցիներին վռնդում են Երևանի կենտրոնից․Բյուջեի հավաքագրումը «գցել» են ոտքներին (video) Հայաստանի լրատվական դաշտը մոնիթորինգի է ենթարկվում նաև Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ի գեղեցիկ փաթեթավորմամբ հանձնումը․ Թրամփը ՀՀ-Ադրբեջան կոնֆլիկտում միջնորդ չէ Ազգն այն է, ինչ դավանում է․ Արմեն Աշոտյան Կարևոր փոփոխություն ԱՄՆ վիզայի տրամադրման ընթացակարգում Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ․ Դավիթ Անանյան Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում Ներքին Չարբախում գողացել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի անիվները, հայելիները Դեղնակտուց բողոքական եղբայրս, եթե քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից,ինչե՞ր կգրեիր Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն. Սուրենյան Դե ուշադիր լսե՛ք․․․ ես անելու եմ այն, ինչ որոշել եմ․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը գնում է բանակի ավիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am